Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՄել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Բարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան
Մշակույթ

Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1982 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ անցկացվող «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի հունիսի 6-ին հյուրընկալելու է Երևանը։ Մեր երկիրն այս մրցույթում ունենալու է իր երրորդ մասնակցությունը։ 2012 թվականին մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Այս տարի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։ Ստացված 130 հայտից և մոտ երկու ամիս տևած մրցույթներից հետո ժյուրին ընտրել է 11 մասնակցի։ Եզրափակչում նրանք ելույթ են ունեցել նվագախմբի հետ։ Արդյունքում հաղթել է Էլեն Վիրաբյանը։ Նա մասնակցել է բազմաթիվ մրցույթներին և գրանցել հաղթանակներ։ «Փաստի» աղբյուրները, սակայն, նշում են՝ Էլենը ծնվել և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, ունի ՌԴ քաղաքացիություն և տարաբնույթ մրցույթների մասնակցել է՝ որպես հենց այդ երկրի քաղաքացի։ Կասկածի տակ չդնելով նրա մասնագիտական ունակությունները և պրոֆեսիոնալիզմը՝ շատերի համար տարակուսելի է, թե ինչու բոլոր մասնակիցներից, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, նախապատվությունը տրվեց ՌԴ քաղաքացուն։ Անգամ հարց է հնչում՝ գուցե սա հնարավորություն է շրջանցելո՞ւ եվրոպական պատժամիջոցները։ Չէ որ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում ելույթ ունենալ իրենց դրոշի ներքո սպորտային, մշակութային տարբեր մրցույթների ժամանակ։

Մասնագիտական շրջանակներում հարց է առաջացել՝ ժյուրին, որի կազմում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հոբոյահար, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի երկրորդ պատվիրակ Հայկ Հեքեքյանը, այս մրցույթում մասնակցելու համար ինչո՞ւ ընտրեց այն երաժշտին, որը փաստացի չի բնակվում Հայաստանում, մինչդեռ մրցույթում ներկայանում էին Հայաստանում բնակվող և սովորող երաժիշտներ, որոնք կարող էին ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրն այս մրցույթում։

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանի պատվիրակի ընտրության օրը մասնակիցներից ոմանց թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, ինչը ևս զարմանքի պատճառ է դարձել։ Նրանց նախապես խնդրել են ընտրել այլ հեղինակների ստեղծագործություններ։ Սա զարմանալի է նաև այն դիտանկյունից, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվելու է հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ուստի շատերն են տարակուսած՝ Հայաստանում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն անցկացվող մրցույթի՝ Հայաստանի պատվիրակի ընտրության փուլում ինչո՞ւ չեն հնչել մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում