Շատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի Սարգսյան
«Շատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը։ Գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը։ Նույնիսկ մարդիկ, եթե չեն հավատում խաղաղությանը, հաճելի է անընդհատ խաղաղություն լսել։
Ընդդիմությունը, այդ թվում՝ մենք, անընդհատ պետք է իրական խաղաղության կոնցեպտը ներկայացնենք։ Օրինակ, մենք ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության կոնցեպտը. բարձրացնել երկրի պաշտպանական ներուժը, ունենալ մարտունակ բանակ, զուգահեռաբար ձևավորել հարաբերություններ տարածաշրջանի և գեոպոլիտիկ կենտրոնների հետ», - նշել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։