Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանԲելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԱյդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Աբովյանում էԱրագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՔանաքեռումՊատմության հիշողները իրենց թշնամիներն են․ ԿարապետյանՄարդկանց իրենց կարծիքը ասելու համար ձերբակալում են․ ԿարապետյանՌումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Հունիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին․ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ․ «Ուժեղ Հայաստան»Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Իոաննիսյանը մինչեւ հունիսի 7-ը հրապարակային հերքում ներկայացնիՀետևողական ենք լինելու մշակույթի զարգացմանը մարզերում․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանից մեր դեմ իրականացվող արշավի զվուկը բարձրացվել է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է. ՈւղիղՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը ԼՀԿ քարոզարշավը Տավուշից. Էդմոն Մարուքյանը Տավուշում կոչ է արել քվեարկել ԼՀԿ օգտին, որ սահմանամերձ մարզը ԱԺ-ում պատգամավոր ունենաԱլիևի ծրագրերը՝ 300,000 ադրբեջանցիների վերադարձի շուրջ. Նարեկ Կարապետյան Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է, բայց պատրաստ է վճարել, և իր հայրական տունը պահել ընտանիքի տիրապետության տակ․ փաստաբան Կա Սահմանադրության փոփոխության նախագիծ, որն այս իշխանությունները գաղտնի են պահում․ Ավետիք ՉալաբյանԱռաջնայինը ազգային հարցերն են. իսկ Փաշինյանին քիչ է մնացել. Կարպիս Փաշոյան «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը ոչ թե գեղեցիկ խոստումների, այլ խոսքը գործ դարձնելու մասին է․ Ռոման ԴավթյանՀունիսի 3-ին մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրատլանտյան միասնությունը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր արևմտյան քաղաքակրթության անվտանգության, արժեքային համակարգի և քաղաքական կայունության անսասան հիմնաքարը, այսօր կանգնած է պատմականորեն աննախադեպ և, հնարավոր է, անդառնալի ճեղքվածքի առջև։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ձևավորված այս աշխարհաքաղաքական առանցքը, որը հաջողությամբ դիմակայեց Սառը պատերազմի մարտահրավերներին և կանխորոշեց 20րդ դարի վերջի համաշխարհային կարգը, այժմ բախվում է ներքին շահերի այնպիսի խորքային հակասությունների, որոնք կասկածի տակ են դնում դրա հետագա գոյությունը։

Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների միջև առկա ճեղքն այլևս չի սահմանափակվում սովորական տակտիկական տարաձայնություններով կամ առանձին առաջնորդների քաղաքական հավակնություններով, այն վերաճել է ռազմավարական անջրպետի։ Մինչ Միացյալ Նահանգները, առաջնորդվելով իր գլոբալ հեգեմոնիայի պահպանման տրամաբանությամբ, հաճախ հակված է միակողմանի և կոշտ ուժային լուծումների՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Եվրոպան հայտնվել է մի իրավիճակում, որտեղ նման գործողությունների տնտեսական, սոցիալական և անվտանգային ալիքներն առաջինն իրեն են հարվածում։ Եվրոպական մայրցամաքի համար անվտանգությունն այլևս չի նշանակում միայն ռազմական դաշինքների ամրապնդում, այլև էներգետիկ ինքնաբավություն, սոցիալական կայունություն և ներգաղթի ճգնաժամերի կառավարում՝ ոլորտներ, որոնք ուղղակիորեն տուժում են անդրատլանտյան գործընկերոջ անկանխատեսելի քայլերից։

Այս գործընթացը հանգեցնում է նրան, որ Եվրոպական միությունում ավելի առարկայական են դառնում սեփական ռազմավարական ինքնավարության և անկախ պաշտպանական հայեցակարգերի ստեղծման մասին խոսակցությունները։ Սա նշանակում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում գործող «մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» ոսկե կանոնն աստիճանաբար տեղի է տալիս պրագմատիկ ազգային կամ տարածաշրջանային շահերի գերակայությանը։

Ամերիկյան և եվրոպական դաշնակիցների միջև ժամանակի ընթացքում կուտակված հակասությունների համար հերթական և թերևս ամենավտանգավոր կատալիզատորը դարձավ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած լայնածավալ ռազմական արշավը։ Այս իրավիճակում եվրոպական պետությունների ցուցաբերած դիրքորոշումը ոչ միայն պասիվ դիտորդի կարգավիճակ էր, այլև ինչ-որ տեղ նաև բացահայտ դիմադրություն։ Նրանք ոչ միայն հրաժարվեցին անմիջական ռազմական մասնակցությունից, այլև շատ դեպքերում արգելափակեցին իրենց տարածքում գտնվող ռազմաբազաների օգտագործումը ամերիկյան օդուժի և լոգիստիկայի համար։

Վաշինգտոնում այս իրողությունն ընկալվում է որպես դաշնակցային պարտավորությունների կոպտագույն խախտում, ինչը Սպիտակ տանը և Պենտագոնում առաջացրել է խոր հիասթափություն ու զայրույթ։ Ամերիկյան քաղաքական էլիտան սկսել է հիշեցնել Եվրոպային, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակահատվածում հենց Միացյալ Նահանգներն է ստանձնել եվրոպական մայրցամաքի անվտանգության հովանոցի ահռելի ծախսերն ու ռազմավարական բեռը՝ հնարավորություն տալով եվրոպացիներին կառուցել բարեկեցիկ հասարակություններ՝ ռազմական բյուջեների հաշվին։ Այսօր, սակայն, երբ Վաշինգտոնն ակնկալում է փոխադարձ աջակցություն իր համար կենսական համարվող Մերձավոր Արևելքի հարցում, եվրոպական գործընկերները որդեգրել են «սա մեր պատերազմը չէ» մարտավարությունը՝ փաստացի մենակ թողնելով ԱՄՆ-ին Թեհրանի և նրա դաշնակիցների հետ բախման մեջ։

Եվրոպայի հրաժարումն օգնություն տրամադրելուց ստեղծում է մի վտանգավոր նախադեպ, որը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներսում հարաբերությունների արմատական վերանայման և «ուժային դիվանագիտության» անցմանը հենց դաշինքի ներսում։ Կարելի է միանշանակ կանխատեսել, որ անվտանգության ապագա հարցերում և ՆԱՏՕ-ի շրջանակներում Վաշինգտոնը որդեգրելու է անհամեմատ ավելի կոշտ, պրագմատիկ և գուցե նաև պատժիչ մոտեցում Եվրոպայի նկատմամբ։ Սա կարող է արտահայտվել ռազմական ներկայության կրճատմամբ, պաշտպանական ծախսերի շուրջ վերջնագրային պահանջներով կամ նույնիսկ երկկողմ ձևաչափերի գերակայությամբ՝ ի հաշիվ բազմակողմ դաշնակցային համաձայնագրերի։

Այն ճեղքվածքը, որն առաջացել է Իրանի շուրջ այս մեկ ամսվա ընթացքում, հուշում է, որ անդրատլանտյան հարաբերությունների «ոսկե դարը» ավարտված է, և ուժերի նոր հավասարակշռությունը կառուցվելու է ոչ թե ընդհանուր արժեքների, այլ խիստ հաշվարկված և հաճախ հարկադրված շահերի հիման վրա, ինչը ՆԱՏՕ-ն կանգնեցնում է իր գոյության ընթացքում ամենալուրջ փորձության առջև։ Նման իրավիճակը թուլացնում է ՆԱՏՕ-ի ներքին կապակցվածությունը՝ ստիպելով եվրոպական առաջնորդներին ավելի բարձրաձայն խոսել «ռազմավարական ինքնավարության» մասին, ինչը գործնականում նշանակում է սեփական անվտանգային համակարգի ստեղծում՝ ԱՄՆ-ից անկախ։

Տնտեսական հարթությունում անդրատլանտյան հակասությունները ոչ միայն խորանում են, այլև վերածվում են շահերի բացահայտ և անհամատեղելի բախման, որտեղ օվկիանոսի երկու կողմերում գտնվող դաշնակիցները հայտնվել են լիովին տարբեր իրականություններում։ Միացյալ Նահանգները, շնորհիվ թերթաքարային հեղափոխության և էներգակիրների սեփական հսկայական պաշարների, այսօր հանդես է գալիս որպես էներգետիկ զուտ արտահանող, ինչը նրան թույլ է տալիս շատ ավելի թեթև տանել նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ թռիչքը։ Ավելին, բարձր գները որոշակի առումով նույնիսկ ձեռնտու են ամերիկյան էներգետիկ հսկաներին՝ ամրապնդելով ԱՄՆ-ի տնտեսական դիրքերը։ Լիովին հակառակ պատկերն է Եվրոպայում, որը դեռևս չի հասցրել ապաքինվել ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած ծանր էներգետիկ շոկից և մատակարարման շղթաների խզումից։ Եվրոպական տնտեսությունը, լինելով խիստ կախված ներկրվող էներգակիրներից, հայտնվել է մի իրավիճակում, որտեղ էներգիայի յուրաքանչյուր լրացուցիչ թանկացում ուղղակիորեն հարվածում է արտադրողականությանը և բնակչության գնողունակությանը։ Իրանի դեմ մեկնարկած ռազմական գործողությունները և դրան հաջորդած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը եվրոպական ծանր արդյունաբերության համար նշանակում են առնվազն դեինդուստրիալիզացիայի նոր ու անդառնալի փուլ։

Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ տնտեսական անվտանգության հարցերը դառնում են ավելի կարևոր, քան ռազմավարական դաշնակցությունը, քանի որ խոսքը եվրոպական սոցիալական մոդելի և տնտեսական հզորության պահպանման մասին է։

Իրականում մենք ականատեսն ենք մի պատմական դարաշրջանի վերջնական ավարտի, որտեղ «կոլեկտիվ Արևմուտք» կամ «Արևմուտք» հասկացությունը դադարում է գոյություն ունենալ որպես միատարր և միասնական քաղաքական ու գաղափարական միավոր։ Շահերի այսօրինակ արմատական բախումը վկայում է այն մասին, որ անդրատլանտյան միասնության իներցիան սպառված է։ Սկսվել է մի գործընթաց, որը վերաձևում է 21րդ դարի համաշխարհային քաղաքականության ողջ ճարտարապետությունը՝ տեղի տալով բազմաբևեռության նոր համակարգի ի հայտ գալուն, որտեղ նախկին դաշնակիցները ստիպված կլինեն առաջնորդվել բացառապես սեփական կենսական շահերով՝ հաճախ հաշվի չնստելով նախկինում կիրառված գործընկերության կանոնների հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում