Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ձևավորված քաղաքական դինամիկան վերածվում է ոչ միայն դասական հակամարտության շարունակության, այլ նաև խորքային անհամաչափության դրսևորման, որտեղ կողմերի վարքագիծը պայմանավորված է ոչ միայն ուժային ռեսուրսներով, այլև քաղաքական կամքով, գաղափարական հենքով և միջազգային շրջանակների հետ աշխատանքի արդյունավետությամբ։

Հայկական կողմից նկատվում է շարունակական զիջողականության և «խաղաղության օրակարգի» կարևորության բարձրացումը, որը ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ պատերազմից խուսափելու համար։ Ավելին՝ Փաշինյանը իր իշխանության շարունակությունն ու զիջողականությունը ներկայացնում է որպես միակ տարբերակ վերահաս պատերազմից խուսափելու նպատակով։ Սակայն մյուս կողմից՝ հենց այդ մոտեցումն է, որ ստեղծում է հակառակ էֆեկտ՝ խթանելով Ադրբեջանի առավել ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, որը արդեն դուրս է գալիս ոչ միայն Արցախի հարցի շրջանակներից, այլ ուղղակիորեն ուղղվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս իրավիճակը առավել հստակ է դառնում այն հանգամանքի ֆոնին, որ հայկական պետական մակարդակում նկատվում է պատմական արդարության օրակարգի աստիճանական նահանջ, որը հատկապես կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման հարցերի հետ։ Երբ պետական քաղաքականությունը դադարում է համակարգված ձևով առաջ տանել նման հիմնարար հարցեր, առաջանում է վակուում, որը շատ արագ լցվում է հակառակ կողմից։ Ադրբեջանը և Թուրքիան, հենց այդ վակուումից օգտվելով, ակտիվացնում են իրենց քարոզչական և դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով ոչ միայն նսեմացնել հայկական պատմական պահանջները, այլև ձևավորել հակադարձ նարատիվներ, որոնք իրենց էությամբ կեղծարարական են, սակայն միջազգային տեղեկատվական դաշտում կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների աջակցությունը այդ թեզերին, վկայում են, որ գործ ունենք համակարգված և բազմաշերտ տեղեկատվական ռազմավարության հետ։ Այս ռազմավարության նպատակն է ստեղծել կեղծ համարժեքություն՝ Հայոց ցեղասպանության պատմական իրողության և ադրբեջանական կողմից ներկայացվող կեղծ պնդումների միջև, ինչը ոչ միայն խաթարում է պատմական ճշմարտության ընկալումը, այլև թույլ է տալիս Բաքվին ձևավորել նոր քաղաքական պահանջներ՝ հիմնվելով այդ կեղծ նարատիվների վրա։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ակտիվ առաջմղումը և Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցի բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե հումանիտար կամ իրավական դիսկուրսի շրջանակներում, այլ որպես հստակ քաղաքական և ռազմավարական գործիք։ Սա ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելուն և ապագա հնարավոր պահանջների լեգիտիմացմանը։ Երբ նման օրակարգերը շրջանառվում են պետական մակարդակով և չեն ստանում համարժեք հակադարձում, դրանք աստիճանաբար կարող են վերածվել միջազգային քննարկման առարկայի, ինչն արդեն ինքնին վտանգավոր է։

Այս համատեքստում կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը հրաժարվեց միջազգային դատական ատյաններում ներկայացված մի շարք հայցերից, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և ցեղասպանական բնույթի հանցագործություններին։ Այդ հայցերը ոչ միայն իրավական գործիք էին, այլ նաև քաղաքական և դիվանագիտական լծակ, որոնք կարող էինք միջազգային հարթակներում ամրագրել աղաղակող փաստերի վրա հիմնված գնահատականներ։ Դրանցից հրաժարումը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ փաստերի դաշտը դատարկվում է հայկական կողմից, և այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական կեղծ կամ մանիպուլ յատիվ պնդումներով։ Այստեղ գործում է պարզ, բայց վտանգավոր տրամաբանություն՝ եթե դու չես ձևակերպում քո ճշմարտությունը, ավելին՝ հրաժարվում ես դրանից, ապա ուրիշը կձևակերպի իր կեղծիքը։

Բացի այդ, ՀՀ իշխանությունների կողմից «խաղաղություն մուրալու» քաղաքականությունը ստեղծում է ուժերի ընկալման լուրջ անհավասարակշռություն։ Միջազգային հարաբերությունների պրակտիկան ցույց է տալիս, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական կամք, այլև հավասարակշռված դիրքավորում և զսպման գործիքներ։ Երբ մի կողմը հանդես է գալիս միակողմանի զիջողականությամբ, իսկ մյուսը շարունակում է ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, ձևավորվում է ոչ թե խաղաղության, այլ պարտադրանքի միջավայր։ Սա հանգեցնում է նրան, որ խաղաղությունը դադարում է լինել փոխադարձ շահերի բալանսի արդյունք և վերածվում է միակողմանի թելադրված կարգավորման փորձի։ Ադրբեջանի վարքագծի սանձարձակությունն ու լկտիության աճը հենց այս համատեքստում պետք է դիտարկել որպես արձագանք այն միջավայրին, որտեղ հակադարձման մեխանիզմները թուլացած են կամ բացակայում են։

Այս ամբողջ գործընթացի մեջ առանձնահատուկ կարևորություն ունի այն հարցը, թե ինչ է նշանակում «արժանապատիվ խաղաղություն»։ Եթե խաղաղությունը ձեռք է բերվում ինքնիշխանության, պատմական հիշողության և ազգային շահերի հաշվին, ապա այն դժվար է անվանել կայուն և դասական իմաստով խաղաղություն։ Ավելի հավանական է, որ նման պայմաններում ձևավորված կարգավորումը պարունակի նոր հակամարտությունների սերմեր, որոնք ապագայում կարող են վերածվել ավելի լուրջ ճգնաժամերի։

Հետևաբար, մեկ ամբողջական պատկերում կարելի է արձանագրել, որ ներկայիս իրավիճակը ձևավորվում է մի շարք փոխկապակցված գործոնների արդյունքում՝ հայկական կողմի զիջողական քաղաքականություն, միջազգային իրավական գործիքների ոչ լիարժեք օգտագործում, պատմական օրակարգերի նահանջ և հակառակ կողմից այդ բոլոր հանգամանքների ակտիվ շահագործում։ Այս համադրությունը ստեղծում է այնպիսի դինամիկա, որտեղ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ստանում է նոր լեգիտիմացման և ընդլայնման հնարավորություններ։

Այս պայմաններում խաղաղությունը չի կարող լինել ընդամենը հայտարարությունների մակարդակում ձևակերպված նպատակ։ Այն պահանջում է համալիր ռազմավարություն, որը ներառում է ուժի հավասարակշռություն, դիվանագիտական ակտիվություն, իրավական պայքար և տեղեկատվական հակազդեցություն։ Բայց հարցն այն է, որ պատերազմում պարտված և բանակցությունների հարթակում անընդհատ զիջող ղեկավարն ընդունակ չէ իրական ու արժանապատիվ խաղաղության հասնել։ Իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն այնպիսի ղեկավարություն ունենա, որը կփորձի հետ շրջել զիջումների ու նվաստացման անիվը՝ հասնելով իրական, արժանապատիվ խաղաղության:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում