Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ Ակոպյան
Տնտեսություն

Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության զարգացման ներկա շրջափուլը բնութագրվում է սուր հակասություններով և, միաժամանակ, մի շարք դինամիկ, բայց խոցելի միտումներով։ Ընդհանրապես, 2026 թվականին գրանցվել է տնտեսական աճի բավականին բարձր տեմպ, որի հիմնական շարժիչ ուժը, ինչպես վկայում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, հանքարդյունաբերության ոլորտն է։

Տնտեսական ակտիվության աճին առնչվող վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականը մեկնարկել է 7,2 % աճով փետրվարին։ Սակայն հունվարի համեմատ մեկ ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է 0,4 տոկոսային կետով, ինչը խոսում է տնտեսության ցիկլային ծանրաբեռնվածության, արտաքին տնտեսական միջավայրի փոփոխությունների նկատմամբ գլոբալ ազդեցության և նաև ներքին կառուցվածքային խնդիրների մասին։

Պետական ֆինանսների ոլորտում նույնպես նկատվում են զգալի տեղաշարժեր։ 2026 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճ ունեցել են, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կտրուկ նվազել են՝ հասնելով 58,8 % անկման։ Հայաստանի նման զարգացող տնտեսության համար կապիտալ ծախսերը կենսական նշանակություն ունեն, քանի որ առաջին հերթին թիրախավորում են ենթակառուցվածքների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, էներգետիկայի ու նորարարության ոլորտները և խթանում են արտադրողականության և մրցունակության պոտենցիալ աճը։ Կապիտալ ծախսերի ծավալի նվազումը փաստացի նշանակում է, որ կարճաժամկետ տնտեսական շահերը գերադասվում են երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական ծրագրերին, ինչը վտանգում է ապագա տնտեսական աճի բազան և երկրի մրցունակությունը տարածաշրջանում։

Պետական պարտքի կառուցվածքում ևս տեսանելի են լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել համակարգային ռիսկերի։ 2026 թ. փետրվարի վերջին ՀՀ պետական պարտքը աճել է՝ հասնելով 14,1 մլրդ դոլարի։ Սա ոչ միայն կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով փոքր տնտեսության չափերը, այլև վտանգավոր է, քանի որ պարտքի աճը շարունակաբար գերազանցում է տնտեսական աճի տեմպերը։ Այս տեսանկյունից առավել մտահոգիչ է կառավարության պարտքի տարեկան աճը՝ 13,1 % նախորդ տարվա համեմատ։ Դրան գումարվում է նաև այն, որ երկրի բյուջեն ավելի ու ավելի կախված է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքային սխեմաներից, իսկ արտաքին ֆինանսական շոկերի դեպքում՝ արժույթի տատանումների, տոկոսադրույքների կամ արտաքին պարտքերի սպասարկման պայմանների կտրուկ փոփոխության իրավիճակում կարող է սրվել ֆինանսական կայունության խնդիրն ու խրոնիկ ճնշվածությունը։

Այս ամենի հիմքում դրված է նաև թերզարգացած կապիտալի շուկայի և ներդրումային միջավայրի ռիսկայնության հարցը, որը լուրջ արգելք է տնտեսության առողջացման համար։ Կառավարությունը պարտավոր է մշակել հստակ և երկարաժամկետ պարտքի կառավարման ռազմավարություն, որպեսզի տնտեսության աճի առաջընթացը չխեղդվի հին պարտքերի ծանրության տակ։

Տնտեսական բարդ իրավիճակում տեղաշարժվում է ևս մեկ առանցքային չափորոշիչ, որն ընդգրկում է գնաճի տեմպերը։ 2026 թ. փետրվարին արձանագրվել է 4,3 % գնաճ, ինչը, համեմատած անցյալ տարվա տվյալների հետ, խոսում է գնաճային ճնշումների ուժեղացման մասին։ Դա նաև ցուցադրում է երկրում սպառողական ապրանքների և ծառայությունների գների անընդհատ բարձրացման բացասական միտումը, որը սպառողների իրական բարեկեցության թուլացման վտանգավոր նշան է։ Գնաճի արագացման պայմաններում հասարակության նվազ եկամուտ ունեցող շերտերի կենսապայմաններն ավելի են բարդանում, իսկ միջին դասի սպառողական կարողությունն արդեն թանկացած սննդամթերքի, կոմունալ վճարների ու վճարովի ծառայությունների ֆոնին նվազում է։

Կենտրոնական բանկի գործիքակազմն այս իրավիճակում հայտնվում է դիլեմայի առջև։ Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը պահպանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ չբարձրացնելով այն 6,5 %-ից, ինչը նշանակում է գների աճի դեմ դասական տոկոսադրույքային քաղաքականության միջոցների կիրառման սահմանափակ արդյունավետություն կամ մտավախություն՝ կապված տնտեսության աճի տեմպերը կտրուկ ճնշելու ռիսկի հետ։ Իսկ մակրոտնտեսական քաղաքականության այսպիսի վարքագիծը երկարաժամկետ հեռանկարում կարող է պայմաններ ստեղծել իրավիճակի սրման համար։ Եթե գնաճը շարունակի աճել, Կենտրոնական բանկի տրամադրության տակ մնացող գործիքներն ավելի սահմանափակ կդառնան, և բավարար չի լինի միայն դրամավարկային լծակներին ապավինելը։

Գնաճի դեմ պայքարը պետք է իրականացվի ոչ միայն դրամավարկային քաղաքականության փոփոխությամբ, այլև բովանդակային տնտեսական ռեֆորմներով՝ տեղական արտադրության խթանմամբ, արտահանման բազայի դիվերսիֆիկացիայով, ներդրումային միջավայրի կայունացմամբ և սոցիալտնտեսական աջակցության արդյունավետ մեխանիզմների մշակմամբ։ Ավելին, առկա իրավիճակում ուղղակի հարկավոր է ռազմավարության մշակում, որը կնախատեսի հակաճգնաժամային քայլեր՝ հատկապես «գնային փոթորկի» կանխման ուղղությամբ՝ թիրախավորելով սննդամթերքի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ներմուծման ծավալները։

Անպայման պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամի ստեղծման համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են առկա՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, էներգակիրների գների սրընթաց բարձրացումը և համաշխարհային տնտեսության համար շոկային շրջափուլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում