Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում
Քաղաքականություն

Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխող ուժի քաղաքական դիսկուրսում հաճախ հնչող ձևակերպումներից մեկն այն պնդումն է, թե մեր երկիրը տարածաշրջանում ներկայանում է որպես ժողովրդավարական զարգացման յուրատեսակ օրինակ կամ նույնիսկ «ժողովրդավարության փարոս»։ Այս 2ezn ակտիվորեն օգտագործվում է արտաքին քաղաքական հաղորդակցության մեջ՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար Հայաստանի քաղաքական համակարգը` որպես ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման առաջատար օրինակ։

Սակայն ներքաղաքական զարգացումների նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս «պատկերն» ու իրականությունը գտնվում են էական հակասության մեջ։ Երբ դիտարկվում են պետական կառավարման գործելակերպը, քաղաքական մրցակցության պայմանները, խոսքի ազատության իրական վիճակը և հասարակական ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքը, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նշյալն ընդամենը քաղաքական իմիջի կառուցման գործիք է։

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների անցկացմամբ կամ ինստիտուցիոնալ ձևակերպումներով։ Այն առաջին հերթին ենթադրում է քաղաքական բազմակարծության հանդուրժում, իշխանության նկատմամբ քննադատության ազատություն, պետական կառույցների հաշվետվողականություն և հասարակական ինստիտուտների ինքնուրույնություն։ Երբ այս բաղադրիչներից որևէ մեկը խաթարվում է, ժողովրդավարական համակարգը սկսում է աստիճանաբար կորցնել իր իրական բովանդակությունը՝ պահպանելով միայն արտաքին ձևականությունը։

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին տարիներին ավելի հաճախ կարելի է հանդիպել այն երևույթին, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը դառնում է ավելի շատ հռչակագրային, քան իրական քաղաքական պրակտիկա։ Արդյունքում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ իշխանության նկատմամբ քննադատությունը կամ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես բնական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես իշխանության համար սպառնալիք։ Այդ պայմաններում իրավապահ համակարգի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում դառնում է քաղաքական մրցակցության սահմանափակման գործիք։ Ըստ այդմ, քաղաքական հետապնդումների գործիքը դառնում է քաղաքական պայքարի մաս, քանի որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ կամ պարզապես իշխանության քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող անձինք իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական համակարգերի կայունությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են պետական ինստիտուտները կարողանում պահպանել իրենց անկախությունն ու չեզոքությունը քաղաքական պայքարի պայմաններում։ Եթե իրավապահ մարմինները կամ դատական համակարգը սկսում են ընկալվել որպես քաղաքական ազդեցության գործիք, ապա հանրային վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ աստիճանաբար նվազում է։ Սա իր հերթին ստեղծում է փակ շրջան. իշխանությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը վարչական մեխանիզմների միջոցով, իսկ հասարակության որոշ հատվածներ ավելի ու ավելի են հեռանում քաղաքական գործընթացներից՝ համարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չի ընթանում։

Հայաստանի քաղաքական համակարգում մեկ այլ կարևոր խնդիր վերաբերում է հոգևոր և մշակութային ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքին։ Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն սահմանում է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, և այս սկզբունքը կարևոր դեր ունի պետական և հոգևոր կառույցների հարաբերությունների կարգավորման մեջ։ Երբ քաղաքական իշխանությունը փորձում է ազդել ներեկեղեցական գործընթացների վրա, այն արդեն դառնում է պետության միջամտություն հոգևոր ոլորտին։ Հայաստանի պատմական և մշակութային իրականության մեջ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչ, և այդ պատճառով պետության և Եկեղեցու հարաբերությունների ցանկացած լարվածություն ներհասարակական ռեզոնանս է առաջ բերում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հարցը, թե ինչպես են քաղաքական գործընթացները անդրադառնում պատերազմի հետևանքով տուժած մարդկանց իրավունքների վրա։ Արցախից բռնագաղթի ենթարկման հետևանքով ծանր սոցիալական և քաղաքական խնդիրների առաջ կանգնած մարդկանց վիճակը շարունակում է մնալ Հայաստանի ամենազգայուն թեմաներից մեկը։ Սակայն այսօր ունենք այնպիսի պայմաններ, որ Արցախի հետ կապված ցանկացած պահանջ կամ հայտարարություն, որը վերաբերում է վերադարձի հնարավորությանը կամ իրավունքների վերականգնմանը, կարող է ներկայացվել որպես գործող քաղաքականությանը կամ «խաղաղության օրակարգին» հակասող։ Այս խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, քանի որ այն առնչվում է ազգային հիշողության, պատմական արդարության և ինքնության հարցերին։ Հայաստանի հասարակական կյանքում ազգային և պատմական արժեհամակարգը միշտ ունեցել է կարևոր դեր, և այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը հաճախ դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Սակայն վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն գաղափարը, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերանայել ազգային ինքնության որոշ բաղադրիչներ կամ պատմական հիշողության որոշ տարրեր։

Այս տեսանկյունից, չնայած որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը հաճախ ներկայացվում է որպես խաղաղության հաստատման հնարավորություն, սակայն այդ գործընթացի շուրջ ձևավորվող քաղաքական միջավայրը ստեղծում է նոր մտահոգություններ։ Մասնավորապես քննարկվում է այն հանգամանքը, որ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում կողմերը կարող են պարտավորվել չկատարել գործողություններ կամ հայտարարություններ, որոնք մյուս կողմը կարող է ընկալել որպես իրեն ուղղված քայլ։ Թեև նման դրույթները միջազգային համաձայնագրերում նորություն չեն և հաճախ օգտագործվում են լարվածության նվազեցման նպատակով, սակայն Հայաստանի այսօրվա քաղաքական կուրսի պահպանման դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ սահմաններ կարող է ունենալ նման պարտավորությունը խոսքի ազատության տեսանկյունից։

Այս տրամաբանության կիրառման դեպքում ցանկացած հայտարարություն, որը քննադատում է Ադրբեջանի քաղաքականությունը կամ բարձրացնում է պատմական կամ քաղաքական խնդիրներ, կարող է ներկայացվել որպես մյուս կողմի դեմ ուղղված քայլ։ Իսկ եթե ելնում ենք ՀՀ իշխանության զիջողական դիրքորոշումից, ապա կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ պետական քաղաքականությունը սկսում է սահմանափակել սեփական քաղաքացիների խոսքի ազատությունը արտաքին քաղաքական պարտավորությունների անվան տակ։ Սա արդեն լուրջ հարցադրումներ է առաջացնում ժողովրդավարական համակարգի ապագայի վերաբերյալ, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներից մեկն է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում