Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Ծովագյուղի բնակիչները հուսախաբ են եղել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքի բնակիչները հուսախաբ են եղել: Նրանք հնդկացորեն մշակել, բայց վաճառել չեն կարողանում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեցին հնդկացորենի մշակությամբ զբաղվողները: Բերքատվության ցուցանիշներն այս տարի գոհացուցիչ չեն եղել: Եղանակային պայմանների պատճառով կանխատեսած բերքը չեն ստացել:

Նախորդ տարի մեկ հեկտարից 20 ցենտներ հնդկացորեն են ստացել, այս տարի՝ 8:

«Տարին չորային էր, բերք չկարողացանք ստանալ»,– ասացին նրանք:

Ծովագյուղում այս տարի 150 հեկտար հնդկացորեն են մշակել: 50 հեկտարից բերքահավաք ընդհանրապես չեն կատարել:

«Կարկուտը խփեց, սաղ ջարդեց: Էդ դաշտերին ձեռք չենք տվել ընդհանրապես»,– դժգոհեցին ծովագյուղցիները:

Այստեղ հնդկացորենի վերամշակման գործարան կա: Արդեն վերամշակված հնդկացորենը ծովագյուղցիները իրացնել չեն կարող: Դեռ նախորդ տարվանից էլ կա կուտած, որը գյուղացիների խոսքով, փչանում է ամբարներում ու ավտոտնակներում։

«Մշակել ենք ու չի վաճառվում: Բոլորս հույսեր էինք կապում գործարանի հետ, բայց այդտեղ մենակ վերամշակում են, չեն գնում»,– նշեցին տեղացիները:

Համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի խոսքով՝ տեղական արտադրողը տուժում է ներմուծվող ապրանքի պատճառով:

«Ներկրված հնդկացորենի գինը 320 դրամ է, մենք ստիպված ենք մեր ապրանքի գինն իջեցնել: 320 դրամով ձեռ չի տալիս, որ մենք վաճառենք: Գոնե 500 դրամ պետք է լինի, որ մենք կարողանանք շահույթ ունենալ»,– շեշտեց Գևորգյանը:

Ծովագյուղում արդեն երկու տարի է ինչ այլընտրանքային մշակաբույսը փոխարինում են ավանդականին: Առաջին տարում 100 հեկտար են ցանել, հետո՝ ավելացրել:

Ըստ նրանց՝ այս մշակաբույսի աճեցումն ավելի ձեռնտու և շահութաբեր է, քան կարտոֆիլինն ու ցորենինը:

«Ցորենի դեպքում՝ հարաբերակցությունը 1:1 է, գարու համեմատ՝ 1:2: Մեր երկրում հիմնականում սերմը ներմուծում ենք, մեր արտադրանքի շնորհիվ կարելի է այլևս չներմուծել»,– փոխանցեցին տեղացիները:

Հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) գյուղատնտեսական ծրագրի շնորհիվ: Ծրագիրը մեկնարկել է 2015–ին: Հայաստանի 5 մարզում ստեղծվում է առաջնային արտադրության 40 կոոպերատիվ, որոնցից 33–ը զբաղվում են հնդկացորենի արտադրությամբ:

Հնդկացորենի արտադրություն միայն Ծովագյուղում չի իրականացվում: Մարզի մի շարք համայնքներ ևս անցել են այլընտրանքային մշակաբույսի աճեցմանը:

Իրացման խնդրի առաջ կանգնած գյուղացիների պնդմամբ, սակայն, հաջորդ տարի կնվազեցնեն ցանքատարածությունների թիվը:

«Կդառնա զրո հեկտար: Մարդկանց ոգևորությունն անցավ»,– հավելեց Վահրամ Գևորգյանը:

Կառուցվել է հնդկացորենի մշակման 2 գործարան, որոնք վերամշակում են արտադրանքը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում