Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Փոքր Մանթաշում շուտով ձմեռ կլինի, բայց բնակիչների ջեռուցման հարցը լուծված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում այսօրվա դրությամբ դեռևս բնակիչների մեկ երրորդից ավելին՝ 40%–ը, ջեռուցման խնդիր ունի: Համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված չէ: Այս խնդրով դիմել են և՛ կառավարություն, և՛ մարզպետարան, և՛ անգամ «Հայռուսգազարդ»–ին, սակայն ամենուրեք խոստացել են ընդառաջել ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

Փոքր Մանթաշի բնակիչներն էլ մինչ այսօր սպասում են այդ ֆինանսավորմանը, որը տարիներ շարունակ չի լինում: Ըստ Հակոբյանի՝ կառավարությանն առաջին անգամ դիմել են 2011 թ. և յուրաքանչյուր տարի էլ դիմում են: Տարիներ առաջ սկսված գազաֆիկացման ծրագիրը անավարտ է մնացել՝ խողովակաշարի 4 կմ–ը չի կառուցվել: Ու անավարտ մնալու պատճառը կրկին ֆինանսների պակասն էր:

Փոքր Մանթաշի բնակիչներն իրենց ձմռան վառելափայտը հիմնականում գնում են Վանաձորից: Փայտն այնտեղից են բերում: Բայց այս տարի շատ քիչ են բերել, այդ պատճառով էլ ջեռուցման հարցը շատ լուրջ է, դրան գումարած նաև թանկացումներ են եղել:

Չնայած Փոքր Մանթաշի անվան մեջ փոքր բառի առկայությանը՝ բնավ փոքր համայնք չէ այն. ունի 760 տնտեսություն և 3050 բնակիչ: Եվ այդ 760 տնտեսության 40%–ը առաջիկա ձմեռը իր տունը տաքացնելու ոչ մի տարբերակ կարծես թե չունի: Չնայած որ այնտեղ արդեն իսկ շատ ցուրտ է: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 220 մետր բարձրության վրա, տարվա ուղիղ կեսն էլ՝ վեց ամիսը, ձմեռ է: Գյուղացիները դիմում են գյուղապետարան, գյուղապետն էլ հարցն ամեն տարի ներկայացնում է կառավարությանը, սակայն պատասխան չի ստանում:

«Անտառից փայտ բերելն արգելված է, դրա համար էլ գները թանկացրել են, մեկ շարքը՝ հինգ խորանարդ մետրը, արժե 140 հազար դրամ: Բայց ժողովրդի ձեռքին նման գումար չկա»,– նշեց գյուղապետը:

Հարցին՝ բացի պետական ատյաններից այլ կառույցների կամ մարդկանց փորձել են դիմել, պատասխանեց, որ փորձում են բարերարներ գտնել, բայց նրանց գործերն էլ լավ չեն: Եթե նախկինում կարողացել են օգնել, ապա հիմա դժվարանում են:

«Ութ տարի առաջ եղբայրներս օգնեցին գյուղին, ներդրում կատարեցին և գազաֆիկացման ծախսերի 10 տոկոսն իրենց վրա էին վերցրել: Սրանից հինգ տարի առաջ լավ էր, օգնում էին, գյուղում ջրագծեր քաշեցինք, եկեղեցին վերանորոգեցինք»,– պատմեց Հակոբյանը:

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ խուսափողական պատասխաններ ստանալը անտեսված լինելու մտքեր չի՞ բերում, պատասխանեց, որ բնավ էլ այդպես չի համարում՝ նշելով, թե անտեսված չեն, իրենց գյուղը հզոր, հանրապետական գյուղ է: Հարցրեցի՝ նկատի ունեք շատ են հանրապետականները, ինչին պատասխանեց՝ չէ, ուղղակի հզոր գյուղ ենք, միշտ հանրապետության նախագահի ու կառավարության կողքին ենք եղել նախագահի լավ աշխատանքի համար. Շիրակի մարզում բավական մեծ ծրագրեր ու աշխատանքներ կատարեց, մարդկանց շենքերը կառուցեց:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում