Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանԲելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԱյդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Աբովյանում էԱրագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՔանաքեռումՊատմության հիշողները իրենց թշնամիներն են․ ԿարապետյանՄարդկանց իրենց կարծիքը ասելու համար ձերբակալում են․ ԿարապետյանՌումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Հունիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին․ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ․ «Ուժեղ Հայաստան»Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Իոաննիսյանը մինչեւ հունիսի 7-ը հրապարակային հերքում ներկայացնիՀետևողական ենք լինելու մշակույթի զարգացմանը մարզերում․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանից մեր դեմ իրականացվող արշավի զվուկը բարձրացվել է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է. Ուղիղ
Քաղաքականություն

Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մնացել է թոշակի թեմայի տակ: Հայաստանի շուրջ 600 հազար կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը չներեց Փաշինյանին՝ արած ոչ կոռեկտ (շատ մեղմ ասած) հայտարարության համար: Արժե հիշեցնել, որ ընդամենը 3 ամիս առաջ՝ 2025 թ. տարեվերջին, երբ կենսաթոշակի չափը գոնե մի 10000 դրամով բարձրացնելու պահանջ առաջադրվեց, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կաբինետի ոլորտային նախարարները սկսեցին «լացուկոծվել», թե՝ «վա՜յ, միջոցներ չկան, տնտեսությունը կքանդվի, բյուջետայիններն անաշխատավարձ կմնան, եթե թոշակները բարձրացնենք...»:

Բոլորին գերազանցեց ինքը՝ Փաշինյանը. «Թոշակառուների թոշակն ամսական 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու... Հիմա, հետևաբար, ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի... Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»: Հետո ավելի «խորացավ» կենսաթոշակ բարձրացնել-չբարձրացնելու խնդրում և այսպիսի մի ձևակերպում էլ արեց. «Ես արձանագրեցի, որ եթե 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ 35000 դրամ, բայց տունը, միևնույնն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»:

Կենսաթոշակառուները, կրկնենք, այս ամենը նրան չէին ներելու: Մանավանդ, երբ այդ ֆոնին հայտնի դարձավ անձամբ Փաշինյանի ու նրա նախարարների բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին: Բնականաբար, Փաշինյանն ինքն էլ է հասկացել, որ խորապես վիրավորել է բոլոր թոշակառուներին: Իսկ առջևում Փաշինյանի համար կենաց-մահու նշանակություն ունեցող ընտրություններ են, որտեղ իշխանության մնալու որևէ նույնիսկ տեսական շանս չունի: Դրա համար էլ ԱԺ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ «հանկարծակի» որոշեց ու հայտարարեց, թե թոշակներն ապրիլի 1-ից 10000 դրամով բարձրացվում են: Բայց նույնքան արագ էլ երևի գլխի ընկավ, որ գնացքն արդեն մեկնել է, ավելին՝ բոլորը հասկացան, որ նա ընդամենը յուրովի ընտրակաշառք է տալիս թոշակառուներին: Նույնիսկ վայրկենապես բնորոշեցին այդ երևույթը՝ «ընտրաթոշառք»: Ընդ որում, ահռելի պարգևավճարների ֆոնին՝ «կոպեկներ»:

Չէ, լավ կլինի, իհարկե, որ մեր թոշակառուները, տատիկներն ու պապիկները 10000 դրամ ավելի ստանան, մանավանդ՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների վիշապային թանկացումների խորապատկերում: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը ընդդիմադիր հիմնական ուժերի, հանրային ընդգծված բացասական ռեակցիայի ճնշման պայմաններում ուղղակի հարկադրված եղավ բարձրացնել թոշակները: Անել մի բան, որը մի երկու ամիս առաջ անհնարին ու տնտեսության համար վտանգավոր էր համարում:

Եվ ահա, տեսնելով, որ էլի «թոշակի թեմայի տակ» է մնում, նախօրեին «արագի մեջ» բեմականացվեց առաջիկա ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանի հանդիպումն իր կարկառուն զինակից, առայժմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ հանդիպման բուն նպատակը թոշակառուների սրտերն ու տրամադրությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելն ու շահելն էր, նախորդ հայտարարությունները սվաղելը կամ լղոզելը, թե ինքն, իբր, այլ բան է նկատի ունեցել: Բայց հանրագումարում ավելի վատ ստացվեց: Այսինքն, ուզում էր լինի լավ (բնականաբար, իր համար), ստացվեց... ինչպես միշտ: Նման դեպքերում ընդունված է ասել, որ նա կորցրեց լռելու հրաշալի հնարավորություն:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեքստային հատվածում Փաշինյանի «կռուտիտները», թե ինչ էր նկատի ունեցել կամ ինչու էր նման բան ասել, ընդհանրապես չեն արտացոլվել: Իսկ Փաշինյանը տեսախցիկի առաջ իր նախարարին պատմում էր, որ երբ իրեն ներկայացրել են թոռակառուների անկանխիկ գնումների վերլուծությունը, ինքը տեսել է, որ նրանք շատ գումար են ծախսում ծխախոտ գնելու վրա: Ու Փաշինյանը խիստ նեղվել է այդ հանգամանքից ու որոշել, թե՝ էլ ինչո՞ւ թոշակները բարձրացնենք, եթե ծխախոտի վրա են ծախսում: Ավելի լավ է՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանը 10000 դրամ դնեն ու ասեն, թե թոշակառուներին լավություն են անում, որովհետև թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն (10000 դրամն էլ, կարծես, մի երևելի թիվ է, էլի): Մի խոսքով, արդեն սովորական դարձած փաշինյանական «մտավարժանքներ»:

Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը:

Մեկ այլ հանգամանք. Հայաստանի մոտ 600 հազար թոշակառուների առնվազն կեսը կանայք են, ընդգծենք՝ 60 տարեկանն անց կանայք: Ու՝ ի՞նչ: Այդքան հաճա՞խ եք բակերում, շքամուտքերի մոտ, ձեր շրջապատում հանդիպում ծխող տատիկների: Լո՞ւրջ: Թե՞ կանանց դեպքում էլ Փաշինյանը նայել ու նեղվել է, որ տատիկները շրթներկի վրա են թոշակից գումար ծախսում:

Դե լավ է, էլի: Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել: Գիտեք, ի լրումն ամենի, սա մարդու անձնական կյանքի, անձնական տվյալների, բանկային գաղտնիքի հետ կապված բաներ են, ու, ինչպես մեզ է թվում, այստեղ այդ նուրբ իրավունքի խախտման տարրեր են ենթադրվում: Ի վերջո, նա չի ասում, որ ծխախոտի վաճառքն ավելացել է ընդհանրապես, նա կոնկրետ նշում է, որ թոշակառուներն իրենց թոշակային քարտերով... ծխախոտ են գնում: Հզոր է, չէ՞:

Մի խոսքով, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ 5 տարի գրեթե ոչինչ չանելուց հետո կենսաթոշակը ընտրությունների նախաշեմին մի ինչ-որ 10000 դրամով բարձրացնում են, ու դա այնպես են ներկայացնում, կարծես մի մեծ գործ են արել: Ավելին, հետն էլ որոշում են, թե ինչի վրա ծախսեն այդ գումարները: Մի հատ այդ 10000 դրամին նայեք ու ՔՊ պաշտոնյաների՝ կառավարության անդամների, պատգամավորների չվաստակած բազմամիլիոնանոց ինքնապարգևավճարներին:

Ու, հա, հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե, 2025 թվականի կանխատեսումներով, տնտեսական աճը պետք է լիներ 5,1 տոկոս, սակայն եղել է 7,2 տոկոս, ու դրա հետևանքով թոշակները «հանկարծակի» որոշեց բարձրացնել: Լո՞ւրջ:

Այսինքն, 2026 թվականի հունվարին չգիտե՞ր, որ տնտեսական աճի թիվը 7,2 է ցույց տրվելու: Ավելին. եթե 2026-ին տնտեսական աճը նախատեսվածից 2 տոկոսային կետով ցածր լինի, ի՞նչ է, թոշակառուներից այդ 10000-ական դրամները հետ են գանձելո՞ւ:

Հ.Գ.-Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարե՞լ է իմանալ, թե իր կաբինետի անդամները, պատգամավորները ստացած բազմամիլիոնանոց պարգևավճարների ու բարձր աշխատավարձերի որքան մասն են ծախսում ծխախոտի վրա, որքանը, ասենք, զուգարանի թղթի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում