Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին
Քաղաքականություն

Հայաստանի թեկնածուն. «Միասնության թևերը» ներկայացրեց իր քաղաքական օրակարգը

Փետրվարի 28-ին «Միասնության թևեր» նախաձեռնությունը ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը՝ ձևակերպելով այն որպես այլընտրանքային օրակարգ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների պայմաններում։

Միջոցառման ընթացքում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով գործող իշխանության քաղաքական գծի վերաբերյալ և ներկայացնելով իր առաջարկած մոտեցումները պետական կառավարման, անվտանգության, կրթության, եկեղեցի–պետություն հարաբերությունների, Սփյուռքի հետ աշխատանքի և մայրաքաղաքի զարգացման հարցերում։
Թաթոյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը համաձայնում է արտաքին պահանջներին՝ թե՛ Սահմանադրության փոփոխության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերի թուլացման հարցում։ Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ ադրբեջանական զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը Հայաստանի տարածքում, իսկ հայ գերիների նկատմամբ իրականացվում են ծանր հանցագործություններ, երկրի ղեկավարը սահմանափակվում է խնդրանքով դիմելու հայտարարություններով։

Նախաձեռնության ղեկավարն ընդգծեց, որ իր քաղաքական ուժը նպատակ ունի վերականգնելու ազգային արժեհամակարգի առաջնահերթությունը։ Նա հայտարարեց, որ Հայոց պատմությունը լիարժեքորեն կվերադարձվի դպրոցական դասագրքեր, իսկ եկեղեցու նկատմամբ պետական միջամտությունը կդադարեցվի։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է դառնա երկիր, որտեղ եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, իսկ պետությունը չի ներխուժում եկեղեցու ներքին կյանք։

Սփյուռքի հետ հարաբերությունների հարցում Թաթոյանը շեշտեց համազգային միասնության գաղափարը՝ նշելով, որ Հայաստանը պարտավոր է տեր կանգնել աշխարհի բոլոր հայերին։ Նրա խոսքով՝ հայրենիք վերադարձող յուրաքանչյուր հայ պետք է զգա, որ իր տուն է եկել, և պետությունը պարտավոր է այդ վերաբերմունքը դարձնել գործնական քաղաքականություն։

Ներքին քաղաքական դաշտի վերաբերյալ նախաձեռնության ղեկավարը հայտարարեց, որ երկիրը հայտնվել է արատավոր շղթայի մեջ, որտեղ նախկինների և ներկաների հակադրությունը վերածվել է քաղաքական գոյատևման գործիքի։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունը սնվում է նախկին սխալների վրա կառուցված հակադրությունից, իսկ նախկին առաջնորդների վերադարձի փորձերը միայն ամրապնդում են այդ տրամաբանությունը։ Այդ շղթան, ըստ նրա, պետք է կտրել։

Թաթոյանը ներկայացրեց իր ձևակերպած նոր մոտեցումը՝ հրաժարվել «կամ–կամ» մտածողությունից և անցնել «և–և» սկզբունքին։ Նրա խոսքով՝ հնարավոր է և անվտանգություն, և ժողովրդավարություն, և ուժեղ բանակ, և ազատ տնտեսություն, և ազգային արժանապատվություն, և ժամանակակից պետություն՝ առանց արտաքին բևեռների միջև ընտրության պարտադրանքի։

Երևանի զարգացման վերաբերյալ նա քննադատեց կառուցապատման ներկայիս քաղաքականությունը՝ նշելով, որ նոր թաղամասեր են կառուցվում առանց դպրոցների, բուժհաստատությունների, այգիների և ճանապարհների։ Նրա առաջարկը հստակ էր՝ եթե չկա անհրաժեշտ ենթակառուցվածք, չի կարող լինել շինթույլտվություն։ Երևանը, նրա ձևակերպմամբ, ցուցափեղկ չէ, այլ բնակիչների քաղաք։

Սահմանադրության փոփոխության թեմային անդրադառնալով՝ Թաթոյանը շեշտեց, որ խնդիրը ոչ թե հիմնական օրենքի տեքստն է, այլ այն չպահպանելու մշակույթը։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է Սահմանադրությունը վերաձևելու փորձից՝ սեփական քաղաքական շահերին համապատասխանեցնելու նպատակով։ Օրենքը, ըստ նրա, պետք է պաշտպանի թույլին ուժեղից և ապահովի պետության կանխատեսելիությունը։

Ելույթի ամենակտրուկ հատվածում նախաձեռնության ղեկավարը խոսեց արտաքին ազդեցությունների մասին՝ նշելով, որ տարբեր պետություններ ունեն իրենց նախընտրած թեկնածուները Հայաստանի ղեկավարի պաշտոնի համար։ «Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն»,– հայտարարեց նա՝ ընդգծելով, որ ինքն է այդ թեկնածուն և իր գործունեությունը կղեկավարի բացառապես Հայաստանի շահերով։

Միջոցառումն ավարտվեց համախմբման կոչով։ «Միասնության թևեր» նախաձեռնությունը իր քաղաքական հայտը ձևակերպեց որպես ազգային շահի առաջնահերթության, օրենքի գերակայության և արժանապատիվ պետականության վերականգնման ծրագիր՝ առաջիկա քաղաքական փուլում հայտ ներկայացնելով երկրի ղեկավարման պատասխանատվության համար։