Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային
Քաղաքականություն

Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Վանաձորում բացել է իր հերթական գրասենյակը՝ Գարեգին Նժդեհի 7/17 հասցեում։ Նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանի հրապարակային հրավերով բացման արարողությանը մասնակցել են նաև Լոռու մարզի բազմաթիվ համակիրներ՝ ընդգծելով մարզային ներգրավվածության կարևորությունը նախաձեռնության համար։

Գրասենյակի բացման ժամանակ Արման Թաթոյանը խոսել է Վանաձորի արդյունաբերական անցյալի և հնարավոր ապագայի մասին՝ շեշտելով քաղաքի երբեմնի նշանակությունը քիմիական արդյունաբերության ոլորտում։ Նրա խոսքով՝ Վանաձորը բացառիկ քաղաք է եղել, որտեղ անգամ ծանր ջուր է արտադրվել, և դա վկայում է այն ներուժի մասին, որը կարող է վերակենդանացվել ճիշտ կառավարման պայմաններում։ Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ արդյունաբերության, այդ թվում՝ ռազմարդյունաբերության զարգացումը անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության ամրապնդմանը։

Նախաձեռնության տնտեսական ծրագրի հիմքերը ներկայացրել է համահիմնադիր և տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ կիրառվող տնտեսական մոդելը սպառել է իրեն և չի ապահովել կայուն ու երկարաժամկետ զարգացում։ «Միասնության թևեր»-ը առաջարկում է նոր մոտեցում՝ հիմնված յոթ առանցքային սկզբունքների վրա։
Առաջինը գործող տնտեսական մոդելի վերանայումն է և Հայաստանի համար բնորոշ զարգացման ուղղության ձևավորումը։ Անանյանի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ՝ ձևավորելով արտահանման վրա հիմնված, ոչ թե սպառողական տնտեսություն։ Հայաստանը պետք է դառնա գիտատար և տեխնոլոգիական արտադրանքի կենտրոն՝ զբաղեցնելով իր հստակ նիշան միջազգային շուկայում։

Երկրորդը կլաստերային արդյունաբերականացման քաղաքականությունն է։ Ըստ ներկայացված մոտեցման՝ առևտուրը և ներքին սպառումը չեն կարող դառնալ կայուն տնտեսական աճի հիմք, քանի որ դրանք ինքնին արժեք չեն ստեղծում։ Ներկայումս Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, և սպառումը խթանում է այլ երկրների տնտեսությունները։ Նախաձեռնությունը առաջարկում է զարգացնել գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրական կլաստերներ՝ անցում կատարելով հումքի արտահանումից դեպի պատրաստի արտադրանքի արտահանում։

Երրորդ սկզբունքը փոքր և միջին ձեռնարկությունների դերակատարության բարձրացումն է։ Անանյանի համոզմամբ՝ արդյունաբերական զարգացումը չի սահմանափակվում խոշոր ձեռնարկություններով։ Փոքր և միջին ձեռնարկությունները պետք է դառնան սոցիալ-տնտեսական քաղաքականության ողնաշարը՝ ինտեգրվելով տեխնոլոգիական շղթաներին և խոշոր արտադրական համալիրներին։ Սա ենթադրում է վերապատրաստման ծրագրեր, մասնագիտացման խորացում և պատասխանատու գործարար մշակույթի ձևավորում։

Չորրորդ ուղղությունը կապիտալի շուկաների հասանելիությունն է։ Առաջարկվում է վերանայել փակ բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների իրավական կարգավորումները՝ հնարավորություն տալով դրանց վերակազմավորվել և իրենց բաժնետոմսերը շրջանառության մեջ դնել բորսայական հարթակներում։ Այս մոտեցումը, ըստ նախաձեռնության, կբացի ճանապարհ այլընտրանքային կապիտալի ներգրավման համար, իսկ հարկումը պետք է կիրառվի միայն շահաբաժինների նկատմամբ։

Հինգերորդ սկզբունքը Սփյուռքի հետ համագործակցության նոր մոդելի ձևավորումն է։ Անանյանի գնահատմամբ՝ տարիներ շարունակ Սփյուռքի ներուժը դիտարկվել է բացառապես բարեգործության տեսանկյունից։ Նախաձեռնությունը առաջարկում է այն վերածել գործընկերային հարաբերության՝ ներգրավելով Սփյուռքի ներդրումային և արտադրական հնարավորությունները Հայաստանի տնտեսության մեջ, այդ թվում՝ արտադրությունների տեղափոխման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։

Վեցերորդը հարկային փիլիսոփայության փոփոխությունն է։ Ըստ ներկայացված մոտեցման՝ գործող համակարգը հիմնականում ձևավորվել է ֆիսկալ նպատակներով՝ առանց տնտեսական խթանների հաշվառման։ Առաջարկվում է վերացնել շրջանառության հարկը, փուլային կարգով հրաժարվել ավելացված արժեքի հարկից և դրանք փոխարինել վաճառքի հարկով՝ միաժամանակ ներդնելով շահութահարկի և եկամտահարկի առաջադիմական համակարգ։ Նպատակն է ապահովել սոցիալական արդարություն և նվազեցնել հարկային բեռը՝ պահպանելով հարկերի համաչափության սկզբունքը։

Յոթերորդ ուղղությունը թվային դրամի զարգացումն է։ Նախաձեռնությունը կարևորում է դրա ներդրումը կանխիկ և անկանխիկ հաշվարկներին զուգահեռ, ինչպես նաև պետական գնումների իրականացումը թվային դրամով՝ ապահովելով թափանցիկություն և վերահսկելիություն։

Անդրադառնալով հարկերի ամբողջական վերացման վերաբերյալ որոշ քաղաքական հայտարարություններին՝ Դավիթ Անանյանը նշել է, որ նման մոտեցումը սխալ է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։ Նրա խոսքով՝ հարկերը պետության գոյության հիմքն են, և խնդիրը դրանց վերացման, այլ արդյունավետ ու արդար բաշխման մեջ է։ Ռազմական ծախսերի մասով նախաձեռնությունը կողմ է դրանց ավելացմանը՝ առաջարկելով պաշտպանության ոլորտին հատկացնել համախառն ներքին արդյունքի ութ տոկոսը։ Ըստ ներկայացված ծրագրի՝ ռազմարդյունաբերական համալիրը պետք է ոչ միայն բավարարի ներքին պահանջարկը, այլև ուղղված լինի արտահանմանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը, ըստ հիմնադիրների, նպատակ ունի ձևավորել մասնագիտական ներուժի վրա հիմնված քաղաքական թիմ և իրականացնել համակարգային փոփոխություններ։ Վանաձորում բացված նոր գրասենյակը նախաձեռնության տարածքային ընդլայնման հերթական քայլն է՝ ուղղված մարզերի ներուժի լիարժեք օգտագործմանը և արդյունաբերական վերածննդի օրակարգին։