Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները
Քաղաքականություն

Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ժողովրդավարության բաստիոնի» անվան տակ Փաշինյանը երազանք ունի Հայաստանում հաստատել ավտորիտար, ոստիկանապետական ռեժիմ ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Ավելին, այդ «դերի մեջ» նա այլևս վստահ է, որ իրեն իրավունք է վերապահված որոշել, թե... ով ինչ կարող է լինել կամ չլինել: Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե ով կարող է կամ չի կարող լինել վարչապետ: Կամ՝ ով չի կարող լինել Կաթողիկոս, թեմակալ առաջնորդ, քահանա: Փաշինյանը կարծում է, որ ինքը պիտի որոշի, թե ով չի կարող լինել ծեփագործ, այս մեկը չի կարող լինել մոշավաճառ (որովհետև անգլերեն չգիտի), այն մեկը չի կարող լինել բարմեն (գլխարկ չի դրել), այն մյուսը չի կարող լինել տաքսու վարորդ (իշխանություններից դժգոհ է) և այդպես շարունակ...

Ու այստեղ միանգամայն տեղին հարց է ծագում. իսկ նա, ընդհանրապես, ո՞վ է: Չէ, ամենայն լրջությամբ, Նիկոլ Փաշինյանն, ընդհանրապես, ո՞վ է, որ այդ ու նման հարցերում որոշումներ կայացնի: Նշյալ հարցերում նա ընդամենը մի քաղաքացի է, որը, ցավոք, հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը և կարող է որոշումներ կայացնել միայն իր լիազորությունների շրջանակներում: Եվ վերջ: Թե ինչ կարծիք ունի նա այս կամ այն հարցի վերաբերյալ ՝ որպես անձ ու որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր չէ: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ հետաքրքրություն էլ ներկայացնի, չի կարող լինել «որոշում»:

Թե չէ այդ նույն տրամաբանությամբ տողերիս հեղինակն էլ որոշել է, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը այլևս սպառել է ՀՀ վարչապետ լինելու հնարավորությունները: Բայց այստեղ արդեն կան էական նրբերանգներ այն առումով, թե մեզանից ով է կարծիք հայտնողը: Իսկ մինչ այդ նրբերանգներին անցնելը թերևս տեղին է հիշեցնել, թե նա՝ Փաշինյանը, նախօրեին բառացիորեն ինչ ասաց. «...2026 թվականից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»:

Դեռ մի կողմ դնենք պատմության վերաբերյալ Փաշինյանի խեղաթյուրված ընկալումը: Խեղաթյուրված, քանի որ Հայոց պատմությունը չի ավարտվել Պապ արքայի սպանությամբ: Ավելին, նույնիսկ Արշակունիների դինաստիայի թագավորումը այդպիսով չի ավարտվել: Է՛լ ավելին, դրանից հարյուրավոր տարիներ անց եղել են նաև Բագրատունիները, հետո՝ Կիլիկիայի հայոց արքաները: Ավելին, եղել է հայոց պետականության վերականգնումը 1918 թվականին: Այս ամենը, և Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը նենգախեղված ներկայացնելու դրսևորումները դնենք մի կողմ:

Շատ ավելի կարևոր և բովանդակությամբ՝ չափազանց վտանգավոր հանգամանքներ կան նրա հայտարարության մեջ ու դրա հետ կապված:

Առաջինը՝ թե ովքեր կլինեն քաղաքական ասպարեզում կամ չեն լինի, դա ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ: Նա այս հարցում ունի ընդամենը 1 ձայն, 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները: Այսինքն, այս հարցում նման կատեգորիկ որոշման իրավունք նա չունի:

Ու, ընդհանրապես, դա ժողովուրդն է որոշում՝ ընտրություններով: Եվ այդ ընտրության արդյունքներին համապատասխան էլ պարզվում է, թե որ ուժերն ու գործիչներն են ստանում ավելի շատ ձայներ՝ իշխանություն ձևավորելու համար: Ավելին, եթե անգամ որևէ գործիչ կամ որևէ ուժ չի անցնում խորհրդարան (անցողիկ շեմը չի հաղթահարում), միևնույնն է, ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել՝ մնա՞ քաղաքականության մեջ, թե՞ չմնա:

Երկրորդ, որն ամենից կարևորն է, եթե ոչ՝ առանցքայինը մեր այս դիտարկման համատեքստում. Նիկոլ Փաշինյանը վաղուց ընդդիմադիր գործիչ չէ, թերթի խմբագիր չէ, հասարակական շարժման նախաձեռնող չէ: Բոլոր այդ կարգավիճակներով նա, իհարկե, հանգիստ կարող էր «քաղաքական կարծիք», «քաղաքական գնահատական» հայտնել (ու ազատորեն հայտնում էլ էր, ի դեպ): Նիկոլ Փաշինյանը, կրկնենք, ցավոք, դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ դրանից ուղղակիորեն բխող հետևություններով ու հետևանքներով: Այսինքն, երբ նա նման հայտարարություն է անում, ապա դա չի կարող ու չի ընկալվում որպես առանձին վերցրած քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլի կարծիք, այլ դա հնչում ու ընկալվում է որպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություն: Ավելին՝ ուղղակի ցուցում, որովհետև, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը նման բան է հայտարարում, ապա դա դառնում է ուղիղ հրահանգ ընտրական հանձնաժողովներին, գործադիր իշխանության տակ դրված իրավապահ մարմիններին, վարչական մյուս կառույցներին, որոնց համախառն՝ «ռեսուրս» են ասում: Դառնում է հրահանգ, ցուցում, որ ահա այդ նշվածները ամեն ինչ անեն, որպեսզի այս կամ այն ընդդիմադիր գործչին, քաղաքական ուժին չգրանցեն, կամ ամեն կերպ խանգարեն, խոչընդոտեն, կամ պարզապես ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ գործադրեն: Այո, սա ակնհայտ, անսքող ցուցում, հրահանգ է դառնում: Եթե ոչ՝ հանձնարարություն:

Այն, որ Նիկոլ Փաշինյանին բնութագրական է, որ հախուռն ինչ-ինչ «չուտվող» կարծիքներ հայտնի՝ որոշակի ժեստիկուլ յացիայով, դա արդեն նույնիսկ մի տեսակ առօրեական է ընկալվում: Բայց նա վաղուց շարքային պատգամավոր ու, առավել ևս, ընդդիմադիր գործիչ չէ, որ նման «քաղաքական կարծիքներ» հայտնի:

Տվյալ պարագայում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի, երկրի պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը, կրկնենք, նշանակում է մեկ բան՝ ցուցում իր ենթակայության ներքո գտնվող (կամ օրենքով չգտնվող, բայց, ցավոք, դրված) համապատասխան մարմիններին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ, ընդհանրապես, ո՛չ մի առումով հնարավոր չէ խոսել ժողովրդավարության մասին: Որովհետև դա նշանակում է ժողովրդավարության տոտալ վերացում: Այսինքն, Փաշինյանը գործնականում տալիս է ժողովրդավարության տարրական հիմունքներին արմատապես հակասող ցուցումներ:

Ու, հա, քանի որ Փաշինյանն ու քպական «կարկառունները» չափից դուրս շատ են գործածում «ժողովուրդ» բառը, տեղին է մի մեջբերում անել. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Սա ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն է: Ի մեծ տխրություն Նիկոլ Փաշինյանի՝ անփոփոխելի հոդվածը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում