Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ
Քաղաքականություն

Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար:

Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, բայց որոնք իրականության մեջ քվեարկության ժամանակ կանխատեսելիորեն կստանան ձայների առավելագույնը 1-2, մասնակի դեպքերում՝ միգուցե 3 տոկոսը: Եթե նման ուժերը առանձին գնան ընտրությունների, ապա դա աշխատելու է միայն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին: Նման՝ քիչ տոկոսներ ունեցող ուժերի առանձին մասնակցությունը հանգեցնելու է ընդամենը այն բանին, որ հակաիշխանական տրամադրված ընտրազանգվածի ձայները փոշիանան: Իսկ դա ձեռնտու է բացառապես օրվա իշխանությանը, այն է՝ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին:

Առհասարակ, առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի առաջ կանգնած խնդիրները մի քանիսն են, և դրանք բոլորն էլ խիստ կարևոր են: Առավել ևս կենսական է, որպեսզի հնարավորինս հստակ և փոխընդունելի լուծումներ գտնվեն:

Խնդիրներից առաջինն այն է, որ քվեարկությանը մասնակցեն հնարավորինս շատ ընտրողներ: Եթե մասնակցության ցուցանիշը մնա 50 տոկոսի սահմաններում կամ ավելի ցածր, ապա իշխանության վերարտադրվելու շանսերը կմեծանան: Եվ հակառակը, եթե հաջողվի մոտիվացնել հնարավորինս շատ մարդկանց և մասնակցության ցուցանիշը հատի 60 տոկոսի շեմը, ապա կմեծանա իշխանափոխության հնարավորությունը:

Երկրորդ խնդիրը մի քիչ ավելի բարդ է. ինչպե՞ս անել, որ հանրության բողոքական տրամադրություններն ու ակտիվացած ընտրողների ձայները չփոշիանան, այլ դրսևորվեն, այսպես ասենք՝ կոնսոլիդացված (համախումբ): Այսինքն, ինչպես հասնել այն բանին, որ հակաիշխանական տրամադրված հանրության ձայներն ազատ քվեարկությամբ բաշխվեն խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող 3-4 իրական ընդդիմադիր ուժերի, դաշինքների միջև ու, հասկանալի է, չփոշիանան:

Ի վերջո, ընտրողներին էլ պետք է հասկանալի լինի, որ «հավեսի համար» կամ «ինքնատիպ երևալու» մղումով ինչ-որ էկզոտիկ ուժի կամ ոչ անցողիկ որևէ ուժի օգտին տված ձայնը կնշանակի քվեարկել ուղիղ Փաշինյանի օգտին, որքան էլ որ այդ ընտրողը վերջինիս պատճառով և նրա ձայնը չլսելու համար... պատուհանից դուրս է նետել հեռուստացույցը:

Բայց թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ կապված անելիք ունեն առաջին հերթին քաղաքական ուժերը, կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քարոզիչները:

Ի դեպ, կուսակցությունների մասին՝ մի փոքր աքսիոմատիկ ձևակերպումներով: Երբ որ ձևավորվում է քաղաքական ուժ, նրա գլխավոր խնդիրն է՝ իրագործել նախընտրած գաղափարախոսության հիման վրա կազմված ծրագիրը: Իսկ դրա համար ցանկացած ուժ ձգտում է գալ իշխանության: Դեմոկրատական համակարգերում դրա հնարավորությունն ընտրություններն են: Այսինքն, ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ ձգտելով գալ իշխանության, ինչը միանգամայն բնական է: Նմանապես բնական են բոլոր ուժերի ու գործիչների հայտարարությունները, որ իրենք ուզում են գալ իշխանության և ունեն դրա հնարավորությունը: Դա՝ արդեն ժանրի կանոններով: Բա հո որևէ մեկը չի ասի, թե մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի պարտվի, գրավի վերջից երկրորդ տեղը: Ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրապայքարի, պետք է ձգտի գալ իշխանության: Սա, ինչպես ասվում է, ստանդարտ պայմաններում ու նաև՝ քաղաքագիտության ու քաղաքական պայքարի այբուբենի համաձայն:

Բայց նախ՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է: Ու դրանով արդեն շատ բան ասված է: Իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրենց բոլորի նպատակն է Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելը կամ պարզապես ՔՊ-ին իշխանությունից զրկելը:

Բայց այստեղ էլ կան էական նրբություններ: Եվ սա արդեն երկրորդ «բայց»-ն է. մի բան են ցանկությունները, ձգտումներն ու նպատակները, մեկ այլ բան են իրականությունը հաշվի առնելու, իրականությունը և սեփական հնարավորությունները համարժեք ընկալելու, գնահատելու կարողությունն ու անհրաժեշտությունը: Հատկապես սեփական հնարավորությունների ռեալ, իրատեսական գնահատումը Հայաստանում ոչ մեկին չի խանգարի:

Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր կան առավելագույնը մեկ ձեռքի մատների վրա հաշված քաղաքական ուժեր, որոնք ինքնուրույն ունակ են հաղթահարել անցողիկ շեմը: Դեռ չենք խոսում՝ իշխանության հասնելու մասին: Առանձին, առանց կոալիցիա կազմելու իշխանություն վերցնելու հնարավորություն ունեցողների թիվն ավելի փոքր է:

Ու հատուկ չենք ցանկանում որևէ ուժ անվանապես հիշատակել: Հարցն անվանումները չեն: Խոսքը երևույթի և խնդրի մասին է: Այստեղ կարևորը խնդրի լուծումն է:

Ու քանի որ հիմա արդեն խոսվում է դաշինքներ կազմելու մասին, ակնհայտ է, որ այն քաղաքական ուժը, որն, ըստ էության, սթափ կգնահատի իրողություններն ու իր շանսերը՝ հաղթահարելու անցողիկ շեմը, պետք է միանա ընդդիմադիր բլոկներից մեկնումեկին: Նշեցինք արդեն, որ նման պարագայում առանձին մասնակցել, 1 կամ 2 տոկոս ձայն տանելն ընդամենը կնշանակի իշխանության ջրաղացին ջուր լցնել, նպաստել ձայների փոշիացման, իսկ դա ձեռնտու է միայն Փաշինյանին ու ՔՊ-ին:

Հատկապես փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերի, 1, 2, 3 տոկոս ձայն տանող գործիչների հետ կապված արժե նկատել. երկիրը ՔՊ-ից ազատելու հրապարակային ձգտումներն, իհարկե, լավ բան են, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել սեփական գլխից վեր ցատկել: Ռեալ է պետք նայել իրականությանը, առերեսվել այդ իրականության հետ ու անել համարժեք հետևություններ:

Այս հարցում, կարծում ենք, այսպես ասած՝ «խոշորներն» էլ ունեն որոշակի անելիք: Վատ չէր լինի, որպեսզի միավորման, ուժերի համախմբման նախաձեռնողն իրենք լինեն: Դա միանգամից երկու խնդիր կլուծի. առաջինը՝ պարզ կդառնա, որ երկիրը փաշինյանական իշխանությունից ազատելու համար բոլորը կամ մեծ մասը իսկապես պատրաստ են գործակցել ու փաստացի համագործակցում են: Բացի այդ, ներգրավվելով խորհրդարան անցնելու և իշխանություն ձևավորելու իրական հնարավորություն ունեցող դաշինքներից մեկնումեկի հետ, վերոնշյալ փոքր ուժերի ներկայացուցիչները շատ ավելի ինտենսիվ և ակտիվ կդրսևորվեն:

Ի վերջո, մի բան է, երբ մտնում ես պայքարի մեջ, բայց ինքդ էլ գիտես, որ լուրջ տոկոսներ ստանալը խնդիր է, և բոլորովին այլ բան է, երբ տեսնում ես, որ պայքարում ես երկրորդ, երրորդ, իսկ հնարավոր է՝ հենց առաջին տեղը գրավելու շանս ունեցող դաշինքի կազմում:

Մի խոսքով, խոշոր բևեռներից դուրս ցանկացած մանր-մունր մասնակցություն (խոսքը իշխանության սատելիտ ուժերի մասին չէ, այլ նրանց, որոնք հանդես են գալիս որպես իրական ընդդիմադիր) ուղիղ աջակցություն կլինի գործող իշխանություններին...

Հ.Գ.-Հա, ու ամենակարևորը, որ պետք է ապահովեն ընդդիմադիր հիմնական բևեռները, երբեք, որևէ պարագայում միմյանց վրա «բոչկա չգլորելն» է, այսինքն, միմյանց վրա չհարձակվելը: Գոնե այս հարցում կարելի է միասնական լինել: Սա առանձնահատուկ ենք շեշտում, քանի որ հիմա արդեն որոշ դեպքերում ակնհայտ նկատվում է ընդդիմադիր ուժերի թիրախավորում ընդդիմադիր ուժերի կողմից: Գոնե մի 5 ամիս հարկավոր է մի կողմ դնել փոխադարձ անտանելիությունը, զերծ մնալ այս կամ այն ուժին, գործչին «կծելու» սովորությունից մի 0,000001 տոկոս ավելի ձայն ստանալու հույսով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում