Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Քաղաքականություն

Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին

Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, որն իշխանական շրջանակներում փորձ էր ներկայացվում որպես երկխոսության հերթական քայլ, իրականում բացահայտեց հայ-ռուսական հարաբերությունների խորքային ճգնաժամը։ Թեև պաշտոնական հայտարարություններում շարունակվում է խոսքը «եղբայրական ժողովուրդների» մասին, այցի ողջ ընթացքը և դրան հաջորդած արձագանքները ցույց տվեցին մի իրականություն, որը դժվար է քողարկել դիվանագիտական ձևակերպումներով․ Ռուսաստանում ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ գործող հայկական կառավարության հետ։

Սերգեյ Լավրովը Մոսկվայում հստակ ու կոշտ ձևակերպումներով արձագանքեց Երևանի վերջին շրջանի հայտարարություններին՝ «տարօրինակ» անվանելով պնդումները Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ իրականացված հիբրիդային հարձակումների մասին։ Այդ գնահատականը ոչ միայն կասկածի տակ դրեց Երևանի քաղաքական թեզերի լրջությունը, այլև ընդգծեց վստահության բացակայությունը, որն այսօր բնորոշ է երկկողմ հարաբերություններին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն առանձնակի քննադատության ենթարկեց նաև Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը՝ հայտարարելով, որ Բրյուսելը բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Այդ համատեքստում Մոսկվան սադրանք է համարում Երևանի կոչերը Եվրոպական միությանը՝ միջամտելու և օգնելու կանխել ենթադրյալ ռուսական ազդեցությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս հայտարարությունները Մոսկվայի կողմից ընկալվում են ոչ թե որպես գործընկերոջ մտահոգություն, այլ որպես թշնամական օրակարգի տարր։

Լավրովը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու ծրագրերը անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության հետ։ Թեև նա նշեց, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը, սակայն հիշեցրեց մի կարևոր հանգամանք․ Եվրոպական միությունը գործում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով, և այդ ընտրությունը անխուսափելիորեն կունենա քաղաքական ու տնտեսական հետևանքներ։ Մոսկվայի այս ուղերձը առավել քան հստակ էր և ուղղված էր ոչ միայն պաշտոնական Երևանին, այլև Հայաստանի ներսում ձևավորվող քաղաքական սպասումներին։

Ռուսական կողմը վերահաստատեց նաև իր դիրքորոշումը տարածաշրջանային ապաշրջափակման հարցում՝ շարունակելով պաշտպանել եռակողմ համաձայնագրերը։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել արդեն իսկ ստորագրված փաստաթղթերից և ակնկալում է դրանց իրականացումը՝ անկախ Երևանի ներքաղաքական փոփոխություններից։

Այցի ընթացքում ռուս լրագրողները հիշեցրին Ալեն Սիմոնյանի նախկին ռուսաֆոբ հայտարարությունները, մասնավորապես նրա այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է ոչնչացվի, որպեսզի Բալթյան երկրների համար ամեն ինչ լավ լինի։ Թեև Սիմոնյանը հերքեց այդ խոսքերի հեղինակությունը և հայտարարեց, որ դատական հայց է ներկայացրել համապատասխան հրապարակման դեմ, թեման դարձավ այցի ամենաքննարկվող դրվագներից մեկը՝ լրջորեն ստվերելով հանդիպումների բովանդակությունը։

Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպման ֆոնին Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ադրբեջանում գտնվող հայ քաղբանտարկյալների։ Այդ ակցիան ուներ խորհրդանշական և միաժամանակ խորքային քաղաքական նշանակություն։ Այն ցույց տվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ հակամարտությունը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից և դարձել է ամբողջ սփյուռքի մտահոգության առարկա։ Աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքները փաստացի ստանձնել են Եկեղեցու պաշտպանի դերը՝ արձագանքելով այն գործընթացներին, որոնք Երևանում փորձում են ներկայացնել որպես ներքին խնդիր։

Ալեն Սիմոնյանի մոսկովյան այցը, փոխանակ լիցքաթափելու լարվածությունը, դարձավ հերթական վկայությունն այն բանի, որ Հայաստանի գործող իշխանությունների և Ռուսաստանի միջև ձևավորվել է խորը քաղաքական անվստահություն։ Այս իրավիճակում «եղբայրական» բառապաշարը այլևս չի ծածկում իրականությունը, իսկ դիվանագիտական ժպիտների հետևում ակնհայտ է մի պարզ ճշմարտություն․ Մոսկվայում պատրաստ են խոսել Հայաստանի հետ, բայց չեն պատրաստվում վստահել այս կառավարությանը։