Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Քաղաքականություն

Սա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ դեռ ամիսներ առաջ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները քննարկում էին «Թրամփի երթուղուն» վերաբերող հարցերը, բոլորը նախ և առաջ մատնանշում էին անվտանգային գործոնը։ Հայաստանի իշխանություններն առանձնացնում են հարցի տնտեսական կողմը՝ մեկ բառով այն ձևակերպելով այսպես՝ միլիոնավոր դոլարներ կհոսեն Հայաստանի տնտեսություն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ ամենաէական երկարաժամկետ օգուտը, որ կարող է լինել և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛, ընդհանրապես, Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից, ապաշրջափակման փո խ ա դար ձու թյան իրա կ ա ն սկզբունքն է։

«Որքան ուժ, եռանդ և հնարավորություն կա, այդքան հստակ նկարագրված է այդ անխոչընդոտ անցումը, բայց... Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևան և այլն։ Ամեն ինչ հստակ, մանրակրկիտ նկարագրված է, և ամեն ինչ բերված է հնարավորինս որոշակիության։ Նույն կերպ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք ակնկալում ենք, որ նույն եռանդով, մասնագիտական ջանքի գործադրմամբ և որոշակիությամբ նույն թղթի մեջ պետք է կարդայինք նաև, թե ինչպես ենք, օրինակ՝ Նախիջևանի տարածքով Մեղրին կապում Երասխի հետ։ Սա կլիներ հայելանման և փոխադարձության սկզբունքի լիարժեք իրականացում։ Մի ամբողջ փաստաթուղթ կարդում ես, էջերով նկարագրված է կոնկրետ մի կողմի շահի ամբողջական դրսևորումը, իսկ մյուս կողմի համար ընդամենն անորոշ մի բառով գրված է՝ փոխադարձ օգուտներ կստանա. այստեղ հարց է առաջանում։ Սա դասական իմաստով անսահման անորոշություն է։ Իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է։ Թե այդ ռիսկը ինչպիսի դրսևորումներ կունենա, այստեղ արդեն ով ինչքան երևակայություն ունի, իրավունք ունի այդքան խոսելու։ Բնական է՝ այս թեզը պաշտպանողն իր երևակայությամբ ոսկե սարեր կնկարի հանրության համար, մյուս կողմը՝ վատատեսական իր սցենարը։ Բայց օբյեկտիվ պատկերը հետևյալն է՝ եթե այսօր չես որոշակիացնում հարցերը, թողնում ես վաղվա մեկնաբանությունների վրա, նշանակում է՝ գործ ունես անսահման ռիսկերի հետ։ Պայմանագրում էջերով նկարագրված է, թե ինչպես է «TRIPP»-ը գործելու, անխոչընդոտ անցման պայման է ապահովվելու ադրբեջանական կողմի համար։ Այնտեղ թող գրվեր այդ մեկ բառը՝ անխոչընդոտ, մի հատ էլ փոխադարձության սկզբունք, և այդ պայմանագիրը կարող էր բաղկացած լինել երկու կամ երեք նախադասությունից։ Այդ դեպքում կստացվեր, որ երկու կողմն էլ ունեն մեծ անորոշություններ և ռիսկեր, իսկ այս դեպքում ռիսկերը, շահի տեսանկյունից, մինիմալացված են, գրեթե զրոյացված ադրբեջանական կողմի համար, բայց ձգտում են անսահման անորոշության հայկական կողմի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Նկատում է՝ տրամաբանությունը, ազնվությունը և արդարությունը պահանջում են որոշակիություն, որը պետք է ունենանք։ «Ելնենք այն կանխադրույթից, որ երկու կողմն էլ ազնիվ են, արդար, ուզում են փոխադարձ և շահավետ ձևով ապաշրջափակել ճանապարհները և կայուն զարգանալ։

Եթե դա իրականություն է, եթե մի կողմի շահերն այս մակարդակի, խորության նկարագրված են, իսկ ռիսկերը բերված են մինիմումի, ապա նույն փաստաթղթի մեջ, որը երկու կողմին է վերաբերում, և եթե երկու կողմն էլ ազնիվ և արդար մղում ունեն, նույն ամրագրումները փաստաթղթում պետք է կատարել նաև Հայաստանի շահի տեսանկյունից։ Այո՛, այդտեղ կա նաև ամերիկյան ներդրում, ներառված են պայմաններ, որոնք նաև Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածության արդյունք են, բայց գոնե անցման անխոչընդոտության սկզբունքները, արձանագրված չափանիշները պետք է սահմանել նաև այն ճանապարհների համար, որոնք հայկական կողմի համար ունեն կենսական նշանակություն ապաշրջափակման լույսի տակ։

Բայց եթե հակառակ կողմը սա ինչ-որ կերպ տորպեդահարում է, նախ և առաջ պետք է մտածել, որ իր մղումն ազնիվ չէ, իսկ եթե մղումն ի սկզբանե ազնիվ չէ, այլ նպատակ ունի, ապա առնվազն ունենք մտածելու և մտահոգվելու խնդիրներ։ Փոխադարձության սկզբունքը այսպիսի պայմանագրերի հենասյունն է, և եթե ուզում ես այն որոշակիացնել, բայց այն տորպեդահարում է քո պայմանական գործընկերը, ուրեմն նշանակում է, որ այստեղ խորքային խնդիր կա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Մինչ «Թրամփի ուղուց» միլիոնավոր դոլարները կհոսեն Հայաստանի պետբյուջե, մեր քաղաքացիների սոցիալական վիճակը ներկայացնող ցուցանիշները մտահոգող իրավիճակի մասին են ահազանգում։ Եվ այս ֆոնին բաշխված պարգևավճարները, մեղմ ասած, զայրացնում են հանրությանը։ Թոշակառուներին, որոնք համարվում են ամենախոցելի խմբերից մեկը, ասում են՝ առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել, որն անվճար է ձեզ համար, իսկ թոշակի բարձրացումն էլ կատարել ենք հետվճարի համակարգի ներդրման միջոցով։ Պատգամավորը նախ ընդգծում է՝ մեր այսօրվա իրականության հիմնարար խնդիրներից մեկը մեր հանրությանը ծվեն-ծվեն անելն է, սևերի ու սպիտակների, պաշտոնյաների և թոշակառուների բաժանելը, տարանջատումները նույն պաշտոնյաների և պատգամավորների միջև։ «Սա մեզ ոչ մի տեղ չի տանի, որովհետև, այո՛, պետական պաշտոնյան պետք է ստանա արժանապատիվ վարձատրություն, այո՛, էլ ավելի արդյունավետ աշխատող պաշտոնյան պետք է պարգևատրվի իր կատարած աշխատանքին համարժեք և պիտի խթանվի նրա գործունեությունը նաև դրամական ձևով։ Բայց այլ բան է, որ իր ոլորտը ձախողած բարձրաստիճան չինովնիկն ամեն ամիս ստանում է իր դրույքաչափի չափ պարգևատրում, ինչը ո՛չ իրավաչափ է, ո՛չ արդար, ո՛չ արդյունավետ, այլ պետական ռեսուրսի փոշիացում է։ Սա մեկը մյուսին չենք խառնում։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ ներդրվեց, մեր տարեց բնակչությունը հիմա օգտվում է դրանից այս ձևաչափով, սա այլ խոստում էր և կապ չուներ սոցիալական պաշտպանությանը վերաբերող այն խոստումների հետ, որոնք իշխանությունները տվել են մեր հանրությանը և դրա դիմաց նաև քվե են ստացել։ Եթե տվել ես պայմանական 20 խոստում, ասում ես՝ 2-ը կատարել եմ, դրա համար այս 18-ը չեմ կատարում, դա նշանակում է, որ ուղղակի խաբում ես և ի սկզբանե խաբել ես։ Իսկ ի՞նչ էին խոստացել։ Իրենք սոցիալական չափելի չորս խոստում էին տվել՝ երեք կետով ձևակերպված, բայց չորսն էլ չեն կատարել։ Ասել էին, որ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 հազար դրամ, հիմա 75 հազար դրամ է։ Ասել էին, որ նվազագույն կենսաթոշակը պետք է դառնա պարենային զամբյուղի արժեքի չափ։ Հիմա նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է՝ մոտ 7 հազար դրամով պակաս պարենային զամբյուղի արժեքից։ Ասել էին, որ միջին կենսաթոշակը պետք է դառնա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար, միջին կենսաթոշակը մոտ 50 հազար է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 80 հազար, տարբերությունը 30 հազար դրամ է։ Այս խոստումները շատ ուղիղ ձևակերպված են, այդ թուղթը հանրամատչելի է, ցանկացած մեկը կարող է կառավարության հնգամյա ծրագրում դա կարդալ և տեսնել, որ խաբել են, այսինքն՝ չեն կատարել խոստումները։ Մի տևական շրջան, երբ այդ ռիսկերի մասին խոսում էի, իրենք ասում էին՝ դեռ ժամանակ կա, մեր խոստումը կկատարենք։ Ժամանակն ավարտվել է, խոստումը կատարված չէ, սա արձանագրում ենք։ Այս խոստումները չկատարելու հետևանքով ունենք մի իրավիճակ, որ 2021 թվականի համեմատ այսօր մեր թոշակառուների և աշխատող աղքատների (ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում) կյանքի որակը նվազել է, որովհետև միջին գնաճը, այսինքն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է այս ընթացքում էապես ավելի մեծ չափով, քան այդ մարդկանց անվանական եկամուտներն են։ Այն ժամանակ իրենց ստացած եկամուտով այս մարդիկ ավելի լավ էին ապրում, չնայած գումարային ավելի քիչ էին ստանում, քան հիմա։ Խոսքը և՛ կենսաթոշակառուների, և՛ անապահովության նպաստ ստացող աղքատների, և՛ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատող աղքատների մասին է։ Հինգ տարի կառավարել են, ում ինչ ուզես խոստացել են, բայց բնակչության մոտ 40 տոկոսը կազմող մեր անապահով խավերի կյանքի որակը ավելի վատացրել են, սա փաստ է, և իրենց խոստումներն էլ չեն կատարել»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում