Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկեղեցու կրած ծանր հարվածների մասին․ Մենուա Սողոմոնյանը Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԸնկերոջս, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից․ Արսեն ԲաբայանԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին

Վերջին օրերին մամուլում տեղ են գտնել հրապարակումներ` «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների դիմաց հավաքագրումները դադարեցնելու մասին։ Լինելով հաճախորդամետ, թափանցիկ և արժանահավատ տեղեկատվությունը կարևորող ընկերություն՝ Իդրամը անհրաժեշտ է համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել։

Հեռահաղորդակցության օպերատորների կողմից շահարկվում է վճարահաշվարկային ընկերությունների, մասնավորապես Իդրամի կողմից իրենցից գանձվող «բարձր միջնորդավճարը»։

Նախ նշենք, որ միջնորդավճարը վճարվում է հեռահաղորդակցության օպերատորի կողմից Իդրամին, դրա չափը վերաբերում է երկու առևտրային ընկերություններին, առևտրային գաղտնիք է և դրա վերաբերյալ հրապարակային քննարկումները դուրս են բիզնես գործելաոճի տրամաբանությունից։ Քանի որ դրանք, այնուամենայնիվ, շահարկվում են, նշենք, որ Իդրամը օպերատորների ծառայությունների դիմաց դրամական միջոցների հավաքագրման համար միջնորդավճար չի գանձում իր հաճախորդներից, իսկ օպերատորներից ստացվող միջնորդավճարները վերջին տարիներին շարունակաբար նվազեցվել են՝ ի շահ օպերատորների, ինչին Իդրամն ընդառաջ է գնացել՝ ելնելով փոխշահավետության և իր հաճախորդների հարմարավետության ապահովման սկզբունքից, սակայն օպերատորների այս վերջին պահանջը՝ ուղղված Իդրամին վճարվող միջնորդավճարների կտրուկ նվազեցմանը, կհանգեցնի ինքնարժեքից ցածր միջնորդավճարով ծառայությունների մատուցման։ Կարևոր է փաստել, որ նշված միջնորդավճարները գանձվում են Իդրամի մի շարք գործառնական ծախսեր ծածկելու համար, այն է՝ էլեկտրոնային փողի թողարկում, գործարքների տեխնիկական և ծրագրային սպասարկում, տեղեկատվական անվտանգություն, տերմինալների սպասարկում, կանխիկ գումարի հավաքագրում և փոխանցում, շարունակական ներդրումներ թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ուղղությամբ՝ ապահովելով անխափան վճարումների իրականացումը։ Բացի այդ  օրական կտրվածքով մեր քաղաքացիների կողմից կատարվում են բավականին մեծ թվով սխալ վճարումներ։ Այս գումարները քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ Իդրամը նույնպես բավականին մեծ ռեսուրս է ներդնում՝ տեխնիկական և մարդկային՝ սպասարկելով յուրաքանչյուր զանգը և գործարքը։ Վերոնշյալ բոլոր ծախսերը որոշակի ինքնարժեք են ձևավորում, որի պայմաններում օպերատորների կողմից առաջարկվող նոր՝ էականորեն ցածր միջնորդավճարները Իդրամի համար ուղղակի տնտեսապես անընդունելի էին։ Հենց այդ հիմքով էլ Իդրամը մերժել է նվազեցնել միջնորդավճարները՝ օպերատորների անտրամաբանական պահանջը՝ միևնույն ժամանակ առաջարկելով փոխշահավետ համաձայնության գալ՝ բանակցությունների միջոցով, սակայն օպերատորների կողմից նշված առաջարկները մերժվել են։

Ցանկանում ենք մեր հանրության ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա․ օպերատորները, տարօրինակ զուգադիպությամբ Իդրամին նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացրել են միջնորդավճարները նվազեցնելու պահանջ, ընդ որում կրկին տարօրինակ զուգադիպությամբ պահանջելով ֆիքսել միևնույն միջնորդավճարը։ Իդրամի կողմից մերժում ստանալուց հետո,  տարբեր ժամանակահատվածներում Իդրամը օպերատորներից ստացել է գրեթե նույն ամսաթվով պայմանագրի միակողմանի լուծման մասին ծանուցում։ Ընդ որում օպերատորներից երկուսը՝ «Յուքոմ» ՓԲԸ-ն և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, ծանուցումը ներկայացրել են պայմանագրի էական պայմանների կոպիտ խախտմամբ՝ իրենց կողմից ծառայություններն անջատելուց 5-6 օր առաջ։ Այս գործելակերպը նման է հակամրցակցային համաձայնության, ուստի Իդրամը դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ստանալու նշված քայլերի իրավաչափության գնահատականը։

Հատուկ անդրադառնալով օպերատորների կողմից շահարկվող հայտարարություններին այն մասին, որ Իդրամն է մերժել փոխշահավետ համագործակցության առաջարկը, նշենք, որ դա օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունի, ավելին՝ հանդիսանում է հասարակությանը մոլորեցնելու դրսևորում, ուստի Իդրամն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով վիճարկել այդ շահարկումները և պահանջել դրանց հերքումը։ Օպերատորները իրենց կողմից առաջարկվող և Իդրամի համար տնտեսապես ոչ ձեռնտու միջնորդավճարների վերանայման ուղղությամբ հետքայլի հնարավորություն ընդհանրապես չեն դիտարկում և անկախ իրենց հայտարարություններից բաց չեն որևէ փոխզիջման։

Այնուամենայնիվ, Իդրամն իրապես բաց է օպերատորների հետ բանակցությունների համար, և ելնելով հաճախորդի լավագույն փորձն ապահովելու սկզբունքից պատրաստ է վերսկսել համագործակցությունը օպերատորների հետ՝ փոխշահավետ պայմաններով։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ