Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»
Քաղաքականություն

Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:

Մանավանդ, ոչ մեկ անգամ արդեն նման մի բան ասել է, չէ՞: Մասնավորապես, որ եթե կառավարությունը մեղավոր է, ուրեմն՝ ժողովուրդն է մեղավոր, քանի որ այդ ժողովուրդն է կառավարությանը վստահության քվե տվել: Դե, սկզբունքորեն, սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է Փաշինյանի հնչեցրած դատողությանը համաձայնել: Ձևական տրամաբանության տեսակետից սխալ բան չի ասում. եթե ժողովուրդը, հասարակությունը շարունակում է հանդուրժել կառավարությանը, Փաշինյանին ու նրա քպական իշխանությունը, ապա նման կառավարություն ունենալու համար հենց հասարակությունն էլ մեղավոր է: Երևի դրա համար է, որ փաշինյանական իշխանությունները շարունակաբար աճող հարկերով, տուգանքներով, վարձավճարներով (կարմիր գծեր և այլն), թանկացումներով հասարակության «կաշին քերթում» են:

Ինչպես մի հայտնի երգիծաբան է ժամանակին նկատել, «մենք ամենից համբերատար ժողովուրդն ենք, քանի որ միայն մեր ժողովուրդն այսքան երկար կարող է հանդուրժել մի կառավարություն, որին տանել չի կարող»:

Վերադառնանք, սակայն, գլխավոր գործող անձին, այն է՝ Փաշինյանին: Նա, կհիշեք, ժամանակին ասում էր, չէ՞, մեր հայրենակից գյուղացիներին, թե՝ մոշը չեք կարողանում վաճառել, որովհետև... անգլերեն չգիտեք: Մարդիկ գնացին երևի անգլերեն սովորելու, մինչև սովորեցին, մոշի թփերը դարձան անանցանելի մացառուտներ, տարածքների մի մասն էլ սահմանազատվեց՝ հօգուտ Ադրբեջանի: Կարճ ասած, առաջ առանց անգլերենի իմացության մոշը չէր վաճառվում, հիմա՝ անգլերենի իմացությամբ չի վաճառվում:

Հետո Փաշինյանը մեկ ուրիշ գյուղում հայտարարեց, որ գյուղացիները ոչխար պահել էլ չգիտեն: Չեն կարողանում, էլի, ոչխար պահել, խնամել: Ու դասախոսություն կարդաց, թե ինչպես է պետք ոչխար պահել, կովերին երբ է պետք տանել արոտ, ինչով է պետք կերակրել կամ արածեցնել: Հետո հայտարարեց, որ մեր ժողովուրդը դպրոց ու մանկապարտեզ կառուցել էլ չգիտի:

Հետո հայտարարեց, թե ջրամբար կառուցել էլ չգիտի...

Մեկ այլ առիթով Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև աղքատությունը իրենց գլխում է: Հետո հայտնագործեց. «Աղքատ եք, որովհետև կրթություն չունեք...»:

Սա, ի դեպ, ասում էր այն նույն Փաշինյանը, որը մինչև վարչապետի բազկաթոռին հայտնվելը բոլորին համոզում էր, որ վատ են ապրում, որովհետև կառավարությունը լավը չի, իսկ աղքատ են, որովհետև օլիգարխները թալանում են իրենց:

Վարչապետ դառնալուց հետո նվեր ստացած «ճտիկով գրիչի» զսպանակակոճակը «կտտացրեց» ու... սկավառակը փոխվեց, ի հայտ եկան նոր իրողություններ՝ «աղքատություն՝ գլուխների մեջ» և «կրթության պակաս»:

Բայց հարցն այդ չէ տվյալ հրապարակման դիտանկյունից: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանն ինքը, ասենք, իր որոշ թիմակիցներ էլ պահանջվող լիարժեք կրթությունը չունեն: Սա՝ մեղմ ասած:

Իսկ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ մի հնար ու տարբերակ գտել է, որպեսզի մեղավոր կարգի իրեն սեփական ուսերի վրա իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին»:

Առհասարակ, եթե մեղքն ու պատասխանատվությունը այլոց վրա բարդելը օլիմպիական մարզաձև լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը անընդմեջ կգրավեր ոչ միայն առաջին տեղը, այլև մնացած հաջորդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը ևս:

Պատերա՞զմ եղավ, «նախկիններն» էին մեղավոր, պարտությո՞ւն եղավ, բանակն էր մեղավոր, Արցախը կորստի՞ մատնվեց, արցախցիներն են մեղավոր ու ռուսները...

Բայց, երբ տարիներ շարունակ նույն հեքիաթներն ես պատմում կամ «լոլո»-ները կարդում, դրանք սկսում են չաշխատել: Փաշինյանն ինքն էլ է, թերևս, տեսնում, որ արդեն չեն աշխատում, այն ազդեցությունը չեն թողնում այդ պատճառաբանությունները:

Սակայն, թևքերը քշտած, Փաշինյանը նետվել է նախընտրական արշավի: Ու եթե այս անգամ էլ ընտրվեց, ավելի ճիշտ՝ վերարտադրվեց, ապա... մեղավոր է լինելու ժողովուրդը, ինքն, ինչպես միշտ, մեղավոր չի լինելու:

Կրկնենք. ինքը պրոֆեսիոնալ է մեղադրանքներն իր վրայից գցելու և ուրիշների վրա բարդելու մեջ: Չէ՞ որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց հո թիվ մեկ մեղավորը չէ:

Ու երբե՛ք, ո՛չ մի դեպքում ու ոչ մի ձևով ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեղավոր չի կարող լինել:

Կարճ ասած՝ ժողովո՜ւրդ, պատրա՞ստ ես մեղավոր, մշտամեղավոր ու քավության նոխազ լինել: Հատկապես այն բոլոր վնասների ու աղետների համար, որոնք հեղինակել են Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ իրենց վարած, եթե կարելի է դա այդպես անվանել, քաղաքականությամբ:

Այո, ամեն ինչից երևում է, որ վերջը մեղավոր քեզ (մեզ) է նշանակելու, ժողովուրդ ջան: Հարգելի հեռվաշենցի տիկին Վարսիկ, ոստիկան Աշոտի անհայտ մնացած հարգելի տատի՛, քպականի հայտնի (նախկին) հարևան Պողոս «ձյաձյա», պատրա՞ստ եք ստանձնել այդ ամենի համար մեղավորությունը:

Գուցե սխալվենք, բայց գալու է մի օր, որ Փաշինյանն ասի՝ էհ, ես չէի հասկանում, բա դուք էլ չէիք հասկանո՞ւմ, որ ինձ վարչապետ դրեցիք, ինձ իշխանության բերեցիք:

Ու կարծում ենք՝ քանի դեռ այդ կետին ու ավելի վատ կետերի չենք հասել, արժե ավելի արագորեն սթափվել, լրջանալ ու հետևություններ անել:

Հնարավոր հետևության տարբերակ է այն, որ, որպես ժողովուրդ, փեշներիցս քարերը թափենք ու այսքան աղետ ու գլխացավանք բերած իշխանությունից, այս դարդից ազատվենք: Մեզ համար նոր «դարդեր» գտնենք: Օրինակ՝ թե ինչպես ենք վերականգնելու երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը: Ինչպես ենք վերականգնելու կրթական համակարգը և այն ազատելու ավերիչ հետևանքներից:

Ինչպես ենք առողջացնելու երկրի տնտեսական կյանքն ու առաջին հերթին ինչպես ենք վերականգնելու մեր նորմալ, մարդկային հարաբերություններն ու մթնոլորտը, ինչպես ենք ձերբազատվելու ատելության ու ներքին թշնամության մաշեցնող թույնից, որ այս 7-8 տարիներին առատորեն լցվել է մեր ժողովրդի վրա:

Համաձայնեք, մեր զավակներն ու թոռները, հանրագումարում մեր ժողովուրդը, մենք բոլորս շատ ավելի լավ վիճակի ու նորմալ կառավարության ենք արժանի: Հաստա՛տ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում