Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում պաշտոնապես սկիզբ առած «Եկեղեցու բարենորոգում» անվամբ, իմ դիտարկմամբ, կրոնա-քաղաքական աղանդը շատ ծանր է տանում այն փաստը, որ 2026 թվականի փետրվարի 16-19 -ին Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողովը։

Հայրապետական այս որոշման կանոնական լինելու մասին շարունակվում են հանգամանալից պարզաբանումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, սակայն հաստատուն քայլերով հերձվածի վերածվող վերոնշյալ աղանդի առաջնորդի համար, կարծես, այդ պարզաբանումները ընդունելի չեն, և, ամենայն հավանականությամբ, հենց նա է ուղղորդում իր թակարդում հայտնված սրբազան հայրերին, որպեսզի կոչ անեն Մայր Աթոռին` չեղարկել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովի Հայրապետական որոշումը կամ խոսեն դրա ոչ կանոնական լինելու մասին, այլապես սրբազան հայրերը շատ լավ գիտեն, որ ամեն ինչ եկեղեցական օրենքների շրջանակներում է արված։ Հետևաբար, փորձեմ մի փոքրիկ պարզաբանում ևս կատարեմ։ Եթե նույնիսկ համարենք, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով գումարելը ինչ-որ խնդիրներ ունի կանոնականության հետ, ապա ի գիտություն պետք է ունենանք նաև, որ Եկեղեցում գործում է նաև «Հարկ լուծանէ զօրէնս» չգրված օրենքը։ Տվյալ դեպքում այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը անմիջականորեն կապված է ժողովականների անվտանգության հետ, որը երաշխավորված չէ Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական առկա ֆորսմաժորային իրավիճակի պայմաններում։ Նման ժողովներ ընդունող պետությունը իր վրա պետք է վերցնի ժողովականների անվտանգության հարցը։ Պետությունը պետք է ապահովի ժողովի անխոչընդոտ ընթացքը և զերծ մնա ժողովի որոշումների վրա ազդելու նպատակով անօրինական միջամտություններից։ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պատրա՞ստ են նման երեշխիքներ տալ։ Իհարկե՝ ոչ։ Իսկ եթե անգամ նման երաշխիքների մասին խոսեն, ապա ո՞վ կհավատա նրանց խոսքերին այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է փաստում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հոգևորականների հետ «հակահետախուզական աշխատանքներ» կատարելու մասին։ Ակնհայտ է, որ այն, ինչ անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից, ինչը, թերևս, որոշ շրջանակների մոտ մտավախություններ է առաջացնում։ Եպիսկոպոսաց ժողովը, կարելի ասել, փոքր Ազգային – Եկեղեցական ժողով է։ Ազգային – Եկեղեցական ժողովներում քննարկվող եկեղեցական հարցերում աշխարհիկ պատգամավորները իրենց թեմի առաջնորդների հետ հիմնականում համամիտ են լինում, եթե, անշուշտ, առաջնորդը իր Գերաշնորհությունը չի փոխարինել ապաշնորհությամբ, երախտագիտությունը՝ ապերախտությամբ։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում