Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Թուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին

Վերջին օրերին Թուրքիայի կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղակի միջամտության փաստը այլևս թաքցնել հնարավոր չէ։ Դա հրապարակային կերպով հաստատվեց այն պահին, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բաց և ուղիղ աջակցություն հայտնեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները շտապեցին հերքել Թուրքիայի կողմից որևէ աջակցության փաստը՝ փորձելով նվազեցնել հայտարարության քաղաքական ազդեցությունը։ Սակայն հենց այս հակասությունն էլ առավել ընդգծեց իրականությունը։

Թուրքիայի հրապարակային լոբբինգը հաստատեց վաղուց շրջանառվող տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Անկարայի համար դիտարկվում է որպես «հարմար ուղու երաշխավոր»։ Թուրքիայի քաղաքական հաշվարկներում նա ընկալվում է որպես կառավարելի գործընկեր, որը պատրաստ է ապահովել տարածաշրջանային զարգացումները թուրքական պայմաններով և առաջնահերթություններով։

Անկարայի այս հայտարարությունը լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների ինքնիշխան ընտրության մասին ցանկացած թեզի։ Երբ արտաքին պետության բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ աջակցություն է հայտնում կոնկրետ քաղաքական գործչի, դա նշանակում է մեկ բան՝ փորձ է արվում հայ ժողովրդի փոխարեն ընտրություն կատարել։ Այս դեպքում խոսքը ոչ թե դիվանագիտական ակնարկի, այլ բաց քաղաքական դիրքորոշման մասին է։

Թուրք նախարարի հայտարարություններում ակնհայտ է նաև արտաքին աջակցության և ներքին լեգիտիմության միջև հակասությունը։ Ֆիդանը վստահաբար խոսում է Փաշինյանի առաջատար դիրքերի մասին, մինչդեռ հենց Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Այդ հարցումների համաձայն՝ քաղաքացիների միայն 4.7 տոկոսն է Փաշինյանին համարում միավորող գործիչ, իսկ 57 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Այն, ինչ սխալ և վտանգավոր է հայ ժողովրդի համար, ակնհայտորեն շահավետ է Թուրքիայի համար, և այս համադրությունն ինքնին բացահայտում է Անկարայի քաղաքական մոտիվացիան։

Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններին արձագանքեցին հիստերիկ շտապողականությամբ։ Հերքումները ավելի շատ վկայում էին ոչ թե վստահության, այլ վախի մասին՝ վախ սեփական քաղաքացիների աչքում բացահայտվելուց։ Իշխանությունը լավ է գիտակցում, որ արտաքին աջակցության բացահայտումը կարող է վերջնականապես խաթարել իր առանց այդ էլ խոցելի լեգիտիմությունը։ Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը այս համատեքստում ուշադրություն է հրավիրել վերջին օրերին իշխանության կողմից ներկայացված «ձեռքբերումների» վրա։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում, ի հակակշիռ ադրբեջանական ռազմական սպառնալիքների, իշխանությունը սեփական ժողովրդին ցույց տվեց ընդամենը երեք բան՝ մեկ փաստաթուղթ, մեկ մրցանակ և մեկ հրավեր։ Առաջինը՝ այսպես կոչված TRIPP-ը կամ «Թրամփի ուղին», որը չի կարող դիտարկվել որպես անվտանգության համակարգ կամ երաշխիք։

Երկրորդը՝ «Զայեդ» մրցանակն է, որը Փաշինյանը ստացել է իբր Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ջանքերի համար, սակայն քաղաքական իրականությունում այն չունի որևէ արժեք կամ կշիռ։ Իսկ երրորդը՝ հրավերն է մասնակցելու «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ, որը, ըստ վերլուծաբանի, չի փոխում Հայաստանի անվտանգության և քաղաքական վիճակը։

Այս բոլոր գործընթացների ֆոնին Թուրքիայի բացահայտ դիրքորոշումը այլևս կասկածի տեղ չի թողնում։ Խոսքը ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի մասին է։ Երբ Անկարան հրապարակավ աջակցում է գործող իշխանությանը, դա նշանակում է, որ այդ իշխանությունը բավարարում է Թուրքիայի տարածաշրջանային շահերը։ Իսկ դա արդեն հարց է, որը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իրեն տա՝ ում շահերն են իրականում սպասարկվում և ինչ գին է պատրաստվում վճարել Հայաստանը այդ «աջակցության» դիմաց։