Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը
Քաղաքականություն

«Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը շատ փորձագետների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի պարագայում այս փաստաթուղթը ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։

«Ամեն ինչ հասկանալի է, այն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել է իր վերահսկողության փաթեթը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այստեղ ճանապարհի խնդիրը չէ։ 2020 թվականի վերջից, 2021 թվականից ամեն անգամ ասել եմ՝ ճանապարհն ունի միջազգային կոնսենսուս, այն է, որ դա պետք է բացվի, ճանապարհ պետք է լինի։ Ամբողջ «կռիվը» միշտ ընթացել է վերահսկողության համար։ Ռուսական կողմը, իրանական կողմը, թուրքական կողմը, եվրոպացիները, ամերիկացիները, բոլորը փորձում էին վերահսկողության խնդիրն իրենց վերցնել։ «Կռիվը» ոչ թե ճանապարհ լինել-չլինելու մասին էր, այլ վերահսկողության։ Դրա մասին բազմիցս ասել եմ, այլ խնդիր է՝ մարդիկ լսե՞լ են, թե՞ չեն լսել։ Հիմա այս ամենի մեջ ամերիկյան կողմն ունի իր բաժինը։ Ռուսական կողմը հիշեցնում է, որ կա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ իր վերահսկողության խնդիրն է առաջ քաշված։ Իրանն իր վերահսկողության հանգամանքով միշտ ասում է՝ չի լինելու միջանցք, իսկ թուրք-ադրբեջանական կողմն էլ իր ասելիքն է ասում։ Ինձ համար այդքան մեծ կարևորության հարց չէ, թե բուն բովանդակային իմաստով ինչ է ձևակերպված այս փաստաթղթերում, որքան այն, թե ով է ստանձնել վերահսկողությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ նույն փաստաթղթում նշված է, որ իրավական հետևանքներ այն իրենից չի ներկայացնում։ «Չկա վերահսկողության գաղափարի վերաբերյալ կոնկրետություն, բայց Ամերիկան իր «թաթը» դրել է այն իմաստով, որ, օրինակ՝ ձեզ 26 տոկոս կտամ, կարող է՝ վաղն էլ 20 տոկոս տամ, և այդպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը։ Որպես օրինակ բերում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Գրենլանդիայի մասով, որը փոփոխվել է որոշակի ժամանակաշրջանի տիրույթում։ «Որ վայրկյանին պետք լինի, նա իր գաղափարային գիծը փոխելու է, այլ հարց է, որ ունի նույն ձևի ստորագրված թուղթ, ինչպես ռուսական կողմը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Ռուսաստանի ստորագրությունն է, այստեղ կա փաստաթուղթ, որի վրա ամերիկյան ստորագրությունը կա։ Հիմա ճանապարհի վերահսկողության «կռիվն» է, թե դրանցից հետո իրականության մեջ ինչ է լինելու, մենք ավելի շատ տուժելու ենք, թե կարողանալու ենք, այնուամենայնիվ, օգուտ քաղել, կախված է մեր վարած քաղաքականությունից։ Այսօրվա դրությամբ, մեր գործողների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք- ադրբեջանական շահերը։ Այնպես որ, նույնիսկ վստահ չեմ, որ հենց մեր թշնամիները թույլ են տալու, որ դա այդպես կյանքի կոչվի, ինչպիսին լինելու են Թրամփի ցանկությունները։ Աշխարհում ամեն օր մի բան է փոխվում։ Մեկ անգամ չէ, որ ինչ-որ բան ենք պայմանավորվել, մեկ էլ ասել են, օրինակ՝ Ամերիկան որոշել է Իրաքում պատերազմ սկսել, ինչ-որ ծրագրերի գումարներ այլևս չենք տա։ Եվրոպական ծրագրերի հետ կապված՝ նույն խնդիրը։ ՄԱԿ-ի բոլոր ծրագրերից ԱՄՆ-ն դուրս է եկել, «USAID»-ն է փակել։ Նկատի ունեմ, որ այս փոփոխվող իրականության մեջ ինքներս պետք է որոշենք՝ ինչ ենք անելու մեր ռեսուրսների վրա։ Իսկ ռեսուրսները ձևավորվում են, երբ կա ազգային միասնություն։ Երբ չկա ազգային միասնություն, օգտվելու են թշնամիները։ Նույն թուրքը մինչև հիմա ասում է՝ ոնց Ադրբեջանն ասի, այդպես ենք անելու, ադրբեջանական մոտեցումն ենք օժանդակում։ Իրենց մոտ այդ միասնությունը կամ մոտեցումը կա։ Մեզ մոտ չկա»,- հավելում է նա։

Հայաստանի իշխանությունների համար կարևոր էր, որ ճանապարհը միջանցք չկոչվի։ «Բայց ասում են, չէ՞, Միջին միջանցք։ Ամեն դեպքում, միջանցք բառը կա։ Փորձում են խուսափել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, բայց վերջում իրենք էլ են նույն բառը կրկնելու։ Որևէ մեկը չի վիճում, որ 30 տարվա ընթացքում, ավելին՝1988 թվականից էլ առաջ, Արցախյան թեմա կամ հարց գոյություն է ունեցել, և կան «Արցախ», «Արցախի հայություն» բառերը և այլն։ Այսօրվա իշխանությունները խուսափում են այդ բառերն արտաբերելուց, կամ ասում են՝ լավ, որ ասեցի Արցախ, ինչ-որ բան է փոխվելո՞ւ։ Կամ Հայաստանում գտնվող շատ բնակավայրերի պարագայում սկսում է օգտագործել դրանց անվանումների ադրբեջանական տարբերակները։ Չզարմանաք, որ վաղը Վարդենիսին «Բասարգեչար» է ասելու։ Դրա համար, երբ խոսում ենք, թե ինչպես է արձագանքել այսօր այս կամ այն հարցին, չի նշանակում, որ մեկ տարի հետո հենց նա չի ասելու «Զանգեզուրի միջանցք»»,- շեշտում է քաղաքագետը։

Ոչ պետականամետ որոշումների կայացումից հետո մարդկանց նաև մեկ կարևոր հարց է հուզում՝ հնարավո՞ր է իշխանության փոփոխության պարագայում ինչ-որ բան փոխել՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։ «Օգոստոսի 8-ի փաստաթղթի մասին ասել էին, որ հռչակագիր է։ Ստացվում է, որ ոչ մի բան էլ չի ստորագրվել։ Այս փաստաթղթի մասով ասվում է, որ այն որևէ իրավական պարտավորություններ չի լուծելու, ինչը նշանակում է, որ դեռ բանակցությունների հազարավոր կետեր կան։ Հնարավորության պատուհանը միշտ կա։ Աշխարհում անհնարին բան չկա։ Միջազգային քանի պայմանագիր կա, որ այսօր չի աշխատում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունեցե՞լ է։ Այո։ Հիմա չկա, պետք լինի, վաղը նորից կձևավորեն։ Ամբողջ խնդիրը ոչ միայն այն է, թե այսօր ինչ ունենք, այլ, թե ինչ նպատակ ունենք, և արդյոք կկարողանանք քայլ առ քայլ, տարբեր ճանապարհներով հասնել դրա իրականացմանը: Եթե ունենաս ազգային միասնություն, հայրենիքն էլ կարելի է վերականգնել։ Հրեաները չեն ունեցել, հետո Իսրայել են ձևավորել։ Հազարավոր նման պատմություններ կան, թե ինչպես են ժամանակին մեծ կորուստներ ունեցել, բայց հետո վերականգնել ամեն ինչ, երբ եղել է ազգային նպատակ։ Երբ ինձ են հարցնում, արձագանքում եմ՝ չգիտեմ՝ իմ սերնդի մեջ կհասցնենք դա անել, թե ոչ, բայց եթե մեր սերունդների մեջ ազգային երազանքը միշտ վառ պահենք, քայլեր ձեռնարկենք և ընթանանք դեպի այդ նպատակը, վստահաբար, արդյունք կունենանք։ 1921 թվականին Արցախը ստիպողաբար պոկեցին, տվեցին Ադրբեջանին։ 70 տարի անց՝ ամեն 25 տարին հաշվենք մեկ սերունդ, այդ գաղափարը պահպանվեց, և 1991 թվականին մարդիկ զենքը ձեռքները վերցրեցին ու ազատագրեցին Արցախը։ Նույնն էլ հիմա է։ Երեխան հինգ տարեկանում հեռուստացույցով տեսնում է, որ ինչ-որ մեկը դառնում է օլիմպիական չեմպիոն։ Ձևավորում է երազանք, հետո՝ նպատակ։ Սկսում է մարզվել, ամեն ինչ անել, և ինչ-որ տարիքում հասնում է իր նպատակին։ Ցանկացած մարդու, բիզնեսի, գիտնականի համար միշտ առաջնային է երազանք ունենալը, նպատակ դնելը և քայլերի հաջորդականությամբ դրան հասնելը»,- նկատում է նա։

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերահսկողություն հաստատել երկրի ներսում, չեն դադարում հարձակումները Եկեղեցու վրա, չի նվազում քաղբանտարկյալների թիվը։ «2021 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ։ Երբ մարդիկ ինձ հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, ասել եմ՝ ռեպրեսիաներն են ուժեղացնելու, որովհետև իշխանությունը պահելու խնդիր են ունենալու և փորձելու են ազգայինը վերացնել։ Դա ասել եմ 2021 թվականի հուլիսին։ Հիմա այդ սխեման է գործում, ավելի է ուժեղանալու։ Ազգային թեմաները, միասնության տանող երևույթները, օջախները պետք է վերացնեն, ինչը նշանակում է, որ հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է։ Եթե շահերը փոխվեն ու դառնան, ասենք, ազգային, պետական, նման գործողություններ չեն անելու։ Ցանկացած մարդ մտածում է՝ եթե այսօր մի բան արեցի, ինչպես է դա ինձ վրա անդրադառնալու, ի՞նչ հետևանքներ է ունենալու։ Բայց երբ այսօր շահը միայն աթոռ պահելն է, այդ շահից ելնելով՝ ունենալու ենք այս պատկերը»,- եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում