Մեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր Միքայելյան
Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները։
Սա հարյուր հազարավոր ընտանիքների իրական կյանքն է։ Մարդն աշխատում է, բայց չգիտիտի աշխատավարձով ջեռուցի տունը, սնունդ գնի, թե դեղորայք։
Դուք մեղավոր չեք ժողովուրդ ջան։
Մեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն։
Ուժեղ Հայաստանում ձեր կյանքի որակը փոխվելու է՝ սա միանշանակ։