Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ Ալեքսանյան
Քաղաքականություն

«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ տեղի ունեցավ այն պահին, երբ «եռում» է Իրանը։ «Թեպետ հիմա բողոքի ցույցերի ալիքը, կարծես թե, մի փոքր նվազել է, բայց, այնուամենայնիվ, անորոշությունն Իրանի շուրջ մնում է։ Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այսօրվա Իրանի ճակատագիրը որոշակի է, որովհետև արտաքին խաղացողները բավականին ակտիվ են, և, կարծես թե, նրանք են նաև տաքացնում իրավիճակը երկրի ներսում։ Այս պայմաններում բավականին հապճեպ կազմակերպվում է չհայտարարված այց Միացյալ Նահանգներ՝ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նա վստահ չէ, որ ԱՄՆ-ում քննարկված հիմնական թեման եղել է «TRIPP»-ը։ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ղեկավարության ներկայացուցչի՝ արտգործնախարարի հետ ավելի շատ քննարկել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Միացյալ Նահանգների ակնկալիքները Հայաստանի իշխանություններից: Պաշտոնական օրակարգը եղել է «TRIPP»-ի շուրջ։ Կարծում եմ՝ սրա մասին վկայում է նաև այն, որ տարեվերջին բավականին համառորեն ինֆորմացիա էր տարածվում, որ Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա ժամանելու է Հայաստան, և ստորագրվելու է ինչոր փաստաթուղթ ճանապարհի պրակտիկ գործարկման մասին։ Մինչդեռ տեսանք, որ այդ գործընթացը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Սա նշանակում է, որ Վենսը չի գալո՞ւ։ Կարելի է ենթադրել, որ այնքան հրատապ խնդիր էր առաջացել «TRIPP»-ի թեմայից դուրս, որ անհրաժեշտություն եղավ Միրզոյանին կանչել Վաշինգտոն։ Կարծում եմ՝ ձեռքի հետ են այդ հայտարարությունն ընդունել։ Ենթադրում եմ՝ Իրանի շուրջ հիմնական թեման քննարկվել է փակ դռների հետևում, և դրա մասին որևէ խոսք չկա։ Ինչի՞ մասին են պայմանավորվել Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, կարող ենք միայն կռահել, բայց հաշվի առնելով, թե դրանից հետո ինչ արձագանք եղավ Իրանի նորանշանակ դեսպանի կողմից, որը վաշինգտոնյան հերթական իրադարձությունից հետո հանդես եկավ ավելի քան կոշտ հայտարարություններով Հայաստանի իշխանությունների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Իրանում պատկերացումներ կամ ինֆորմացիա ունեն, թե Հայաստանի իշխանություններն ինչ վարքագիծ կամ դիրքորոշում են ընդունել Վաշինգտոնում կամ ինչի մասին են պայմանավորվել այնտեղ, որն այդ աստիճան նյարդայնացրել և մտահոգել է Իրանի փաստացի ղեկավարությանը։ Դեսպանն Իրանի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և արտահայտել է պաշտոնական Թեհրանի մոտեցումները։ Իրանի դեսպանը Հայաստանի իշխանություններին ուղղակիորեն ասաց՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Իրանի նկատմամբ թշնամիներին է խրախուսում, ըստ էության, թշնամական վերաբերմունք ունի, և ուղղակիորեն ասացին՝ մինչդեռ Իրանը միշտ ամենածանր պահերին Հայաստանի կողքին է եղել։ Նաև ակնարկեց՝ Իրանում երբեք չեն մոռանա Հայաստանի նման կեցվածքը։ Իսկ «TRIPP»-ի հետ կապված ասվեց, որ Իրանին մտահոգում է իրենց սահմաններին «TRIPP» ծրագրի շրջանակում ամերիկյան կոնտինգենտի կամ ամերիկացիների ներկայությունը՝ հաշվի առնելով, որ իրենք առնվազն մտահոգություններ ունեն, որ Միացյալ Նահանգների համապատասխան կազմակերպությունները, որոնք ծրագրի իրագործման շրջանակում փաստացի կգտնվեն Հայաստանի սուվերեն տարածքում և Իրանի սահմանում, նաև այլ գործողություններով են զբաղվելու, ինչն Իրանը լուրջ սպառնալիք է համարում իր ազգային անվտանգությանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ քաղտեխնոլոգն ասում է՝ առկա հարցերն իրենց պատասխանները չեն ստացել։ «Նախ՝ փաստաթղթում բազմիցս նշվում է ինքնիշխանություն տերմինը։ Եթե ֆորմալ առումով սուվերեն պետությունների հայտարարությունում մի պետության ինքնիշխանությունն անընդհատ շեշտվում է, ուրեմն հատուկ խնդիր կա այդ թեման կա՛մ փակել, կա՛մ քողարկել։ Տվ յալ պարագայում լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ քողարկվում է թեման։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են և քննարկել «TRIPP»-ի շուրջ զարգացումները։ Քննարկման ժամանակ կրկին հնչեցրել են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Այստեղ գործ ունենք ավելի շատ քաղաքական փիառի, քողարկումների, քան հարցերի պատասխան ստանալու հետ։ Փաստաթղթում խոսքը «front office»-ի և «back office»-ի մասին է։ Ասվում է, որ, ըստ էության, ադրբեջանցիների հետ շփվելու է այդ «front office»-ը, որն ամերիկյան կազմակերպություն է լինելու, այլ ոչ թե հայ մաքսավորները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջն այս առումով կատարվում է, Ալիևն ասում էր, որ ադրբեջանցիները չպետք է հայերի տեսնեն։ Բացի դրանից, «TRIPP»-ի մասնաբաժնի 74 տոկոսը կլինի ԱՄՆ-ինը, 26-ը՝ Հայաստանինը։ Կարող ենք ասել, որ առնվազն սուվերենության մասնակի զիջում է տեղի ունեցել Հայաստանի տարածքի այդ հատվածում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է՝ այդ «front office» և «back office» գաղափարը վերաբերում է նաև Ադրբեջանի՞ տարածքին։ Օրինակ՝ Նախիջևանում էլ է այդպես լինելո՞ւ, թե ոչ, հայերը տեսնելո՞ւ են ադրբեջանցիներին, եթե որոշեն թե՛ Նախիջևանի, թե՛ Ադրբեջանի հիմնական մասով գործունեություն ծավալել կամ տուրիզմով զբաղվել։ Ինչո՞ւ Ադրբեջանի կողմում չկա այդ «front office»-ը։ Բազմաթիվ հարցեր կան, բայց ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան «TRIPP» ծրագիրն ընկալում են որպես «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ սա իրենց բավարարում է, որովհետև իրենք, ըստ էության, ճանապարհ են ստանում, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է։ Եվս մեկ նկատառում։ Հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները կարող է իր բաժնեմասի վերանայում կատարել, այսինքն՝ կարող են դրա ինչ-որ մի հատված այլ կազմակերպությունների տրամադրել։ Հայաստանը կարո՞ղ է որոշումներ ընդունել, թե իր տարածքում էլ ով կարող է դե յուրե և դե ֆակտո մասնաբաժին ունենալ այդ ծրագրում։ Նույնիսկ, եթե համարենք, որ դե յուրե նման հնարավորություն Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ, և Հայաստանի Հանրապետության խոսքը կամ կարծիքը որոշիչ կարող է լինել, հարց է առաջանում՝ դե ֆակտո Հայաստանի իշխանությունները, եթե այս իշխանություններն են մնում, կարո՞ղ են Միացյալ Նահանգների ցանկությունների դեմն առնել։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով այսօրվա իրողությունները և Հայաստանի այսօրվա իշխանությունների վարքագծային նախադեպերը, պատասխանն ակնհայտ է. որևէ մեկը Հայաստանի իշխանությունների կարծիքն ինչպես հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում։ Ամերիկյան մասնաբաժնի շուրջ բավականին լուրջ հակամարտություններ են լինելու, որոնք տեղի են ունենալու Հայաստանի տարածքի շուրջ, այսինքն՝ պրոքսի պայքարը տեղի է ունենալու Հայաստանի տարածքի շուրջ»,-հավելում է նա։ Երբեմն տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունների գլխավոր նպատակն է, որ այս ճանապարհը որևէ պաշտոնական փաստաթղթում չկոչվի միջանցք, մնացյալ հարցերում նրանք պատրաստ են հարմարվել բոլորին ու համաձայնել բոլորի հետ։ «Իրենց համար սկզբունքային է, որ դա միջանցք չկոչվի։ Դա արվում է ներքին լսարանի համար։ Շատ լավ հասկանում են, որ ներքին լսարանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը։ Այդ իսկ պատճառով փաստացի միջանցքային տրամաբանությունը թողնված է «TRIPP» ծրագրում, ուղղակի ներգրավված է երրորդ կողմ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ կար նույն միջանցքային տրամաբանությունը, ուղղակի այնտեղ երրորդ կողմը ռուսներն էին՝ որպես երաշխավորներ, այստեղ այդ երրորդ՝ նույն միջանցքային տրամաբանությունը բավարարող, իրագործող կողմն առայժմ Միացյալ Նահանգներն է։ Հայաստանին այստեղ «back office»-ի ֆունկցիա է վերապահված։ Նա չի առերեսվելու մարդկային հոսքերի, ուղեբեռների և ուղևորների հետ, այսինքն՝ չի վերահսկելու որևէ բան։ Իրեն փոխանցելու են այն, ինչ ցանկանալու են փոխանցել, և չեն փոխանցելու այն, ինչ չեն ցանկանալու։ Հայաստանը «back office» է դառնում իր տարածքում»,-նշում է քաղտեխնոլոգը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում