Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգը
Քաղաքականություն

Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը:

Այսպիսով, նաև դատելով նախանական արձագանքներից, փաշինյանական իշխանությունն ինտենսիվ նախընտրական քարոզչության ևս մեկ շոշափելի թեմա է ստացել: Ավելին, այդ թեման հնարավոր բոլոր տարբերակներով, հատկապես առաջիկայում ինտենսիվ տարփողելու է: Ու արդեն տարփողում է:

Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա այն մասնագետները համարում են դասական առումով «մտադրությունների հուշագիր», որը երկուստեք իրավական պարտադիր ուժ չունի, պարտավորվածություն չի ենթադրում: Իրենք՝ ստորագրողները կամ հրապարակողները, գործածում են «ուրվագիծ» եզրույթը: Իսկ բուն փաստաթղթում «մտադիր» բառը կրկնվում է առնվազն 8 անգամ:

Կարևորը, սակայն, այն է, որ այս համատեղ հայտարարությունը կամ փաստաթուղթը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող խոշոր տերությունների կողմից միարժեքորեն չի ընդունվի: Ասենք, դա միանգամայն կանախատեսելի էր:

Տեսեք, ըստ ԹՐԻՓՓ-ի ուրվագծի, Միացյալ Նահանգները հայ-իրանական սահմանի վրա, կարելի է ասել, 99 տարով ստանում է իրավունք՝ շահագործել Հայաստանի տարածքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար անխոչընդոտ ու անվերահսկելի կապի և ապրանքաշրջանառության ճանապարհ կառուցելով ու սպասարկելով: Նախքան մյուս դետալներին անդրադառնելը, արժե ընդգծել, որ հարևան ու բարեկամական Իրանն ամենևին ոգևորված չէ նման հառանկարից, կոնկրետ այն բանից, որ Հայաստան-Իրան սահմանագոտին գործնականում անցնում է ամերիկյան ինչ-որ ընկերության:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին գործնականում հաստատեց մեր այս դիտարկումները՝ երեկ մասնավորապես հայտարարելով. «Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար»:

Ինչ վերաբերում է փաստաթղթի այլ մանրամասնություններին, ապա դրա հայերեն տեքստը ԱԳՆ կայքում զետեղված է, և ցանկացած ոք, առանց կողմնակի հուշումների, կարող է բացել, կարդալ, պատկերացում կազմել: Նշենք միայն, որ, ըստ փաստաթղթի, «Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 % մասնաբաժինը և պահպանել 26 % մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավել յալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 %»:

Բայց այս ամենի մեջ հետաքրքիր է երկուերեք այլ կարևոր հանգամանք: Առաջին. տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ դնող և նորանոր սպառնալիքներ ձևավորող այս ձեռնարկման շուրջ Փաշինյանի իշխանությունը բանակցել ու այն ընդունել է գերազանցապես «բիզնես» մոտեցմամբ, ավելի պարզ՝ ինչ-որ կռճոններ պոկելու տրամաբանությամբ: Ու այս փաստաթղթի առնչությամբ Փաշինյանի երեկվա հայտարարությունն էլ, թե ներհոսելու են խոշոր ներդրումներ, գրեթե ներդրումային հեղեղ է լինելու, ասվածի ամենից ցայտուն ապացույցն են:

Այս տրամաբանության մեջ է նաև տոկոսային «բաշխումը»: ԱԳ նախարարն ասում է. «Դե, մեծ հաշվով բանակցությունների արդյունք է, արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Հայաստանն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով կառուցապատման իրավունք է։ Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը առաջիկա 49 տարվա մասին է»։ Այսինքն, Հայաստանի տարածքը, որ 49 (99) տարով «վարձակալության» է տրվում այլ երկրի, փաստացի արժեք չունի, հաշվարկը միայն ներդրումներով է կատարվում:

Ու հենց այստեղ մոտենում ենք հիմնական կետերից ևս մեկին. «Թրամփի ուղու» նախատեսվող աշխատակարգն այնպիսին է նախանշվում, որ, ըստ դրա, թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպես ասվում է, շվշվացնելով, ազատորեն, մեր երկրի տարածքով, ամերիկյան ինչ-որ անհասկանալի ընկերության աջակցությամբ գնալու և գալու են՝ ադրբեջանական տարածքից դեպի Նախիջևան, Նախիջևանից՝ դեպի ադրբեջանական տարածք: Մեծ հաշվով, դա այն է, ինչը ադրբեջանական և թուրքական պաշտոնյաները նշում են որպես «Զանգեզուրի միջանցք»: Հիմա Փաշինյանն ու ԱՄՆ «խաղաղասեր» վարչախումբը ինչ անվանում ու փաթեթավորում էլ տան այդ ամենին, դա «Զանգեզուրի միջանցք» է, իսկ եթե իրերը լիարժեք կոչենք իրենց անուններով, ապա հենց «թուրանական միջանցք»:

Եվս մեկ հատկանշական պահ. հիշյալ փաստաթղթում ուղիղ 15 անգամ գործածված են «ինքնիշխան» և «ինքնիշխանություն» եզրույթները: Բայց այն, ինչ նախատեսվում է իրականացնել, գործնականում ոչ միայն կապ չունի ինքնիշխանության հետ, այլ հենց ինքնիշխանության, ինքնուրույնության կոնկրետ, աշխարհագրորեն նախանշված կորուստ է: Իսկ ուրիշ ինչպե՞ս անվանել այն, երբ մի պետություն (Հայաստանը) իր տարածքի մի ահռելի մաս, այն էլ՝ ռազմավարական նշանակության մաս, հանձնում է մեկ այլ պետության (ձևականորեն՝ ԱՄՆ-ին) շահագործմանն ու վերահսկողությանը:

Այդտեղ ուզում ես 15, ուզում ես 115 անգամ գրիր «ինքնիշխան», պարզից էլ պարզ է, որ դա իմպերիալիստական պարտադրանք ու զավթում է, որը միգուցե շատ է համապատասխանում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերին և գրեթե չի համապատասխանում Հայաստանի շահերին:

Ու որպեսզի դա ավելի պարզորոշ ընկալեք, ընդամենը 1 վայրկյանով պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվեր, եթե դրա նման մի պայմանագիր կնքվեր, ասենք, Ռուսաստանի հետ: Հա, բայց ականջախեցիները փակեք, նոր պատկերացրեք, քանզի վայնասունի ձայնը կխլացներ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում