Իրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. Արաղչի
Սկզբում ցույցերը խաղաղ էին՝ հիմնականում առևտրականների և ձեռնարկատերերի մասնակցությամբ՝ իրենց կարծիքը արտահայտելու համար, ինչը նրանց բնական իրավունքն էր, և կառավարությունը երկխոսություն սկսեց նրանց հետ։ Երրորդ օրը ցույցերը գործնականում ավարտվեցին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Հունվարի 8-ից 10-ը մենք նկատեցինք զինված ահաբեկիչների ներկայություն ցուցարարների շրջանում։ Զինված անձինք կրակ են բացել անվտանգության ուժերի, ոստիկանության և քաղաքացիական անձանց վրա։ Նրանց նպատակն էր ավելացնել բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը, քանի որ Թրամփը հայտարարել էր, որ կմիջամտի, եթե զոհերի թիվը աճի։ Մենք ձայնագրություն ունենք, որտեղ ասվում է, որ կարող եք կրակել ում ուզում եք, նույնիսկ ձեր կողքին գտնվող սովորական մարդկանց վրա», - նշել է Արաղչին։
Նա ասել է, որ ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ և ոչ մի իրանցի նման բան չէր անի։
«Ցույցերի երրորդ փուլ չկա. մենք տեսնում ենք ահաբեկչական հարձակումներ», - շեշտել է Իրանի արտգործնախարարը։