ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր Դանիելյան
ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար։
Սա ավելի շատ է, քան Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Դանիայի թագավորական ընտանիքներին տրվամադրվող ընդհանուր տարեկան գումարը՝ միասին վերցրած։
Պետությունների, որտեղ կան թագավորներ, թագուհիներ, պալատներ, ավելի շատ պետական արարողություններ ու դարավոր միապետական ինստիտուտներ։
Ի դեպ՝ Հայաստանում դարերի կարևորագույն պատմություն ունեցող ինստիտուտը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է։
Հարց է առաջանում․ թագավորներ ունեցող երկրներում թագավորական ինստիտուտները ավելի քիչ են արժենում պետությանը, մինչդեռ Հայաստանում՝ ոչ թագավորություն ունենք, ոչ պալատներ, բայց ունենք ամենաթանկ «աշխատակազմը»։
Երբ պետության դարավոր ինստիտուտը գոյատևում է նվիրատվություններով ու հավատով, իսկ ժամանակավոր իշխանական ապարատը՝ տասնյակ միլիոններով, ո՞վ է իրականում ծառայում պետությանը, և ո՞վ է պետությունը դարձրել սեփական «կարիգների» սպասարկման գործիք…