Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ» Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ» Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ» ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պայքարում Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավանքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի օր չի կորցնում։ Սուրբ Ծննդյան տոնը փչացնելուց հետո Փաշինյանը երեկ էլ հայտարարել է, թե տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Թե ովքեր են խորհրդի կազմում, հայտնի չէ, ըստ ամենայնի, տիրադավ 10 եպիսկոպոսները, ինքը՝ Փաշինյանը, թեև նա հայտարարել էր, որ այլ անձինք ևս կարող են ներգրավել այդ խորհրդի կազմում։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը, առաջիկա աշխատանքների շրջանակը, նաև քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացման ուղղված գործողությունները, կայացել են անհրաժեշտ որոշումներ։

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու վերնախավն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ձեռքերը ծալած չեն նստել։ Արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով, եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ «Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։ Նա հստակ ժամկետ չի նշել` հավելելով, որ ժողովը չի ձգձգվի, քանի որ կան շատ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այդ մակարդակով։
Մեկ անգամ արդեն ժողովը հետաձգվել էր, և ինչը թույլ էր տվել Փաշինյանին և նրա միացած եպիսկոպոսներին կեղծ հայտարարություններ անել, փորձելով առաջ մղել իրենց օրակարգերը։ Որքան Հայ առաքելական եկեղեցին ուշացնի այդ ժողովի գումարումը, ինչպես նաև տիրադավ եպիսկոպոսներին ու այլ հոգևորականների կարգալույծ անելու գործընթացը, այնքան ավելի գործող իշխանությունների դիրքերը ամրապնդվելու են, ուստի հարկավոր է օր առաջ իրականացնել բոլոր այդ գործողությունները՝ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զրկելով մանևրելու հնարավորությունից։

Մանե Սարգսյան