Ռուսաստանի հայերն իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ռուսաստանի հայերը ևս աղոթքով և միասնական մոմավառությամբ միանում են համայն հայությանը՝ ի նշան բողոքի Հայաստանի Հանրապետությունում Հայաստանյաց Եկեղեցու նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունների դեմ:
Նրանք իրենց հավատարմությունն են հայտնում Մայր եկեղեցուն՝ Սուրբ Էջմիածնին և նրա համաժողովրդական ընտրյալ առաջնորդին ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ին: