Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել նավթ. Թրամփ
Ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ, սանկցիաներով արգելված նավթ», - գրել է նա Truth Social-ում:
«Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով, և ես՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ, կվերահսկեմ, որպեսզի այս գումարն օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին: Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը», - հավելել է Թրամփը:
Նա նշել է, որ նավթը կհասցվի ամերիկյան նավահանգիստներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ABC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են Վենեսուելայի գործող նախագահից խզել տնտեսական կապերը Ռուսաստանի, Իրանի, Կուբայի և Չինաստանի հետ: