Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Հայ հայտնիներ, ովքեր ավտովթարի են ենթարկվել

Հայտնիները նույնպես հասարակ մահկանացուներ են, եւ նրանց հետ էլ են դժբախտ պատահարներ լինում։ Բարեբախտաբար՝ լավ ավարտով։

Լուիզա Ղամբարյան

 

Լուիզա Ղամբարյանը, թերեւս, ամենաշատ վթարի ենթարկած հայտնիներից է։ Բարեբախտաբար, դերասանուհին երբեւէ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վերջին ավտովթարը նրա մասնակցությամբ եղել է հունվարի 18-ին։
«Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք»,-մեկնաբանել էրպատահարը նա։

Անի Երանյան

Անի Երանյանի մասնակցությամբ խոշոր ավտովթարի մասին դեռ շատ կխոսեն։ Նա հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւորները։ Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը եւ նրա կինը։

Սեպուհ Ապիկյան

Դերասանը վթարի էր ենթարկվել իր դստեր հետ եւ բավականին լուրջ վնասվածքներ ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 23-ին, ժամը 22:30-ի սահմանում։ Նրա վարած ոտոցիկլետը բախվել էր ВАЗ 2107 մակնիշի մեքենային։

Ջուս

Թեեւ երգչոհին մեքենա չունի, սակայն չի կարողացել խուսափել վթարից։ 2014-ի նոյեմբերին երգչուհին տաքսի մեքենայով մասնակից է եղել ավտովթարի։ «Դեմի մեքենան կտրուկ կանգնեց, խփեցինք դեմի մեքենային, իսկ հետեւի երկու մեքենաները խփեցին մեր մեքենային, գլուխս հարվածեցի հետեւի նստարանին, մի 10 րոպե գլուխս պտտվեց, հիմա վիզս ահավոր ցավում է: Բժշկի չեմ դիմի, եթե ցնցում տարած լինեի, սրտխառնոց կլիներ»,- ասել էր երգչուհին։

Սամվել Գրիգորյան

Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսին։ Դերասանը բախվել էր մեկ այլ մեքենայի, սակայն, բարեբախտաբար, կողմերից եւ ոչ մեկը չէր տուժել։

Լիլու

2014-ի հունվարին վթարի էր ենթարկվել երգչուհի Լիլուն։ Նրա վարած Nissan մակնիշի մեքենան եւ Առինջ գյուղի մի բնակչի՝ BMW մակնիշի մեքենան բախվել էին իրար: «Թեթեւակի վթար է տեղի ունեցել եւ ոչ ոք չի տուժել... Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Նման դեպք կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել»,-մեկնաբանել էր նա պատահարը։

Եվա Ռիվաս

Մեկ տարի առաջ տաքսիով վթարի է ենթարկվել նաեւ Եվա Ռիվասը։ «Երեկ ավտովթարի եմ ենթարկվել: Տեսքս ահավոր է, բայց ավելի լավ է, քան ինքնազգացողությունս: Դեմքիս այնքան կապտուկներ կան, կարծես ինձ ծեծել են: Տրամադրությունս սարսափելի է: Այլեւս այդ տաքսին չենք պատվիրի»,-գրել էր երգչուհին։

Շուշան Պետրոսյան

2013-ի դեկտեմբերին տաքիսով երթեւեկելիս վթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ, բախվել են Toyota եւ Reno մակնիշի ավտոմեքենաները: Վերջինիս ուղեւորն էլ հենց եղել է երգչուհին, ով լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Գրիշա Աղախանյան

Գրիշա Աղախանյանի մասնակցությամբ տարեսկզբին վթար էր եղել։ Հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց էին բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: «Շեվրոլետ» մակնիշի մեքենան վարել է Գրիշա Աղախանյանը։ «Նորմալ է, ոչ մեկիս բան չի եղել, մեքենաս է վնասվել, պետք է սարքվի, դեռ չեն սարքել, ժամանակավորապես առանց մեքենայի եմ»,- ասել էր դերասանը:

Past.am