Ֆասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում
Ֆասթ Բանկի աջակցությամբ 2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի կունենա աննախադեպ մեծ լուսային դրոն շոու։ Նոր տարին նշանավորվելու է տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային ներկայացմամբ․ կեսգիշերին՝ ժամը 12:00-ին, խորհրդանշական 2026 դրոններ կբարձրանան Հանրապետության հրապարակի երկինք և 12 րոպեանոց հեքիաթային դրվագներ կցուցադրեն տոնակատարության մասնակիցներին։ Շոուն ուղեկցվելու է համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։
Ֆասթ Բանկը, կարևորելով համահայկական նշանակության իրադարձությունները, մեծ ոգևորությամբ է աջակցել շոուի նախագծին։ Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին, Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։