Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ռոբոտային վիրաբուժությունն առաջին անգամ կիրառվել է «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ուրոլոգիական ռոբոտիկ վիրահատություն՝ երիկամի մասնահատում։
«Ուրախ եմ ու հպարտ, որ առաջին ռոբոտային վիրահատությունը հենց ուրոլոգիական է եղել։ Վիրահատությունն իրականացվել է բարեհաջող»,- գրել է Մուրադյանը։
Վիրահատական միջամտությունն իրականացրել է ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։