Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ Արզումանյան
Քաղաքականություն

ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 18-ին Գարեգին Երկրորդ Շինարար Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության, որի ավարտին Նորին Սրբությունը իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավորների։

Ներկայացնելով բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած հայ իրականության ներկա մտահոգիչ իրավիճակը՝ Վեհափառ Հայրապետն իր խոսքում շատ կարևոր դիտարկում էր կատարել, որը ուզում եմ մեջբերել. «Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-Պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ»։ Այս մեջբերումից առանձնացնենք «Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնելու» Վեհափառ Հայրապետի լավատեսական միտքը։ Ինչպես արդեն մեկ անգամ անդրադարձել էի, Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը նման միտքը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզ էր ներկայացրել։ Սրբազան հոր այդ հոդվածը բավականին տարածում է գտել, և, կարծում եմ, ՀՀ իշխանություններին նույնպես այն հասու պետք է լիներ։ Ես նույնպես, անդրադառնալով Սրբազանի այդ առաջարկին, վստահություն էի հայտնել, որ այն մեծ մասամբ համահունչ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսակետներին ու հարցի կարգավորման տեսլականին։

Վեհափառ հայրապետի ուղերձում տեղ գտած վերը նշածս հատվածը հենց դրա վկայությունն էր և իր մեջ հույս էր պարունակում, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն իրենց ծայրահեղական դիրքորոշումները Հայ Եկեղեցու նկատմամբ և կփորձեն, այդուհանդերձ, ավելի կառուցողական ու հայանպաստ դիրքորոշում որդեգրել։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանությունները դեռևս չեն հասունացել նման դիրքորոշման համար։ Կարծում եմ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դուրս եկած և Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը պահանջող որոշ բարձրաստիճան հոգևորականներ լավ խորհրդատու չեղան վարչապետին և առանց այն էլ նրա այլասերված ու խեղաթյուրված մտքերը ավելի պղտորեցին։

Միայն Տիրոջ ողորմության ու Ամենայն հայոց Հայրապետի իմաստության ու խոհեմության շնորհիվ է, որ դեկտեմբերի 18-ին ընդդեմ Մայր Աթոռի կազմակերպված սադրանքի պատճառով քաղաքացիական լուրջ բախումներ տեղի չունեցան։ ՀՀ իշխանությունները և որոշ մոլորված հոգևորականներ, կարծում եմ, պետք է հրաժարվեն Գարեգին Շինարար Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջելու մտքից, հետևեն Վեհափառ հոր հայրական հորդորին ու կանոնական դաշտ վերադառնան՝ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հանուն բաղձալի Հայոց Պետականության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում