Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Սպերցյանը ստացել է երկրպագուների ձայների 43 տոկոսը, մինչդեռ առաջնության փորձագետները կիսապաշտպանին տվել են հինգից երեք ձայն։
Նոյեմբերին և դեկտեմբերին Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «ցուլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։