Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան «Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասինՆոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ» «Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ» «Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ» Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»
Քաղաքականություն

«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
1․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարն անում ճիշտ հակառակը նրա, ինչը պետության հմուտ առաջնորդը պետք է անի։ Միայն երեք տարբերակ կա․ եթե երկրի առաջնորդը գործակալ է, եթե նա տգետ է և մեծամիտ, և եթե նա այդ անում է մտածված և միտումնավոր։
 
2․ Ազգային ինքնությունը պետականության հենասյուներից մեկն է։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է հաստատել ազգային ինքնությունը՝ կապված տարբեր էթնոսների հետ։ Բայց Հայաստանն այդ պրոբլեմը չունի։ Հայաստանում կարելի է ունենալ և ամրացնել այնպիսի ինքնություն, որը հնարավոր չէ որևէ կերպ կոտրել։
 
3․ Փաշինյանը ցույց տվեց, որ իր պայքարը կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է։ Մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ դեր ունի։ Ինչի՞ համար է քանդվում այդ կարևորագույն գործոնը։ Միգուցե սա արվում է Փաշինյանի՝ 300 հազար ադրբեջանցու հետ բերելու խոստման համատեքստո՞ւմ։
 
4․ Երևի Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Պետական ռեկետը համատարած է։ Երկրի ներդրումային միջավայրն ուղղակի քայքայված է։
 
5․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու հնարավորություն տա մաքրվել պարտությունից, և նոր ղեկավարը փորձի լուծել երկրի վրա ծառացած խնդիրները։
 
6․ Փաշինյանին ձեռնտու է, որ Հայաստանը լինի նոր պատերազմի մշտական վտանգի առջև։ Սա ձեռք է տալիս Փաշինյանին մեկ պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի և անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իր նպատակը իշխանությունը պահելն է։
 
7․ Մեր մոտեցումը հետևյալն է․ ժողովրդի և պետության շահերը պետք է լինեն առաջին տեղում։ Եվ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի և պետականության շահերին։
 
8․ 1997-98 թթ․-ին պետք էր նայել առաջ, ոչ թե դատել նախկիններին։ Այն ժամանակ պրոբլեմները բազմաթիվ էին, և պետք չէր ամբողջ օրակարգը ձևավորել՝ նախկինների հետևից ընկնելով ու նրանց դատելով։
 
9․ Երբ սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, առաջ չես նայում։ Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չէ, հատկապես երկրի առաջին դեմքի համար։
 
10․ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի, որ իր կոչով մարդիկ փողոց դուրս գան և գնան Վեհարանը գրոհելու։ Եթե Փաշինյանն այդքան ռեսուրս ունենար, ապա ԿԳԲ-ի մեթոդներով եկեղեցու դեմ չէր աշխատի։
 
11․ Տնտեսական աճը պետք է զուգորդվի աղքատության կրճատման հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն աճը “նկարված” է, կամ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ։
 
12․ Այսօրվա տնտեսական աճը յուրահատուկ է նրանով, որ սպեկուլյատիվ բնույթ է կրում։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն դարձել է հեռախոսներ վաճառող մի ընկերություն։ Նման տնտեսական աճը չի կարող էֆեկտ ունենալ աղքատության կրճատման համար։ Սա ուղղակի փուչիկ է։
 
13․ Թոշակների մասով նույնիսկ ինդեքսացիա չկա։ Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան։
 
14․ Այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում․ և՛ դրական, և՛ շատ բացասական։ Աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված։ Սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում կարող ենք մեր երազած որոշ հարցերի լուծում ստանալ: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի:
 
15․ Աշխարհը փոխվել է, տրանսֆորմացվել է նաև բանակցությունների ֆորմատը։ Երբ դիմացինդ ուժեղ է, աշխատում է պրագմատիզմը։ Բայց հիմա դու այդ մենաշնորհը չունես։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ պրագմատիզմը միշտ կա․ կարելի է նստել, խոսել և պայմանավորվել։
 
16․ Չպետք է լինի մի պաշտոն, որն իր ձեռքում կենտրոնացնում է այսքան լիազորություն։ Երկրի նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից և հակակշռելու հնարավորություն ունենա։ Պետք է լինի գործադիրին զսպող առաջնային մանդատով օժտված ինստիտուտ։
 
17․ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է “նախկին-ներկա” խոսույթն այսօր օրակարգ բերվում։ Մարդկանց թվում է, որ ինչ-որ հայտարարություններով կարող են մեր ձայներից մի որոշ մաս վերցնել։ Կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև բերվող հիմնավորումները չեն աշխատում։ Դա դեստրուկտիվ ճանապարհ է։
 
18․ Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, և շատ մոտ էինք այդ տարբերակին։ Չեմ կասկածում, որ բանակցությունների արդյունքում մենք կգայինք մեր ցանկալի տարբերակին։ Պետք էր հետևողական աշխատանք և ճիշտ քայլեր։ 2018 թվականին Փաշինյանը խաթարել է բանակցային գործընթացը։
 
19․ Փոքր պետության համար անվտանգային հարցը համար մեկ հարցն է, և փոքր պետությունը չի կարող իզոլացվել: Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով և ռազմաքաղական գործընկերության միջոցով, բայց լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ։ Եվ այդպես էինք անում, և այս մոդելը ոչ մեկի մոտ պրոբլեմ չէր առաջացնում։
 
20. Պետական պարտքի հսկայական բուրգ է կառուցված, որը մի օր փլվելու է։ Մեր բանկային համակարգի և մի շարք բիզնեսների գերշահույթներն ամբողջությամբ կախված են Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներից։ Մի պահ պատկերացրեք, որ այս ամբողջը կանգնի։ Ոչ մեկ մեր արտաքին պարտքը մեզ չի ներելու, ստիպված ենք լինելու այն շարունակել սպասարկել։
 
21․ Ինձ մեղադրում են երկրի ռազմավարական օբյեկտները ռուսներին վաճառելու մեջ։ Բայց այն ընկերությունները, որտեղ բերել ենք գերմանական, ֆրանսիական, և կանադական ներդրումներ, այս իշխանությունների օրոք ունեցան ռուսական սեփականատերեր։
 
22․ Իշխանության են հայտնվել քաղաքական խարդախներ, որոնց զոհն են դառնում միամիտ մարդիկ։ Մեր հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ։ Մարդուն կարելի է ամեն օր ստի վրա բռնել, և այդ մարդը շարունակում է ունենալ որոշակի քանակի կողմնակիցներ։
 
23․ Եթե-ներ չկան․ ՔՊ-ն պետք է չընտրվի, և ես պլան Բ չունեմ։ Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա։ Պետք է վճռական տրամադրվել։ Կյանքում իմ մոտեցումն է միշտ եղել՝ մտե՞լ ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայի՝ հետևից մարդ կա թե՞ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևիցդ գալիս են։