Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»
Հասարակություն

Մանկապարտեզ կհաճախեն բոլորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախատեսվում է Հայաստանում ներդնել այլընտրանքային մոդելով նախադպրոցական կրթական հաստատություններ: Սրա վերաբերյալ արդեն իսկ մշակվել է որոշման նախագիծ:

Ըստ մասնագիտական գնահատականների՝ վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանի նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի արդյունքում կրճատվել են նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը: Նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության են, և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն աղերսվում է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Արդյունքում անհավասար պայմաններ են ստեղծվում նախադպրոցական տարիքի երեխաների միջև այն իմաստով, որ մեծ համայնքներին տրվում է մեծ բյուջե, և հնարավոր է լինում համայնքում զարգացնել նախադպրոցական կրթությունը: Փոքր գյուղերն, արդեն, հիմնականում զրկված են այս հնարավորությունից:

Այլընտրանքային մոդելների ներդրմամբ հնարավորություն կընձեռվի համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այլընտրանքային եղանակներով նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել համայնքի բոլոր երեխաներին:

Միաժամանակ ասվում է, որ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրի»՝ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում է նախատեսվում:

Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3–6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:

Ծրագիրը նպատակ ունի գյուղական բնակավայրերում բարելավել վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիությունը: Հաշվի առնելով փոքր համայնքներում ստեղծված իրավիճակը, առաջնային է համարվում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնումը ամենաաղքատ, խոցելի և լուսանցքային համայնքներում, որպեսզի որակյալ նախադպրոցական ծառայությունները հասանելի դառնան նաև այդ համայնքների 3–6 տարեկան երեխաներին:

Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության, ներառականության և հասանելիության ապահովումը:

Ըստ նախագծի՝ անհրաժեշտ է մշակել նախադպրոցական ծառայությունների այլընտրանքային այնպիսի մոդելներ, որոնք մի կողմից կհամապատասխանեն փոքր և անապահով համայնքների ֆինանսական հնարավորություներին, իսկ մյուս կողմից՝ կբավարարեն որակյալ նախադպրոցական ծառայություն ունենալու նրանց կարիքները:

Այընտրանքային մոդելների կիրառումը փոքր գյուղերում հնարավորություն է տալիս երեխաներին ավելի մոտ լինել իրենց տներին և մեծ տարածություն չանցնել՝ մանկապարտեզ հաճախելու համար: Համայնքային իշխանություններն էլ կաջակցեն մոդելին, ինչը հնարավորություն կտա համայնքի երեխաներին ապահովել նախադպրոցական ծառայություններով՝ առանց ծախսեր կատարելու շենքային տարածքների և գույքի համար:

Միաժամանակ, համայնքի բյուջեն պետք է ապահովի մեկ կամ երկու դաստիարակի աշխատավարձը: Ծնողները շահագրգռված կլինեն աջակցել այս նախագծին և նպաստել դրա իրականացմանը, քանի որ ընտանիքի համար շատ հարմար կլինի, որ երեխան հաճախի իրենց համայնքի ներսում գտնվող նախադպրոցական հաստատությունը, գտնվի վստահելի անձանց խնամքի տակ և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերի:

Շատ գյուղերում հնարավոր կլինի գտնել համապատասխան կրթություն ունեցող երիտասարդ մասնագետ (նախադպրոցական կամ տարրական դպրոցի մանկավարժ) կամ հետաքրքրված մայր, ով շահագրգռված կլինի աշխատել երեխաների հետ՝ վարձատրության դիմաց:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում