Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանԲելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԱյդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Աբովյանում էԱրագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՔանաքեռումՊատմության հիշողները իրենց թշնամիներն են․ ԿարապետյանՄարդկանց իրենց կարծիքը ասելու համար ձերբակալում են․ ԿարապետյանՌումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Հունիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին․ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ․ «Ուժեղ Հայաստան»Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Իոաննիսյանը մինչեւ հունիսի 7-ը հրապարակային հերքում ներկայացնիՀետևողական ենք լինելու մշակույթի զարգացմանը մարզերում․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանից մեր դեմ իրականացվող արշավի զվուկը բարձրացվել է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է. ՈւղիղՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը ԼՀԿ քարոզարշավը Տավուշից. Էդմոն Մարուքյանը Տավուշում կոչ է արել քվեարկել ԼՀԿ օգտին, որ սահմանամերձ մարզը ԱԺ-ում պատգամավոր ունենաԱլիևի ծրագրերը՝ 300,000 ադրբեջանցիների վերադարձի շուրջ. Նարեկ Կարապետյան Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է, բայց պատրաստ է վճարել, և իր հայրական տունը պահել ընտանիքի տիրապետության տակ․ փաստաբան Կա Սահմանադրության փոփոխության նախագիծ, որն այս իշխանությունները գաղտնի են պահում․ Ավետիք ՉալաբյանԱռաջնայինը ազգային հարցերն են. իսկ Փաշինյանին քիչ է մնացել. Կարպիս Փաշոյան «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը ոչ թե գեղեցիկ խոստումների, այլ խոսքը գործ դարձնելու մասին է․ Ռոման ԴավթյանՀունիսի 3-ին մենք նշում ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը. Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանի Ararat-Armenia թիմը դարձել Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ»

Այս օրերին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարաններում քննարկվում են ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրեր՝ խնդիրը շատ ավելի խորքային է։ Խոսքը վերաբերում է այն մեթոդաբանությանը, որով դատախազությունը հաշվարկում է, այսպես ասած, «ապօրինի» համարվող գումարներն ու գույքը։ Այսպես, ՀՀ արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից դատարանում ներկայացված մեկ պարզ օրինակը շատ ավելի հստակ է ցույց տալիս այդ մեթոդաբանության վտանգավոր տրամաբանությունը, քան հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթուղթը։ Բանն այն է, որ դատախազության տրամաբանությամբ նույնիսկ սովորական փոխարժեքի տարբերությունը կարող է հայտարարվել «ապօրինի գումար»։
Ի՞նչ օրինակ է ներկայացվել
Պատկերացնենք շատ պարզ իրավիճակ.
• Քաղաքացին 2008 թվականի օգոստոսի 16-ին օրինական ճանապարհով ստանում է 5000 ԱՄՆ դոլար։ Այդ պահին դոլարի փոխարժեքը, օրինակով, 300 դրամ է։

Այսինքն՝ նա ունի օրինական աղբյուրով ստացված 5000 դոլար, որը դրամով համարժեք է՝
5000 × 300 = 1 500 000 դրամ
• Մեկ տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 16-ին, երբ փոխարժեքն արդեն այլ է՝ 373 դրամ մեկ դոլարի դիմաց, նույն մարդը փոխնակում է իր 5000 ԱՄՆ դոլարը և ստացված գումարով գնում կատարում: Այսինքն՝ դրամով արտահայտված, նա ծախսում է․
5000 × 373 = 1 865 000 դրամ
Այսքանն է ամբողջ պատմությունը․անձն օրինական աղբյուրից ստացել է 5000 դոլար և մեկ տարի անց փոխանակել է նույն 5000-ը դրամի և ծախսել։ Ո՛չ նոր գործարք, ո՛չ նոր եկամուտ, ո՛չ էլ «սև» գումար։
Սակայն հենց այստեղ է սկսվում ամենաաբսուրդային իրավիճակը․ ըստ ներկայացված օրինակի՝ դատախազությունն այս իրավիճակում փոխարժեքի տարբերությունը՝ 365 000 դրամը, դիտարկում է որպես ապօրինի գումար։
Որտեղի՞ց «ապօրինի» 365 000 դրամը
Եթե քայլ առ քայլ հաշվենք, ապա.
• Սկզբում մարդն ունի 1 500 000 դրամի համարժեք օրինական գումար։
• Մեկ տարի անց նույն 5000 դոլարը դրամով արդեն «արժե» 1 865 000 դրամ։
Տարբերությունը շատ պարզ է․
• 1 865 000 − 1 500 000 = 365 000 դրամ
Այս 365 000 դրամը ոչ թե նոր ստացված գումար է, ոչ թե նոր գործարք կամ եկամուտ, այլ միմիայն փոխարժեքի փոփոխության հաշվարկային արդյունք։
Այլ կերպ ասած՝ մարդը ոչինչ չի արել․
• չի ստացել լրացուցիչ գումար,
• չի կատարել նոր եկամուտ առաջացնող գործողություն։
Բայց մեթոդաբանության աղավաղված տրամաբանությամբ թղթի վրա առաջացած թվային տարբերությունը վերածվում է «ապօրինի ծագում ունեցող գույքի»։
Ինչո՞ւ է այս տրամաբանությունը ոչ միայն սխալ, այլև վտանգավոր
Այս մոտեցումն անհեթեթ է ոչ միայն իրավական, այլ նաև սովորական առողջ բանականության տեսակետից։ Դոլարի փոխարժեքի դեպքում մենք իրականում գործ ունենք շատ պարզ երևույթի հետ՝ փոխվել է փոխարժեքը, ոչ թե առաջացել է կոռուպցիոն դեպք կամ թաքնված եկամուտ։ Մարդը ոչ մի լրացուցիչ եկամուտ չի ստացել, պարզապես որոշ ժամանակ պահել է այդ 5000 դոլարը, իսկ այդ ժամանակահատվածում փոխարժեքը փոխվել է։ Սա սովորական տնտեսական իրականություն է՝ արժույթի արժևորման կամ արժեզրկման արդյունք, ոչ թե հանցավոր գործողություն։
Երբ այսպիսի սխալ տրամաբանությունը դառնում է դատախազության պաշտոնական մեթոդաբանության մաս, առաջ են գալիս շատ լուրջ ռիսկեր․
• Յուրաքանչյուր քաղաքացի, ով գումար է պահում դոլարով կամ եվրոյով, տեսականորեն կարող է հայտնվել ռիսկի տակ․ վաղը նրան կարող են ասել.
«Երբ ստացել ես, սա այսքան էր, երբ ծախսել ես՝ այդքան, տարբերությունն ապօրինի է»։

• Իրավական համակարգը սկսում է պատժել ոչ թե հանցանքը, այլ տնտեսության բնական շարժը՝ փոխարժեքի տատանումները, գնաճը, շուկայի նորմալ փոփոխությունները։

• Ամենավտանգավորը՝ ստեղծվում է մեխանիզմ, որով կարելի է պարզ հաշվարկներով «ծնել» ապօրինի գումարներ՝ միայն թվերի հետ խաղալով և ոչ մի իրական հանցագործություն ապացուցելու կարիք չկա։
Ի՞նչ է սա ասում ամբողջ մեթոդաբանության մասին
Եթե մեթոդաբանությունը թույլ է տալիս այսպիսի պարզ իրավիճակի դեպքում սովորական փոխարժեքի տարբերությունը հայտարարել «ապօրինի գույք», ապա հարցը վաղուց այլևս մեկ հարուցված գործի կամ մեկ անձի տիրույթում չէ։
Սա խոսում է մեթոդաբանության խորքային խնդիրների մասին․
1. Թափանցիկության բացակայություն։ Եթե սովորական քաղաքացին չի կարող իր աչքով տեսնել և հասկանալ, թե ինչպես իր օրինական 5000 դոլարը հանկարծ դարձել է «ապօրինի 365 000 դրամ», ապա այդ մեթոդաբանությունը պարզապես չի անցնում հանրային վստահության քննությունը։

2. Իրավական կանխատեսելիության վերացում։ Իրավունքը պետք է լինի կանխատեսելի․ մարդը պետք է նախապես իմանա, թե ինչի համար կարող է պատասխանատվության ենթարկվել։ Եթե այսօր փոխարժեքի տարբերությունը կարող է դառնալ «ապօրինի գույք», ապա նույն տրամաբանությամբ վաղը «ապօրինի» կարող է հայտարարվել նաև ապրանքների գների տարբերությունը, անշարժ գույքի շուկայական աճը և այլն։

3. Քաղաքացու և պետության փոխվստահության խախտում։ Երբ պետությունը կիրառում է այնպիսի գործիք, որով օրինական գործողությունը հետագայում հնարավոր է ներկայացնել որպես ապօրինի, ուղերձը քաղաքացուն անուղղակի, բայց շատ հստակ է․«Դու պաշտպանված չես, նույնիսկ եթե որևէ հանցանք չես գործել»։ Սա ուղիղ հարված է իրավական պետության գաղափարին։
Պետք է ոչ թե լռել, այլ հարցեր տալ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, ինչպիսին այն կիրառվում է այսօր, արդեն իսկ լուրջ քննարկումների թեմա է մասնագիտական շրջանակներում։ Սակայն այս կոնկրետ օրինակը ցույց է տալիս, որ խնդիրը միայն քաղաքականության կամ հայեցողության մեջ չէ․ այն սկսվում է հաշվարկի և տրամաբանության տարրական մակարդակից։
Եթե այսօր դատարաններում լուրջ դեմքերով քննարկվում են հաշվարկներ, որտեղ պարզ փոխարժեքի տարբերությունը հայտարարվում է «ապօրինի գումար», ապա պետք է հնչեն շատ հստակ հարցեր․
• Ինչպե՞ս է նման մեթոդաբանությունը հաստատվել և ընդունվել դատախազության կողմից։
• Ո՞վ է պատասխանատու այն սահմանելու և կիրառելու համար։
• Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կարող է դատարանը նման հաշվարկի հիման վրա արդար և վստահելի որոշում կայացնել։
Սա այլևս մեկ գործի, մեկ անձի կամ մեկ կոնկրետ դատախազի խնդիր չէ։
Սա հարց է՝ արդյո՞ք մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ օրենքը կանխատեսելի է և հասկանալի, թե՞ թվաբանական հնարքով ցանկացած օրինական գումարի մի մասի վրա կարելի է կախել «ապօրինիի» պիտակը։
Երբ փոխարժեքի սովորական տատանումը հայտարարվում է «ապօրինի եկամուտ», դա ոչ միայն մասնագիտական անլրջություն է, այլև լուրջ նախազգուշացում հասարակությանը։
Ժամանակն է, որ թե՛ հանրությունը, թե՛ մասնագիտական համայնքը, և, առաջին հերթին, դատարանները շատ ավելի խիստ հայացքով նայեն այս մեթոդաբանությանը։ Եվ եթե այն չի դիմանում տարրական տրամաբանության և արդարության քննությանը, ապա նման հաշվարկներով պետք չէ գույք բռնագանձել․պետք է հենց մեթոդաբանությունն ուղարկել վերամշակման։