Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Ամեն ջանք ներդնում են վերարտադրվելու համար, որպեսզի պատասխանատվության չենթարկվեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ուզում ես հաշտվել հարևանիդ հետ, որի հետ ինչ-որ պատճառով բավականին երկար ժամանակ է, ինչ վիճել եք, սկսում ես տարաբնույթ քայլեր անել կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում, կրակի վրա յուղ չլցնել։ Պետությունների պարագայում խոսքը շատ ավելի խորքային գործողությունների մասին է՝ լիակատար հաշտության հասնելու համար։ Իրականության մեջ, վստահաբար, կան օրինակներ, երբ դա անելը գրեթե անհնար է։ Հիմա երկու հարևաններից մեկը՝ Ադրբեջանն, անընդհատ յուղ է լցնում կրակի վրա, անգամ հիմա, երբ իբր երկու երկրների ղեկավարները խաղաղություն են հաստատում։ Իր ողջ էությամբ Ադրբեջանը ցույց է տալիս, թե որն է իր պատկերացրած խաղաղությունը, Իլհամ Ալիևը մեկ հայտարարությամբ հօդս է ցնդեցնում Փաշինյանի՝ խաղաղության օրակարգի բոլոր միֆերը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ «ՀայաՔվեն» քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը իրական խաղաղության չի պատրաստվում և իրական խաղաղություն չի ուզում մի քանի պատճառներով։ «Առաջին պատճառն այն է, որ Իլհամ Ալիևը, որը բռնապետ է և բռնապետական երկրի ղեկավար, խնդիր ունի իր պետության տնտեսական ցածր ցուցանիշները, սոցիալական վատ վիճակը կոմպենսացնել ազգայնամոլական տրամադրություններով, և դրանք, իհարկե, ուղղված են ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։ Բաքվում տեղի ունեցած վերջին շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Մյուս հանգամանքն այն է, որ երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հատկացումները, բյուջեի մեջ ռազմական բաղադրիչի տեսակարար կշռի աճը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ երկիրը սիստեմատիկ ձևով պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի կամ ստիպելու, որ Հայաստանը հերթական կապիտուլ յացիան ընդունի։ Երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանի ազգակերտման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Այդ պետության մեջ մարդկանց շրջանում շարունակվում է կեղծ և արհեստական ազգային ինքնություն ներարկելու գործընթաց։ Այդ գործընթացը կառուցվում է «ընդդեմ հայերի» սկզբունքի հիման վրա, այսինքն՝ նրանց ազգային ինքնությունը կառուցվում է ոչ թե հանունի, այլ ընդդեմի սկզբունքով, և այդ ընդդեմը մենք ենք՝ հայ ժողովուրդը։ Հայաստանում այդ ամեն ինչին զուգահեռ տեղի է ունենում հակառակը։ Հայաստանում ազգային ինքնության վերախմբագրում է տեղի ունենում, որի էությունն ազգային հպարտությունը թուլացնելն է, այն, որ մատաղ սերունդը չկարևորի իր ազգային ինքնությունը և թվացյալ խաղաղության մեջ ապրի իբրև սպառող։ Մեզ մոտ այդ ամենն ընթանում է ավելի շատ դեպի սպառողական հասարակություն։ Այս երկու գործընթացները խորացնում են անհավասարակշռությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այսօրվա պատերազմները զուտ զորքերի միջև տեղի ունեցող պատերազմներ չեն։ Զորքերի միջև ռազմական բախումների հարցում շատ կարևոր է դառնում հասարակական համախմբվածության հանգամանքը։ Ադրբեջանի պարագայում տեսնում ենք հետևողական քայլեր հանրային համախմբում իրականացնելու համար, որը ուղղված է Հայաստանի դեմ։ Հայաստանի պարագայում տեսնում ենք հանրությանը պառակտելու, բոլոր հնարավոր միավորող գաղափարները, ինստիտուտները կազմաքանդելու գործընթաց, ինչը վերջին ամիսներին հատկապես դրսևորվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ տարվող արշավով և ավելի ու ավելի խորացնում է պառակտվածությունը հայ ժողովրդի մեջ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Թվում է՝ իշխանության քայլերը հստակ են, նորություն չեն, ինչպես նշվում է, ամեն ինչ ասվել ու քննարկվել է։ Թվում է՝ ասվել են բոլոր հնարավոր ու անհնարին ստերը, հնչել են տարաբնույթ մանիպուլ յացիաները, բայց Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հայտարարում է, թե «սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը բացառապես կորցնողի դերում է եղել, այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Ո՞ւմ համար են հնչում այս մանիպուլացնող հայտարարությունները։ «Մեր հայրենակիցների մի մասը, ցավոք, գտնվում է այն վիճակում, երբ իրականությունը պատկերացնում է, ընդունում ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում ընկալել, ընդունել։ Սա կոչվում է ցանկալին իրականության տեղ ընդունելու մոտեցում։ Նա կարողանում է հեշտությամբ մանիպուլացնել մեր ազգաբնակչության այդ հատվածին, որովհետև բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի, մարդիկ ուզում են հանգիստ, ստեղծագործական աշխատանքով զբաղվել և ապրել։ Նա ուսումնասիրում է այդ ամենը, գիտի՝ մարդկանց քանի տոկոսն է իրականությունը իրականության տեղ ընկալում, քանի տոկոսն է իրականությունը ցանկալիի տեղ ընկալում, և հետևողականորեն աշխատում է։ Սա կարճաժամկետ մարտավարություն է իր կողմից, որպեսզի մինչև ընտրությունները հնարավորինս պահպանի եղած տրամադրությունները, որ մարդիկ մինչև ընտրություններն առնվազն հավատան, որ խաղաղություն է լինելու։ Ի դեպ, այդ հարցում ադրբեջանցիներն իրեն աջակցում են, նրանք, այսպես կոչված, ֆորա են տալիս վերարտադրվելու համար, և այդ պատճառով է նաև, որ ինչ-որ մի կարճ ժամանակամիջոց լարումներ տեղի չեն ունենում, բայց մենք կարճ հիշողություն չունենք։ Նույն ձևով կարող ենք հիշել, օրինակ՝ 2018 թվականը։ Այդ տարվա սեպտեմբերին, երբ Դուշամբեում հանդիպեցին վերելակի մեջ, խնդրեց Ալիևին, որպեսզի ինչ-որ մի ժամանակ լարումներ չլինեն սահմանում, Ալիևը կատարեց իր խնդրանքը և ձեռք բերեց կառուցողական կողմի իմիջ, բայց, միևնույն ժամանակ, պահանջներ դրեց, որ Արցախը հանձնի։ Տեսանք արդյունքը, որ ընդամենը մի քանի ամիս՝ մինչև 2019 թվականի գարունը տևեց, այսպես կոչված, «խաղաղություն» վիճակը, որից հետո նորից շարունակվեցին սրացումները՝ հասնելով պիկին 2020 թվականի հուլիսին, այնուհետև՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պարզ է, չէ՞, որ Ալիևը նույն Ալիևն է, ադրբեջանական հասարակությունը նույն հասարակությունն է, և «խաղաղության» կարճատև գործընթացը չի կարող երկար շարունակվել, քանի դեռ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել ադրբեջանական հասարակության ինքնության մեջ, քանի դեռ նրանք շարունակում են մեր հանդեպ թշնամություն տածել, քանի դեռ այդ թշնամությունը բորբոքվում է նրանց իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» արհեստական թեզի, մեր տարածքներն ադրբեջանական անուններով կոչելու և նրանց վրա հավակնություններ ներկայացնելու գործընթացի շրջանակներում»,նշում է մեր զրուցակիցը։

Պատահական չէ, որ, շատերի հավաստմամբ, Նիկոլ Փաշինյանի համար 2026 թվականին իշխանության մնալը կյանքի ու մահվան կռիվ է լինելու։ «Նրանք գիտեն, որ շատ կոպիտ ձևով խաբել են մեր բնակչությանը, մեր հայրենակիցներին, ինչ խոստումներ տվել են, ոչ մեկը չեն իրականացրել։ Հակառակը՝ խոստացել են անվտանգություն, բայց ավելի վտանգված ենք, քան երբևէ, խոստացել են Արցախի կարգավիճակին ուղղված քայլեր, բայց Արցախն ամբողջությամբ այս պահին ժամանակավորապես կորցրել ենք, խոստացել են ժողովրդավարություն, բայց Հայաստանը խորանում է բռնապետության ճիրանների մեջ, խոստացել են բարեկեցություն, բայց այսօր թոշակառուները, որոնք ամենամեծ խավն են Հայաստանում՝ 502 հազար մարդ, 2018 թվականի համեմատ ավելի վատ վիճակում են ապրում, և նրանց կենսաթոշակը շատ հեռու է նվազագույն սպառողական զամբյուղից։ Հասկանում են, որ այս ամենի համար պատասխան են տալու։ Հասկանում են, որ մեղավորություն ունեն պատերազմի սանձազերծման, այդքան մեծ թվով զոհեր ունենալու հարցում, մեծ մեղավորություն ունեն այն հարցում, որ կարող էին կանխել պատերազմը, բայց դա չարեցին պոպուլիստական նկատառումներից ելնելով։ Հասկանում են, որ պատասխանատվություն գալու է դրա համար, և անում են ամեն ինչ, որ այն չգա։ Ամեն ջանք ներդնում են, որ վերարտադրվեն՝ որպես իշխանություն, որպեսզի ամբողջ իրավապահ, դատական համակարգը վերցնեն իրենց տոտալ վերահսկողության տակ, որ իրենք պատասխանատվության չենթարկվեն, շարունակեն կառավարել։ Իրենք Հայաստանը ավտորիտարիզմից վերածելու են բռնապետության։ Մեր խնդիրն է այս ընտրություններում անել ամեն ինչ՝ թույլ չտալու նման զարգացումը»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում