Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սպիտակում էՀայաստանն իրավունք չունի վատ հարաբերություն ունենա սփյուռքի չորս երկրների հետ. Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ. ԿԸՀ–ն քննարկում է Դանիել Իոաննիսյանին հավատարմագրումից զրկելու ԼՀԿ–ի դիմում–բողոքը Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները. Գագիկ ԾառուկյանԿլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ, իսկ խաղաղությունն անխուսափելի է․ Կարապետյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքերի ծանր հետևանքները. կա՞ ապագաԲա դու ինչո՞վ պետք է զբաղվես, ռիլլ հանե՞ս. Կարապետյանը` ՊապոյանինՍյունիքի ճանապարհը չտվե՞ց, անգամ Մեղրիում հարցրել էին, ասել էր՝ չեմ տալու. ԿարապետյանՊետական դավաճանության մասին լինելու է բաց դատ, ժողովուրդը կիմանա, ժամանակը կգա. ԿարապետյանԽաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանի քաղաքացին իրավունք կունենա հող գնել ՀՀ-ում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու ՀՀ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Խաղաղությունն անխուսափելի է, բայց մենք չենք կարող լինել ընկերներ». Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած կիրակի էլ բոլորը տեսան, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ակցիան՝ կեղծ «պատարագը» զավթված Հովհաննավանքում, մատնվեց հերթական անհաջողության: Արտաքուստ այն տպավորությունն էր, որ այս անգամ նույնիսկ ավելի քիչ մարդ էր եկել («բերման ենթարկվել») Փաշինյանի ու ՔՊ-ի միջոցառմանը, քան նույնիսկ հոկտեմբերի 26-ին:

Սխալ կլինի ասել, որ քպական իշխանությունը վարչական լծակներ ու ռեսուրսներ չէր կիրառել, որպեսզի Հովհաննավանքում քաղաքացի Ստեփան Ասատրյանի քաղաքական քարոզչությանը հնարավորինս շատ ներկաներ լինեն: Բայց ստացվել էր ավելի սակավամարդ պատկեր, քան նույնիսկ նախորդ անգամ: «Գվարդիայի» վերանվանված ոստիկանական ստորաբաժանման բազմաթիվ ծառայողների ներկայությունն էլ ոչ թե բազմամարդության էֆեկտ էր տալիս, այլ հակառակը՝ ընդգծում էր տվյալ քաղաքական, նեղ-կուսակցական խառնահավաքի շինծու պատկերը: Հարկավ, Հովհաննավանք գնացել էին նաև որոշակի քպականներ, բայց դա էլ, եթե կարելի է այդպես ասել, «շողոքորթային» ներկայություն էր: Այսինքն, այդ անձինք անցած կիրակի այնտեղ հայտնվել էին միակ պատճառով՝ «մտնել շեֆի աչքը»:

Բայց ոչինչ, կարծես, չի օգնում, և Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի տեսավ, ավելին՝ մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի հանրային աջակցություն: Ընդհանրապես չունի: Ու վաղը, երբ ոստիկանությունն ու իշխանական ճնշման լծակները չլինեն, խիստ կասկածելի է, որ Հովհաննավանքի մոտ եկածների նույնիսկ կեսի կեսը մնա իր կողքին:

Բայց դա տեսնելով ու գիտակցելով հանդերձ, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելի սրամիտ բան չի կարող մտածել, քան... նույն գործելակերպը շարունակելն է: Հիմա էլ որոշել է Թալինում «միջոցառում» անել: Դրա պատճառն էլ պարզ է. Թալինում համայնքապետը մոլեռանդ «նիկոլական» է: Թե թալինյան հավաքին ինչ պատկեր կարձանագրվի, կանխատեսելի է: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում:

Իսկ բովանդակությունը տվյալ պարագայում սին է: Փաշինյանը, դիրքավորվելով որպես իրականության զգացողությունը կորցրած, բայց իրավապահ ու ռեպրեսիվ մարմիններին ցանկացած անօրինական հրահանգ տալու ունակ ղեկավար, ըստ էության, նպատակադրվել է ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային-հոգևոր կառույց: Դա ծրագիր «մաքսիմումն» է, որը համապատասխանում է նաև ադրբեջանական կողմի պահանջներին:

Ծրագիր «մինիմումը», պետք է ենթադրել, այն է, որ Փաշինյանը փորձում է ձևավորել գոնե «այլընտրանքային ՀԱԵ», այսինքն՝ ստանալ իբր կրկնօրինակ «կառույց» և դրանով հակադրվել Մայր Աթոռին ու ՀԱԵ-ին: Դե, ինչպես 90-ականներին կասեին, «կոոպերատիվ եկեղեցի»:

Համարձակվենք ենթադրել, որ դրանից միայն դատարկ աղմուկ է դուրս գալու և ուրիշ ոչինչ: Մեծ հաշվով, թե՛ նախորդ, թե՛ վերջին, ու վստահ ենք՝ նաև առաջիկա քպական կիրակնօրյա հավաքները ընդամենը վերստին հաստատելու են, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, իսկ, որ ավելի կարևոր է, մեր հանրությունն իր մեծամասնության մեջ առողջ է: Ճիշտ է, հանրությունը հիմնականում լուռ դիմադրություն է դրսևորում, բայց դա էլ իր պատճառներն ունի:

Մյուս կողմից՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շնորհիվ, թող տարօրինակ չհնչի, նախ՝ հենց Եկեղեցու ներսում բացահայտվում են քպական «գործակալները»: Չենք կասկածում, որ մեր հոգևոր հայրերն անկեղծորեն ցավ են ապրում նման «հիվանդ ոչխարներ» ունենալու համար, և նույնիսկ նրանց չէին կամի տալ առողջ «գայլի» երախը: Սակայն կյանքն ու փորձություններն իրենց շտկումներն են բերում:

Մյուս հատկանշական պարագան այն է, որ ինչ Փաշինյանն ավելի մոլեգին է սկսել հակաեկեղեցական քայլեր անել, այնքան ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել հաճախել ամենատարբեր եկեղեցիներ, մանավանդ՝ կիրակնօրյա պատարագների: Հասկանալի է, որ քպական իշխանությունն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանը նմանապես դա տեսնում են, դրանից ավելի են հերսոտում և էլ ավելի անընդունելի, «կարմիր գծեր» ջնջող քայլերի են դիմում:

Ասվածի պարզ վկայությունն այն է, որ նոյեմբերի 2-ի հետմիջօրեին ՔՊ-ի սատելիտներից մեկի ներկայացուցչի «մատնագրով» փաշինյանական ոստիկանությունը թիրախավորեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, թե նրանք, իբր, խոչընդոտել են Փաշինյանի սատելիտի... նախընտրական քարոզչությանը:

Քավ լիցի, համացանցում արագորեն տարածվեց «մեղսագրվող» արարքի տեսանյութը, որտեղ, բնականաբար, հանցավոր ոչ մի բան, առավել ևս՝ քարոզչության խոչընդոտում չկար: Դա, իհարկե, խղճի և օրինականության հետ ակնհայտորեն խնդիր ունեցող իրավապահներին չխանգարեց, որ նախ՝ ձերբակալեն Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, ապա հանդես գան կալանքի միջնորդությամբ:

Իմաստ ունի՞ բացատրել կամ մեկնաբանել, որ Փաշինյանի այս քայլը նպատակ ունի հոգեբանորեն ճնշել, տեռորի ենթարկել Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանն արդեն պատանդ է պահում ՀԱԵ երեք սրբազանների, հոգևոր հայրերի, իսկ հիմա էլ իր ռեպրեսիվ օրգանների միջոցով Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն է պատանդառել:

Բայց, դե, նորություն էլ չկա. վաղուց ենք համոզվել, որ Փաշինյանից ու նրա քպական իշխանությունից ինչ ասես՝ սպասելի է: Նրանք չունեն «կարմիր գծեր», չունեն սրբություններ, բացի իշխանությունը: Նախորդ տարիներին դա բազմիցս դրսևորվել ու ապացուցվել է:

Բայց կա մի... «բայց»:

Մայր Աթոռը, Մայր տաճարն ու Վեհարանը, Հայ առաքելական եկեղեցին, ընդհանրապես, տարբեր տարիների, տարբեր դարերում շատ արշավանքներ ու հարձակումներ են տեսել, բայց այսօր վերստին հոգևոր կյանքով լի են, կանգուն ու կենսունակ: Արշավողները չկան...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում