Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ
Քաղաքականություն

Երբ լեգիտիմալույծներն ուզում են որոշել մեր Ազգային եկեղեցու ճակատագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում իր նախաձեռնած և քաղաքացիական անձի կողմից իրականացված հանդերձավորված բեմականացումից՝ կեղծ «պատարագից» հետո, ասում են, խորը ընկճախտի մեջ է: Ու նա, անկասկած, լուրջ պատճառներ ունի նման անկումային տրամադրության համար: Նախ՝ համայն հանրությանը ակնհայտ դարձավ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, նաև նրա կոչին արձագանքած սակավաթիվ յուրայինները զրոյական հարգանք ունեն հայոց ազգային-ավանդական արժեքների նկատմամբ: Երկրորդ. ոչ միայն ինքը՝ Փաշինյանը, այլև բոլորը տեսան, որ ՔՊ-ի ղեկավարն ու նրա իշխանությունը ունեն նմանապես զրոյական աջակցություն հասարակության կողմից: Պարզ ասած՝ ոչ մի աջակցություն էլ չունեն:

Տեսեք. մի ամբողջ շաբաթ պետական ու ռեպրեսիվ մարմինների ամենաանընդունելի կիրառմամբ, անգամ քպականներին, պատկերավոր ասած՝ «հոսանքահարելով» («տոկի տալով»), համազգեստը սովորական հագուկապով փոխարինած ոստիկաններով-բանով, հազիվ մի քանի հարյուր հոգի էին հավաքել իրենց հանրահավաքին մասնակցելու: Այսինքն, եթե Հովհաննավանքի փաշինյանական «պատարագի» հետ կապված մի կողմ դնես վարչական ռեսուրսը, մի կողմ դնես ոստիկաններին, ԱԱԾ ու ՊՊԾ-ականներին, ապա տակը գրեթե բան չի մնա: Դրա մասին հանգամանորեն խոսել ենք դեռ նախորդ հրապարակման մեջ, ուստի այստեղ լրացուցիչ չմանրամասնենք:

Ի՞նչ է անում Փաշինյանը՝ բացահայտ ձախողումը որևէ կերպ սվաղելու համար: Նա շարունակում է համառել: Թերևս նաև այն պատճառով, որ առանձնապես շատ տարբերակներ էլ չունի: Հայտարարում է, թե առաջիկա կիրակի էլ է Հովհաննավանքում «պատարագ» բեմադրություն անելու, հասկանալի է՝ քպական քարոզիչ Ստեփանի մասնակցությամբ (հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ոչ մեկ այլ կարկառուն քպական պատգամավորի, կամ պաշտոնյանի, կամ շարքային քպականի, ի՞նչ տարբերություն):

Ավելի «գեղարվեստական» կնայվեր, եթե ՔՊ-ի համար հաջորդ «պատարագը» կատարեր, ասենք, «կարմիր բերետների» հրամանատարը՝ առանց զգեստափոխվելու: Իսկ ի՞նչ է եղել, որ: Ի՞նչ է, «Հայր մերը» չգիտի՞, թե՞ խաչը չի կարող բռնել: Վերջում էլ, օրինակ՝ ոչ թե բուրվառը այսուայնկողմ կտաներ, այլ մի երկու ձայնային-բեկորային «մարդասիրական» նռնակ կգմփացներ:

Իսկ եթե առանց սարկազմի...

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ ի «փայլատակեց», թե՝ «կարգալույծ եղածը չի կարող քահանայի կարգալույծ անել»: Փաշինյանը նկատի ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոսն, իբր, կարգալույծ եղած է, ուստի նա չի կարող կարգալույծ հռչակել ՔՊ-ի «սրտի քահանա» Ստեփան Ասատրյանին (կամ որևէ այլ հոգևորականի):

Նախ՝ Փաշինյանը կա՛մ ի ցույց է դնում մեր Ազգային եկեղեցու կանոնական հարցերում իր թերիմացությունը, կա՛մ, որ ավելի հավանական է, միտումնավոր է խեղաթյուրում իրողությունները, ինչը իր գործելակերպն է նաև այլ հարցերում:

Ամենից առաջինը. նախքան որևէ հոգևորականի կարգալույծ հռչակելը, նրան վերաբերող հարցը հանգամանորեն քննում է ՀԱԵ այսպես ասենք՝ «կարգապահական հանձնաժողովը», եթե կուզեք՝ «էթիկայի հանձնաժողովը»: Դրանից հետո է միայն հարցը ներկայացվում Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությանը:

Փաշինյանի ասածի մեջ կա նաև տրամաբանական խզում և անհեթեթություն: Ո՞րն է այդ խզումը:

Ահավասիկ. բանն այն է, որ Գարեգին Երկրորդը գահակալում է արդեն շուրջ 26 տարի: Այդ ընթացքում ձեռնադրվել ու քահանա են օծվել (նաև այլ հոգևորական աստիճանների դեպքում) տասնյակ ու տասնյակ հոգևորականներ: Այդ շարքում է նաև հիշատակված Ստեփան Ասատրյանը: Այդ ինչպե՞ս է, որ Փաշինյանն իր համար մի այլ կարգի ատելի Կաթողիկոսի կողմից Ստեփանի ձեռնադրումն ու օծումը (թեկուզ որևէ եպիսկոպոսի միջոցով) ընդունում է, իսկ, այ, կարգալույծ հռչակվելը չի ընդունում:

Ամենից կարևորն ու էականը. Եկեղեցում կարգերի ու կարգալուծության խնդիրները լուծվում են Եկեղեցու ներսում: Որոշ «արագ ընկալողների» համար հատուկ կրկնենք. դա Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրն է: Խնդիր, որին աշխարհիկ անձինք, առավել ևս պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը միջամտելու ոչ մի իրավունք չունեն: Էլ ավելին, վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից նման միջամտությունը օրինականության, սահմանադրական կարգի կոպտագույն խախտում է: Սա՝ առաջին:

Երկրորդը՝ Կաթողիկոսն ընտրվել է Ազգային-եկեղեցակա սրբագումար ժողովի կողմից: Այդպես է մեր Եկեղեցու կարգը: Ու ինքը՝ Փաշինյանը (ընդհանրապես՝ ցանկացած մեկը) շատ փոքր մեկն է, որպեսզի խախտի այդ ժողովի կատարած ընտրությունը, փորձի վերանայել կամ խեղաթյուրել: Սա ոչ ՏԻՄ ընտրության արդյունք է, ոչ էլ (մեղա քեզ, Տեր)՝ ՔՊ վարչության:

Իսկ ինչ վերաբերում է կարգալույծ լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու, մեր պատմամշակութային ժառանգության գլխին այնքան աղետներ ու ավերներ են բերել, որ ընդհանրապես ծպտուն իսկ հանելու տեղ չունեն: Ոչ մի տեղ: Չունեք դուք դրա բարոյական իրավունքը: Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը թշնամուն հանձնած, ավել ին՝ թշնամապատկան ճանաչողները ինչպե՞ս կարող են առհասարակ Եկեղեցու, հավատի մասին ինչ-որ բան ասել, դեռ մի բան էլ՝ զազրախոսել Վեհափառի ու Եկեղեցու սրբազանների հասցեին:

Ու նորից՝ ախր, ով ինչից է խոսում:

Նիկոլ Փաշինյանն այնքան աղետ ու ողբերգություն է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, որ արդեն պետք է մի 15 անգամ պաշտոնալույծ լիներ:

Ավելին, ինքն արդեն որոշակիորեն լեգիտիմալույծ է եղել: Ու դա ակնհայտ երևաց նաև անցած կիրակի Հովհաննավանքում: Արդեն եվրոպական գործիչներն էլ չեն թաքցնում, որ Փաշինյանը գործնականում ավտոկրատ է, մեկը, որ սոցցանցերում կարծիք հայտնելու համար 30-40 ոստիկանով հարձակվում է մեկ մարդու վրա: Ստացվում է՝ լեգիտիմալույծ ավտոկրատ:

Մյուս կողմից՝ Փաշինյանի սատելիտներն էլ սկսել են Հայ առաքելական եկեղեցին համեմատել այլ կրոնական կազմակերպությունների հետ: Ասում են՝ ՀԱԵ-ն սովորական կրոնական կազմակերպություն է, ինչպես Հայաստանում գրանցված մյուսները: Դե, բարև ձեզ, ինչպես ասում են: Դա ևս կոպիտ վրիպում է: Հայ առաքելական եկեղեցին նաև սահմանադրորեն իր առանձնահատուկ դիրքն ու տեղը ունի: Այո, կարող են լինել և կան այլևայլ «կրոնական կազմակերպություններ», բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել մեր բազմադարյա եկեղեցու և ՀԱԵ ունեցած դերի ու նշանակության հետ:

Ու, ընդհանրապես, մի՛ շփոթեք ձեր խառնափնթոր ձվածեղն Աստծո շնորհի հետ: Պարզապես մի շփոթեք, որովհետև առանց այդ էլ մոլորվել եք ձեր գործած աններելի մեղքերի հորձանուտում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում