Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՄել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան
Մշակույթ

Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար

Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։

Ալբոմը ներառում է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի,  Ռոմանոս Մելիքյանի, ինչպես նաև ժողովրդական երգերի օրորոցային մշակումները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Մենք աջակցում ենք դասական երաժշտության տարածմանը։ Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն աշխարհի մանուկների համար է։ Նախագծի իրականացման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ իր ամբողջ նվագախմբի հետ միասին, և «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր շահույթից ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝  Հայաստանի համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Այսօր ունենք ավարտուն ծրագիր, համատեղ հաջողված արդյունք և  հնարավորություն՝ հանրությանը ներկայացնելու այսպիսի շեդևրալ գործեր: Այս ալբոմը կտարածվի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ հանրահայտ դարձնելով հայ ազգային դասական երաժշտությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ապագայում ունենալ ավելի ճաշակով, ավելի հետաքրքրված դասական երաժշտությամբ սերունդ»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը։

«Օրորոցայինն այն միակ ֆորմատն է, որը մեզ թույլ է տալիս երազել։ Եվ այսպես մենք որոշեցինք մեր մեծագույն կոմպոզիտորների մեղեդիները վերաձևակերպել, վերատրանսֆորմացնել՝ դարձնելով օրորոցային։ Օրորոցայիններն այն կոմունիկացիայի եղանակն են, որը մենք ունենք երեխաների հետ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Փոքրիկ ունկնդիրների համար ալբոմն արդեն հասանելի է 40-ից ավելի երաժշտական հարթակներում:

Մանրամասն՝ տեսանյությում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։