Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Աջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանԴիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիՄենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն«Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները«Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաԱսա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համըՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՄոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանում«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Արմավիրում շարունակվում էԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Բնության հետ ներդաշնակությունն ու կենսաբազմազանության պահպանումը Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի առաջնահերթություններից ենԱյսօր աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի համար պետք է լինի մեկ առաջնային հարց՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը. Մհեր ԱվետիսյանԻնչո՞վ կավարտվի հայ-ռուսական ճգնաժամը. Էդմոն ՄարուքյանԻնչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ալիևը. Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանի քարոզարշավը Այգեշատ համայնքում. ՈւղիղԱնկլավների վերադարձի մասին. Հրայր ԿամենդատյանՀուլիսի մեկից փարոսի հաշվարկի կարգը փոխվում է. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում պաշտոնյաներն «արդարացնում» են իրենց միլիոնավոր պարգևավճարները․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանն» այսօր Արմավիրի մարզում էՄայիսի 26-ին ժամը 18:30 Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք և համերգային ծրագի. Ուժեղ ՀայաստանԾառայության ժամկետը կլինի մեկ տարի. Սամվել Կարապետյան Այն մասին, թե կոնկրետ ով է պատասխանատվություն կրելու Նիկոլ Փաշինյանի առերևույթ հանցանքները կոծկելու համար. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունն անվճար է լինելու․ Գոհար Ղումաշյան Մեծ քայլերով, դեպի մեծ ապագա. Ռոբերտ Քոչարյան Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Գագիկ ԾառուկյանՆախընտրական նոր սխեմա. ո՞ր քաղաքական ուժն է իրականում հաղթահարում անցողիկ շեմը. Էդմոն Մարուքյան
Վիդեո

ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց կա. Կիրստեն Հանդ

Հոկտեմբերի 3-4-ը կայացած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum)-ի հյուրերի և խոսնակների շարքում կային աշխարհի ամենատարբեր երկրներից հանքարդյունաբերության, կայուն զարգացման, տնտեսական զարգացման հայտնի մասնագետներ և փորձագետներ։

Նրանցից մեկի՝ հանքարդյունաբերության ոլորոտում կայուն զարգացման փորձագետ Կիրստեն Հանդի հետ զրուցել ենք ֆորումի և Հայաստանում հանքարդյունաբերության ու բնապահպանական և այլ հարակից խնդիրների մասին։

Կիրստեն Հանդը աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Վալե» -ի Կլիմայի և Բնության ռազմավարության ղեկավարն է, սակայն Հայաստանում ֆորումին մասնակցում էր որպես ոլորտային փորձագետ։

«Համաշխարհային բանկում աշխատանքի տարիներին շատ եմ եղել Հայաստանում, աշխատել եմ հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների ծրագրերի վրա։ 2016-2020 թվականներին շատ եմ աշխատել Հայաստանի կառավարության, և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Հայաստանում շատ ընկերներ ունեմ, ու դրանից հետո էլ պարզապես այցելել եմ նրանց։ Սակայն առաջին անգամն է, որ մասնակցում եմ Հայաստանի Հանքարդյունաբերական Ֆորումին։ Քննարկումները շատ խորքային են։ Երկօրյա քննարկումների առաջին օրը ոլորտի տնտեսական զարգացումների մասին էր, երկրորդ օրը՝ կայուն զարգացման թեմաների։ Տպավորված եմ մասնակիցների ներգրավվածությամբ, գիտելիքներով»,- ասաց Հանդը:

Տիկին Հանդի կարծիքով, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման ուղղությամբ զգալի առաջընթաց կա, և կայուն զարգացման խնդիրները գնալով ավելի կարևոր են լինելու ոլորտում.
«Կայուն զարգացումը դիտարկվում է որպես մեկ ընդհանրություն, ոչ թե նախկինի նման՝ բնապահպանաություն, սոցիալական կառավարում, առողջություն և անվտանգություն, որպես առանձին-առանձին դիսցիպլինաներ։ Ապագայում բոլոր որոտներում այս խնդիրները որպես կայուն զարգացման մեկ ընդհանուր կառուցվածք և բիզնեսի ռազմավարության մասն են լինելու։ Բնությունը, մարդիկ, կլիմայի փոփոխությունը, ջուրը, այս ամենը փոխկապակցված է և անհրաժեշտ է ինտեգրված մոտեցում»:

Իսկ արդյոք հնարավո՞ր է համատեղել կայուն զարգացումն ու հանքարդյունաբերությունը։ Կիրստեն Հանդը աշխարհի առաջատար ընկերություններում Կայուն զարգացման ոլորտի ղեկավարման փորձ ունի։ Համոզված է, որ թեև կայուն զարգացման և հանքարդյունաբերության համատեղումը շարունակում է մարտահրավեր մնալ, սակայն, այնուամենայնիվ, դա հնարավոր է.
«Մենք ունենք մետաղների կարիք։ Սա շատ է կրկնվել ֆորումի ընթացքում՝ մեզ շրջապատող ցանկացած բան, եթե չի աճում հողից՝ հանքարդյունաբերության արդյունք է։ Ամեն ինչ՝ ձեր ատամի մածուկից, մինչև շորեր, ձեր աթոռը, արևային պանելները, քամու տուրբինները, որ մեզ անհրաժեշտ են էներգետիկ փոխակերպման համար։ Այդ ամենը գալիս է հանքարդյունաբերությունից։ Հետևաբար, դուր գա մեզ դա, թե ոչ՝ աշխարհը հանքարդյունաբերության կարիքն ունի։ Այո, կարևոր է նաև վերամշակումն ու վերաօգտագործումը։ Բայց մետաղների պահանջարկն այնքան կտրուկ է աճում, որ եթե նույնիսկ այս մոլորակի բոլոր նյութերը վերամշակենք, միևնույն է դա բավարար չի լինի։ Հետևաբար՝ հանքարդյունաբերությունն անհրաժեշտություն է։ Եվ դա նշանակում է, որ դա պետք է պատասխանատու կերպով անենք»,- բացատրեց միջազգային փորձագետը:

Ֆորումի ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց ընկերության կայուն զարգացման զեկույցը։ Հայաստանում ԶՊՄԿ-ն այն շատ քիչ ընկերություններից է, որ հրապարակում է նման զեկույցներ։ Արդյոք սա կարևոր է՞։ Հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացման փորձագետ Կիրստեն Հանդի կարծիքով կարևոր է թե՛ հաշվետվողականությունը, թե նաև՝ ամենօրյա աշխատանքը։

«Կարևոր է, գտնել ոսկե միջինը, բնապահպանական մեր հետքը նվազեցնելու, կլիմայական մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ իրական դաշտային աշխատանքի և թափանցիկ կերպով հաշվետվողականության աշխատանքը իրականացնելու միջև։ Հաշվետվողականությունը հիմնարար է, բայց այն չի կարող միակ կարևոր բանը լինել։ Մենք պետք է նաև իրական աշխատանք անենք, որի մասին հաշվետու լինենք»,- նշեց Կիրստեն Հանդը:

Ի դեպ, հաջորդ տարի Հայաստանը հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության պահպանության COP 17 միջազգային կոնֆերանսը։ ԶՊՄԿ կայուն զարգացման զեկույցը հենց նաև այդ ակնկալիքով ամբողջությամբ Հայաստանի և Սյունիքի էնդեմիկ կենդանատեսակների նկարներով էր զարդարված։ Իսկ Ֆորումի ընթացքում հայտարարվեց Ջոն Հոբսի անվան մրցանակի մասին, որին մինչև հաջորդ տարի կարող են դիմել Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազամազանության պահպանության ծրագիր իրականացրած կազմակերպությունները։

«Հայատանը հրաշալի բնություն ունի, իսկ հանքարդյունաբերությունը հենց այդ բնության կողքին է իրականացվում։ Կարծում եմ, հրաշալի հնարավորություններ կան ցույց տալու, որ հանքարդյունաբերությունը կարող է իրականացվել բնության հետ ներդաշնակ, վերականգնելով հասցված վնասը և ես հույս ունեմ, որ COP 17 –ի շրջանակներում հենց այս թեմայով քննարկումների առիթ կլինի ևս»,- ասաց միջազգային փորձագետը:

Կիրստեն Հանդի կարծիքով, Հայաստանի համար COP17 հյուրընկալելը մեծ հնարավորություն է։

Մանրամասները` տեսանյութում: