Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան
Քաղաքականություն

Իրավապահ համակարգը մեկ անձի սպասարկման տակ դնելու ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չէ՛, սա մարտական գործողությունների ամփոփաթերթիկ չէ, այլ ընդամենը 1-2 օրվա քրեական լրահոսից ծաղկաքաղ: Աբովյանում ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ, երկուսի վիճակը գնահատվում էր ծանր: Արամուսում դաշտային աշխատանքների գնացող երկու տարեց ամուսինների գնդակահարել են: Որոշ ժամանակ անց մարդասպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Չարենցավանում հուղարկավորության արարողության ժամանակ հենց եկեղեցում ինչ-որ մեկը դանակահարել և սպանել է հանգուցյալի քավորին: Հետագայում հաղորդվեց, որ դանակահարողը հոգեբուժարանում հաշվառված անձ է:

Բոլոր այս հանցագործությունները կատարվել են, կրկնենք, ընդամենը 1-2 օրվա ընթացքում, անցյալ շաբաթավերջին: Տարօրինակ զուգադիպությամբ՝ բոլորն էլ կատարվել են Կոտայքի մարզում, բայց կարող էր լինել և մեկ այլ մարզում, դրա վրա չարժե հատուկ սևեռվել: Ու մյուս մարզերում էլ վիճակը շատ չի տարբերվում:

Առաջին անգամը չէ, որ ուշադրություն ենք հրավիրում երկրում տիրող հանցածին իրավիճակի, հանցավորության, մանավանդ՝ անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված ոճրագործությունների աճի անժխտելի ու խայտառակ երևույթի վրա:

Ընդգծենք, որ վերը թվարկված դեպքերը, կրակոցները, դանակահարությունը, սպանությունները քաղաքականության կամ հասարակական-քաղաքական անցուդարձի հետ կապ չունեն (հասկանալի է՝ բացառությամբ Փարաքարի ողբերգության ու դրան հաջորդող ժամանակաշրջանում տիրող վիճակի): Բայց դրանք անխտիր կապ ունեն երկրի կառավարման վիճակի հետ: Կապ ունեն երկրում ու հասարակության մեջ տիրող մթնոլորտի ու ձևավորված միջավայրի հետ:

Կարելի է ու արժե որոշակիորեն բացել մատնանշված կապերը:

Թեպետ, եթե խիստ հակիրճ, ապա երբ ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգի փոխարեն այդ ամենից ձևավորում ես ընդամենը «ախռանկա», ապա հետևանքը լինում է նման խայտառակ վիճակը: Ավելին, երբ պետության ղեկավարի փոխարեն ունես ատելություն սերմանող, ստող ու ցանկացած պատասխանատվությունից «կռուտիտներով» խուսափող անձ, ապա հետևանքը անխուսափելիորեն լինում է նման պատկերը: Ու ընդհանրապես, երբ մասնագիտացված կառույցների և օղակների փոխարեն ձևավորում ես իշխանության ղեկավարին «անձնական հավատարմության», շողոքորթելու և քծնելու կարողության վրա ձևավորված ինչ-որ «օֆիսներ», հետևանքը լինելու է և լինում է սա:

Ուզում ես՝ պատրաստվիր ընտրությունների, ուզում ես՝ մի պատրաստվիր:

Պարադոքսալ է հնչում, բայց որքան շատ են Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն Հայաստանը վերածում ոստիկանապետության, այնքան ավելանում են ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, կրակոցները, դանակահարությունները, սպանությունները: Որքան շատ են խոսում «բարեփոխված ոստիկանությունից», այնքան ավելի ցցուն ու դաժան երանգներով են դրսևորվում այդ ոլորտի անգործության կամ թերի գործունեության հետևանքները:

Ինչո՞վ են զբաղված վերջին տարիներին ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչականը, դատախազությունը, դատարանները: Բոլոր այդ կառույցները գերազանցապես զբաղված են Փաշինյանին քննադատողներին հետապնդելով, գաղտնալսելով, հրապարակային ակտիվություն դրսևորողներին ահաբեկելով, զբաղված են Նիկոլ Փաշինյանի ու առանձին «ընտրյալ» քպականների պահպանությունն ապահովելով: Գործնականում, հարկատուների հաշվին գոյություն ունեցող բոլոր այդ պետական կառույցներն զբաղված են մեկ անձի պահպանությունն ու քմահաճույքները սպասարկելով: Ի լրումն՝ իր ընդդիմախոսների նկատմամբ ունեցած անառողջ ցանկությունները («ԱԱԾ պադվալները լցնել», «բանտերը լցնել» և այլն) բավարարելով:

Ի դեպ, իշխանության նման թուլությունը և ոստիկանության, իրավապահ համակարգի «կողմնակի զբաղվածությունը» ամենից արագ զգում են հենց քրեածին տարրերը: Զգում են և փորձում են օգտվել իրավիճակից:

Ինչ վերաբերում է կառավարության ամենավերին օղակից սերմանվող ատելությանը, չարությանն ու իշխանության ձևավորած ներքին թնամանքի մթնոլորտին, ապա դա անխուսափելիորեն է հանգեցնում նման կրիմինալ հետևանքների: Դա աքսիոմա է:

Ավելին, Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարային դրսևորումները որոշակի հակումներով անձանց վրա վերին թույլտվության էֆեկտ են ունենում: Դե, եթե Փաշինյանին կարելի է հաշվեհարդար տեսնել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, ապա ինչո՞ւ պետք է որսորդական հրացան ունեցող մեկը, որոշակի հանգամանքներում չմտածի, որ կարող է բռնել ու գնդակահարել իրեն ինչ-որ բանով նեղացրած համագյուղացուն:

Ի՜նչ նախականխարգելիչ աշխատանք, ի՞նչ կանխարգելում...

Ի դեպ, Չարենցավանում կատարված սահմռկեցուցիչ սպանության վերաբերյալ. հարց չի՞ ծագում, թե հոգեբուժարանում հաշվառվածը ինչպե՞ս է ազատ շրջում խաղաղ բնակչության մեջ ու մարդ սպանում: Նույնը՝ Արամուսի պարագայում:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրի ավտոճանապարհներին ու մայրաքաղաքի փողոցներում: Մի «գժանոց» էլ դա է: Ավելի ճիշտ՝ բարձիթողի վիճակ է:

Հանգստյան օրերին առիթ եղավ «պտույտ մը» գործել՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան երթուղով: Ամբողջ ճանապարհին պարեկային ոստիկանության գեթ մեկ մեքենա չհանդիպեց: Իսկ այն, ինչ կատարվում էր ճանապարհներին երթևեկության առումով, կարելի է բնորոշել մեկ բառով՝ այլանդակություն:

Լավ, այդ պարեկնե՞րն ինչ եղան: Միգուցե իսկապե՞ս բոլոր մեքենաները շարքից դուրս էին եկել: Գուցե գնացել էին «բարեփոխված ոստիկանության» հետ փորձի փոխանակման դասընթացների՞: Գուցե մոբիլիզացվել էին Հանրապետության հրապարակում նախատեսված համերգին ընդառա՞ջ: Որն էլ լինի, դրանից խնդիրը չի լուծվում: Չէ, ներողություն, պարեկային մի խումբ տեսել ենք, այն էլ՝ զուտ Երևանի-Սևան ճանապարհի Չարենցավանից քիչ ներքև ընկած հատվածում, քանի որ շինարարական աշխատանքների պատճառով մոտ 3 կիլոմետրանոց խցանում էր: Ընդ որում, այդ հատվածում նման վիճակ է ավելի քան 15-20 օր:

Ու միայն մարզերով անցնող ճանապարհների հարցը չի: Երևանում ընդամենը 40-50 րոպեի ընթացքում կարելի է 3-4 վթարի ականատես դառնալ: Նույնն են փաստում և պաշտոնական վիճակագրության չոր թվերը. 2025 թվականի հունվար-օգոստոս (8 ամսվա մեջ) ժամանակահատվածում արձանագրվել է 3088 ճանապարհատրանսպորտային պատահար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16 տոկոս:

Դրանց հետևանքով զոհվել է 178 մարդ (15 տոկոսով քիչ, քան 2024-ի նույն ժամանակահատվածում): Իսկ, այ, վիրավորների թիվը գրեթե 1/5-րդով կամ 20 տոկոսով աճել է՝ 4585 վիրավոր: Դա միայն այս տարվա 8 ամիսներին...

Մի խոսքով, ամենօրյա քաոս է: Ամենուրեք: Բոլոր ոլորտներում...

Էլի մի խոսքով՝ «ապագան» եկել է ամենուրեք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում