Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Գուրգեն Եղիազարյան. «Պատ չեն շարելու, բայց հարկ եղած դեպքում զորք են կանգնեցնելու երկաթգծի ողջ երկայնքով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ Երևան–Թբիլիսի երկաթգիծը գործում է 30% ծանրաբեռնվածությամբ և իրականում չի կարողանում մեծացնել իր ծառայությունների պահանջարկը, քանի որ այդ ճանապարհով Հայաստան ներկրվող բեռները ստուգվում են ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից:

Դա լրջագույն խոչընդոտներ է առաջացնում Հայաստանի առանց այն էլ թույլ զարգացած տնտեսության համար, «Փաստի» հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով օրերս Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի միջոցով Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության մասին, նա նաև տեսակետ հայտնեց, որ վտանգը միայն այն չէ, որ երկաթգիծը շրջանցել է մեր երկիրը, այլ, որ պայմանագրում թուրքական կողմը նախատեսել է հարկ եղած դեպքում երկաթգծի ողջ երկայնքով պահպանել երկաթգծի անվտանգությունը:

«Պատ չեն շարելու, բայց հարկ եղած դեպքում զորք են կանգնեցնելու երկաթգծի ողջ երկայնքով, ինչը նշանակում է, որ Հայաստանի շուրջ «պատնեշ» են կառուցելու Վրաստանի հողի վրա: Եվ այս խայտառակությունը սկսվեց «Մետաքսի ճանապարհով», որի նպատակը մեկն է՝ Հայաստանն ամեն գնով պահել շրջափակման մեջ: Այդ օղակը գնալով սեղմվում է, և այս պայմաններում, եթե երկիրը ճանապարհներ չունի, չի կարող զարգանալ: Հայաստանը վերջին 20 տարիների ընթացքում մնացել է ամեն ինչից դուրս: Ճանապարհներ են բացվում, որոնք շրջանցում են Հայաստանը, այսինքն, մենք մնացել ենք միայն ինքնաթիռի հույսին»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Հետաքրքիր մի դիտարկում ևս: Բանախոսի խոսքով՝ Հայաստան ներկրվող հիմնական բեռները մտնում են երկիր ոչ թե Բավրայի ճանապարհով, այլ հարավային անցակետով, որպեսզի Բորժոմի–Բավրա–Գյումրի ճանապարհը չակտիվանա, ենթակառուցվածքներ չստեղծվեն և Ջավախքի հայերը չկարողանան աշխուժանալ:

«Նրանք նույնիսկ դա են հաշվել, իսկ չակերտների մեջ ասած՝ մերոնք ի՞նչ են մտածում: Մինչև այսօր դեռ մտածում են միայն սեփականաշնորհման մասին: Իրենց պետք է՞, որ մտածեն, թե երկիրը մնում է առանց ճանապարհների: Հայաստանն այսպես երկար դիմանալ չի կարող, քանի որ արդեն արնաքամ է լինում»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա կարծիքով՝ ելքը միակն է՝ ապրիլ ամսին սպասվող իշխանափոխությունը, քանի որ մարդը, ով վերջին տասը տարիների ընթացքում պետք է այս ամենի մասին մտածեր՝ չի մտածում: Իսկ մոտ ապագայում երկրի ղեկավարությունը նրա կողմից կրկին ստանձնելու դեպքում, Հայաստանը դարձյալ կմնա ճահճի մեջ և կրկին՝ խաղից դուրս վիճակում:

«Եվ այս ամեն ինչին մենք ականատես ենք լինում մեր անգործության պատճառով: Ավելին, հիմա էլ նվեր ենք ստացել, որ թուրքերը կարող են պետք եղած ժամանակ զենքով, ողջ հայ–վրացական սահմանի երկայնքով փակել Հայաստանից դեպի հյուսիս տանող ճանապարհը»,– ասաց քաղաքական գործիչը:

Նա նաև հավելեց, որ հնարավոր չէ անվերջ, ամեն ինչ, այդ թվում նաև ճանապարհները տանուլ տալ, ինչը նաև կյանքի ճանապարհ է Հայաստանի համար: Կան նաև Սև ծովը մեր առջև բացելու ճանապարհները, բայց Գ.Եղիազարյանի կարծիքով իշխանությունները նույնիսկ այս ամենի մասին մտածելու ժամանակ չունեն, քանի որ մինչ օրս միայն զբաղված են եղածը սեփականաշնորհելով:

«Մենք խեղդվում ենք առանց ճանապարհների, քանի որ ցանկացած երկրի համար դրանք թթվածնային խողովակներ են, բայց Հայաստանի դեպքում մեկը մյուսի հետևից փակվում են, ինչն ընդհանրապես որևէ մեկին չի հետաքրքրում: Կան նաև փակվող ճանապարհները բացելու ուղիները: Եվ պետք է օգտվել միջազգային իրավունքներից, ոչ թե չտեսնելու տալ այն իրական վտանգները, որոնք մեկը մյուսի հետևից կախվում են մեր գլխին»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում